Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈՇԱԿԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՈՇԱԿԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Ծ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    _____________ Տ. Դավթյան                ________________ Գ. Խաչատրյան

 

    2 օգոստոսի 2010 թվականի N 515-Ն         14 հուլիսի 2010 թվականի N 7

                         

                         ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

                                                                               

i

ՈՐՈՇԱԿԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

(14.05.1997 թ., ՀՕ-118) 14-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա պետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ պետության տարածքը: Օտարերկրյա պետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքը»: Նույն օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ է կիրառվում «այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում»:

Որոշակի թողունակությամբ կապուղիների կազմակերպման ծառայությունների ԱԱՀ-ով հարկման հետ կապված օրենքի դրույթների տարընթերցումը բացառելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիրքորոշումը` պաշտոնապես պարզաբանում ենք.

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող երկու կետերի միջև որոշակի թողունակությամբ Հայաստանի տարածքով տարանցվող կապուղիների կազմակերպման այն ծառայությունների մատուցման վայրը, որոնք մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն վարող չգրանցված օտարերկրյա անձանց, Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում: Այդ ծառայությունների նկատմամբ, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան կիրառելի է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
02.08.2010
N 515-Ն
Պաշտոնական պարզաբանում