040.0881.200710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2010 թվականի N 881-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 2147-Ն որոշման 1-ին կետով սահմանված` ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 8-ի
N 881-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:
2. Ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանության և նրա ծառայողական պիտանիության հեռանկարների որոշումն է:
3. Ոստիկանության գլխավոր խմբի, ինքնուրույն բաժինների ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացնում են պետական կառավարման մարմնի ղեկավարի կազմավորած ոստիկանության կենտրոնական հանձնաժողովները, իսկ ոստիկանության ավագ խմբի մյուս ծառայողների, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումը` պետական կառավարման մարմնի ղեկավարի կազմավորած` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ատեստավորման հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով):
4. Հանձնաժողովի անդամների առնվազն 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք:
5. Պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից կազմավորված ատեստավորման հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով:
6. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև հանձնաժողովի պահեստային անդամներ, ովքեր կարող են փոխարինել ատեստավորման հանձնաժողովի անդամներին` ատեստավորմանը չներկայանալու դեպքում:
7. Ատեստավորումն անցկացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
8. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողը պարտավոր է ատեստավորմանը ներկայանալ ատեստավորման հանձնաժողովի սահմանած օրը:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Ոստիկանության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ատեստավորումից առնվազն երկու ամիս առաջ պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ատեստավորման ենթակա` ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակները` համաձայն N 1 ձևի:
10. Ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) ղեկավարներն ատեստավորումից առնվազն երկու ամիս առաջ հաստատում են հերթական ատեստավորման ենթակա` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակները` համաձայն N 2 ձևի:
11. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած ոստիկանության ծառայողի կողմից իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին համապատասխան զեկուցագիր ներկայացվելու արդյունքում: Այս դեպքերում ոստիկանության ծառայողն ատեստավորվում է համապատասխան որոշումը կայացվելուց կամ զեկուցագիրը ներկայացվելուց հետո` երկամսյա ժամկետում, ոստիկանության համապատասխան ատեստավորման հանձնաժողովի կողմից:
12. Ոստիկանության ծառայողների անմիջական ղեկավարները պարտավոր են`
1) ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողին տեղեկացնել ատեստավորման անցկացման մասին.
2) ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողին ծանոթացնել ատեստավորման անցկացման կարգին և պայմաններին.
3) կազմել ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:
13. Ծառայողական բնութագիրը շարադրվում է ատեստավորման թերթի` համաձայն N 3 ձևի, 8-րդ կետում, որում արտացոլվում են`
1) ատեստավորման ժամանակահատվածում ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողի ծառայողական գործունեության արդյունքները (ցուցանիշներ, ձեռքբերումներ).
2) գործնական հատկանիշները, պարկեշտությունը, իրավական կուլտուրան.
3) մասնագիտական պատրաստվածության աստիճանը, օպերատիվ-ծառայողական խնդիրներ լուծելու, որոշակի իրավիճակներում կողմնորոշվելու, մասնագիտական ունակություններն արդյունավետ կիրառելու կարողությունը.
4) տեսական գիտելիքների մակարդակը, գիտատեխնիկական միջոցներ, հաշվեցուցակային զենք, ինքնապաշտպանության հնարքներ օգտագործելու ունակությունը.
5) կազմակերպվածությունը, աշխատանքում նորն ու առաջավորն օգտագործելու ձգտումը.
6) ենթականերին ղեկավարելու, ուսուցանելու, տրված առաջադրանքները կատարելու համար անձնակազմին համախմբելու ունակությունը.
7) նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունն ու վճռականությունը, ծառայության դժվարություններին դիմակայելու, բարդ իրավիճակներում ինքնատիրապետման կարողությունը, զսպվածությունը` հանրության հետ շփվելիս, և ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները պահպանելու ունակությունը.
8) բարեխղճությունը` ծառայողական պարտականությունները կատարելիս, հեղինակությունը կոլեկտիվում.
9) դժվար պահերին պատասխանատվությունն իր վրա վերցնելու, պետական և ծառայողական գաղտնիքները պահելու ունակությունը.
10) ծառայության ընթացքում թույլ տված թերությունները (այդպիսիք լինելու դեպքում):
14. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա նրա տված եզրակացությունն իրավական ուժ չունի: Եթե այդպիսի ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիրը չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
15. Ոստիկանության ծառայողն ատեստավորման անցկացման օրվանից 2 շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին և ստորագրի ատեստավորման թերթի 9-րդ կետում նշված տեղում: Բնութագրին համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք նշվում են ատեստավորման թերթի նույն կետում:
16. Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ ատեստավորվող ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը լրացված ատեստավորման թերթը (մինչև 12-րդ կետը ներառյալ)` ծառայողի գործառութային լիազորությունների ցանկի հետ միասին ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովին:
III. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
17. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով:
18. Ատեստավորման ժամանակ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 77-93-րդ կետերով սահմանված կարգով:
19. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման անցկացման ժամանակ հանձնաժողովն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթը, քննարկում ծառայողական բնութագիրը և ոստիկանության ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):
20. Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հանձնաժողովի հրավերով կարող է մասնակցել իր ենթակայի ծառայողական բնութագրի քննարկմանը:
21. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների հետ հարցազրույցի արդյունքներն ամփոփվում են սույն կարգի 94-106-րդ կետերով սահմանված կարգով:
22. Ատեստավորման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.
