Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 470-Ն ...

 

 

040.1239.280910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1239-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 470-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» 470-Ն որոշման հավելվածի «Սյունիքի մարզ» բաժնում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) «X» գոտին լրացնել հետևյալ բառերով.

«ք. Քաջարան. տասներորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` սկսած քաղաքի վարչական սահմանագծի արևելյան հատվածի և Ողջի գետի հատման կետից, գետի հունով հոսանքին հակառակ մինչև «Զ.Պ.Մ.Կ» ՓԲԸ-ի թափուկատար արտադրական կամրջի հարևանությամբ անցնող աջափնյա հեղեղատարի հետ հատումը, այնուհետև հեղեղատարով դեպի հարավ մինչև Քաջարան-Մեղրի մայրուղու հետ հատումը, այնուհետև Քաջարան-Մեղրի մայրուղով դեպի արևմուտք մինչև Խանջյան փողոցի թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ անցնող հեղեղատարի հետ հատումը, այնուհետև այդ հեղեղատարով դեպի հարավ մինչև «Զ.Պ.Մ.Կ» ՓԲԸ-ի դատարկ ապարների թափուկավայր տանող ավտոճանապարհի հետ հատումը, այնուհետև այդ ավտոճանապարհով դեպի արևմուտք մինչև հաջորդ հեղեղատարի հետ հատումը, այնուհետև հեղեղատարով դեպի հյուսիս մինչև Ողջի գետի հետ հատումը, այնուհետև Ողջի գետով հոսանքին հակառակ մինչև մարզահամալիրի հարևանությամբ անցնող հեղեղատարի հետ հատումը, այնուհետև այդ հեղեղատարով դեպի հյուսիս մինչև հեղեղատարի սկիզբը, այնուհետև այդ նույն ուղղությամբ մինչև վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև վարչական սահմանագծի երկայնքով դեպի արևմուտք, հետո դեպի հարավ և դեպի արևելք` մինչև կրկին Ողջի գետի և համայնքի վարչական սահմանագծի հատման կետը».

2) «XI» գոտին «ք. Գորիս,» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ պարբերությամբ.

«ք. Քաջարան. տասնմեկերորդ գոտու ներքին սահմանը համընկնում է տասներորդ գոտու սահմանագծին, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի վարչական սահմանագծով».

3) «XIII» գոտուց հանել «ք. Քաջարան» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 1239-Ն
Որոշում