Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 375-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

041.0803.300910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 803-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 375-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 7-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 375-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հարակից տարածքում Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի».

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի սեպտեմբերի 30-ի

N 803-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2009 թվականի մայիսի 7-ի

N 375-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ն. Երիցյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի

                        համանախագահ)

 

    Հ. Քուշկյան       - ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի

                        համանախագահ)

 

    Մ. Թումասյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Չիլինգարյան    - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական

                        լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության

                        տնօրենի պաշտոնակատար

 

    Ս. Խաչատրյան      - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական

                        ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                        տնօրեն

 

    Հ. Գալստյան       - «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային

                        կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Բ. Փափազյան       - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի

                        գործադիր տնօրեն

 

    Հ. Թորոսյան       - Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական

                        լաբորատորիայի կողմից Դուբնայի միջուկային

                        հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ

                        գիտատեխնիկական համագործակցության համակարգող

 

Ռեյնհարդ Վիչելս  - «ՄաքՔինսի Էնդ Քոմփընի» միջազգային խորհրդատվական

ընկերության տնօրեն (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.09.2010
N 803-Ա
Որոշում