Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 140 ...

 

 

040.1063.310810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 1063-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության և «Միլենիում Կոնտրակշեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված համաձայնագիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 28-ի N 1405-Ն որոշման հիման վրա հիմնականում իրականացվել են Երևան քաղաքի Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկին հարակից տարածքում քաղաքաշինական (կառուցապատման) ծրագրի իրականացման աշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով և 10-րդ հոդվածով ու «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 28-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի 3-րդ սյունակում «Դվին Հոլդինգ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ» բառերով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին իրականացնել սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության և «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2007 թվականի հունվարի 24-ին կնքված պայմանագրում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2010
N 1063-Ն
Որոշում