3) կարող է ներկայացվել խրախուսման.
4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
IV. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
23. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:
24. Թեստավորումն անցկացնելուց մեկ ամիս առաջ ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները կարող են դիմել համապատասխան ատեստավորող հանձնաժողովին և ստանալ թեստավորման հարցաշարերը:
25. Թեստավորումն անցկացնելու նպատակով հանձնաժողովի նախագահը ոստիկանության կադրային հարցերով զբաղվող ստորաբաժանումից ստանում է ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթեր` համաձայն N 4 ձևի (2 օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ` կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:
26. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված աշխատակարգով սահմանված կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է թեստավորում անցկացնելու համար համապատասխան հարցեր (խնդիրներ) և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով`
1) ոստիկանության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` 40 թեստ.
2) ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` 30 թեստ.
3) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` 20 թեստ:
27. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.
2) «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ` 20 տոկոս.
3) ոստիկանության տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող և տվյալ ծառայողի գործառութային լիազորությունները սահմանող իրավական ակտեր` 70 տոկոս:
28. Սույն կարգի և պայմանների 27-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հարցաշարերը կազմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունները, իսկ 3-րդ ենթակետով նախատեսված հարցաշարերը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները:
29. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:
30. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով:
31. Ոստիկանության ծառայողը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է ոստիկանության ծառայողի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, ուր ոստիկանության ծառայողը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան:
32. Ոստիկանության ծառայողների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց տասը րոպե առաջ:
33. Թեստավորման անցկացման ժամանակ ոստիկանության ծառայողներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:
34. Հանձնաժողովի քարտուղարը ոստիկանության ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է ոստիկանության ծառայողների բոլոր հարցերին` հավաստիանալու համար, որ բոլոր ատեստավորվողները հասկացել են առաջադրանքի էությունը:
35. Հանձնաժողովի քարտուղարն ատեստավորվող ոստիկանության ծառայողներին տալիս է սույն կարգի և պայմանների 25-րդ կետով նախատեսված ամփոփաթերթի երկու օրինակ:
36. Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ոստիկանության ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և, անջատելով այն հիմնական մասից, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:
37. Ոստիկանության ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը, բացառությամբ հանձնաժողովի կողմից ցուցված նշումների, գրառումների` արգելվում են:
38. Սույն կարգի և պայմանների 37-րդ կետով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
39. Գրավոր թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր:
40. Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
41. Հանձնաժողովի քարտուղարը, թեստավորման առաջադրանքների տետրերը ոստիկանության ծառայողներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը:
42. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողները կտրոնները հանձնելուց հետո թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով` մոնիթորի վրա: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
43. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո ոստիկանության ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան:
44. Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում ոստիկանության ծառայողը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:
45. Թեստավորման ընթացքում ոստիկանության ծառայողներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ հանձնաժողովի կողմից տրամադրվող` սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
46. Սույն կարգի և պայմանների 45-րդ կետում նշված պահանջների խախտման մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
47. Սույն կարգի և պայմանների 45-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ ոստիկանության ծառայողի` ատեստավորմանը մասնակցությունը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
48. Ոստիկանության ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
49. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն արգելվում է: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:
50. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո ոստիկանության ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին:
51. Ոստիկանության ծառայողն աշխատանքը հանձնելուց հետո, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս գալիս սենյակից:
52. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ իր ամփոփաթերթի երկու օրինակների հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով:
53. Ոստիկանության ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս գալիս սենյակից:
54. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար ոստիկանության ծառայողներին տրվում է`
1) ոստիկանության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` 50 րոպե.
2) ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` 40 րոպե.
3) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` 30 րոպե:
55. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է ոստիկանության ծառայողներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
56. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո ոստիկանության ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:
57. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած ոստիկանության ծառայողի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
58. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:
59. Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որն սկաների միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունն ու մոնիթորի վրա դուրս է բերում արդյունքը` արտահայտված տոկոսներով:
60. Համապատասխան տոկոսներով արտահայտված արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
61. Սույն կարգի և պայմանների 59-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի և պայմանների 27-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:
62. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են ոստիկանության ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
63. Յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:
64. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի և պայմանների 49-րդ կետով նախատեսված դեպքը:
65. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր ոստիկանության ծառայողները հրավիրվում են թեստավորման սենյակ:
66. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:
67. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի և պայմանների 66-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր ոստիկանության ծառայող ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի հավաքած միավորները (տոկոսային արտահայտությամբ):
68. Միավորները (տոկոսային արտահայտությամբ) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
69. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի և պայմանների 68-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:
70. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում ոստիկանության ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
71. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել ոստիկանության ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր ոստիկանության ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
72. Եթե հանձնաժողովը պարզում է, որ ոստիկանության ծառայողի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է ոստիկանության ծառայողի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
73. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն կարգի և պայմանների 69-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված ոստիկանության ծառայողի, ինչպես նաև այն ոստիկանության ծառայողի, որի մասնակցությունն ատեստավորմանը դադարեցվել է սույն կարգի և պայմանների 47-րդ կետով նախատեսված կարգով` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթում (N 2 ձև):
74. Ոստիկանության ծառայողն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
75. Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած ոստիկանության ծառայողների ցուցակը:
76. Մինչև հարցազրույցի փուլն սկսվելը` հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ հրավիրվում է նիստ, որի ընթացքում հանձնաժողովը ծանոթանում է ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների ծառայողական բնութագրերի հետ, ինչպես նաև քննության առնում ոստիկանության ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը կարող է մասնակցել ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:
77. Ոստիկանության ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` սույն կարգի և պայմանների 27-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված բնագավառներից` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
78. Հանձնաժողովը յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
79. Հանձնաժողովը, յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ չափաբաժիններով`
1) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և դրանից բխող իրավական ակտերից` 2 հարց.
2) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, ոստիկանության տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերից` 3 հարց, որոնցից 1-ը` տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող, իսկ 2-ը` տվյալ ծառայողի կողմից զբաղեցված պաշտոնին վերաբերող հարցեր:
80. Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:
81. Ոստիկանության ծառայողը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
82. Հարցազրույցի ընթացքում ոստիկանության ծառայողին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:
83. Սույն կարգի և պայմանների 79-րդ կետի 1-ին ենթակետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունները, իսկ սույն կարգի և պայմանների 79-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները:
84. Սույն կարգի և պայմանների 79-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցերը յուրաքանչյուր պաշտոնի համար չպետք է պակաս լինեն 50-ից:
85. Յուրաքանչյուր ատեստավորում անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ համապատասխան հանձնաժողովը պահանջում և ստանում է սույն կարգի և պայմանների 79-րդ կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները:
86. Սույն կարգի և պայմանների 79-րդ կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:
87. Սույն կարգի և պայմանների 79-րդ կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:
88. Ատեստավորվող ոստիկանության ծառայողի ցանկությամբ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի և պայմանների 79-րդ կետով նախատեսված հարցերը:
89. Հարցազրույցի ընթացքում ոստիկանության ծառայողներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ հանձնաժողովի կողմից տրամադրվող` սույն կարգով նախատեսված միջոցների), հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
90. Սույն կարգի և պայմանների 89-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
91. Սույն կարգի և պայմանների 89-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ ոստիկանության ծառայողի` ատեստավորմանը մասնակցությունը դադարեցվում է:
92. Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով ոստիկանության ծառայողի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը:
93. Յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցը ձայնագրվում է և գրավոր արձանագրվում:
V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
94. Հարցազրույցից հետո հանձնաժողովի նախագահը և անդամները, ատեստավորվողի բացակայությամբ, քննարկում և սահմանված ձևաթղթում` համաձայն N 5 ձևի, գրանցում են իրենց անհատական կարծիքները` սույն կարգի և պայմանների 22-րդ կետով նախատեսված որոշումների շրջանակներում:
95. Ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա քվեարկության են դրվում առավել ձայներ հավաքած երկու որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել ձայներ ստացած որոշումը, իսկ հավասար ձայների առկայության դեպքում` ոստիկանության ծառայողի համար առավել նպաստավորը:
96. Ամփոփելով հանձնաժողովի անդամների կարծիքները` հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումը գրանցում է N 5 ձևով նախատեսված ձևաթղթի համապատասխան մասում և բարձրաձայն հայտարարում: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից` համաձայն N 6 ձևի:
97. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է ատեստավորման արդյունքները և ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի ատեստավորման թերթի 10-րդ կետում գրանցում է հանձնաժողովի ընդունած որոշումը:
98. Ատեստավորման թերթն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Դրանից հետո հանձնաժողովը ներս է հրավիրում ոստիկանության համապատասխան ծառայողին, որը ծանոթանում է ընդունված որոշմանը` ստորագրելով ատեստավորման թերթի 12-րդ կետում նշված տեղում:
99. Ոստիկանության ծառայողն ատեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք գրավոր բողոքարկել պետական կառավարման մարմնի ղեկավարին, բայց ոչ ուշ, քան ընդունված որոշման մասին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո 7 օրվա ընթացքում: Գրավոր բողոքը քննության առնելիս` պետական կառավարման մարմնի ղեկավարն ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում ոստիկանության ծառայողի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում սույն կարգի 22-րդ կետով նախատեսված որոշումներից մեկը:
100. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշմանը ոստիկանության ծառայողին ծանոթացնելուց հետո հանձնաժողովը 7 օրվա ընթացքում ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին է հանձնում ատեստավորման թերթը, հանձնաժողովի որոշումը, արձանագրությունը` սահմանված կարգով պահպանելու և արխիվացնելու համար:
101. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ծանոթանում է ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը և ստորագրում ատեստավորման թերթի 13-րդ կետում, նշված տեղում:
102. Ատեստավորման թերթը պահպանվում է ոստիկանության ծառայողի անձնական գործում:
103. Հանձնաժողովի կողմից սույն կարգի և պայմանների 22-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում, ատեստավորման թերթին ծանոթանալուց հետո, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության սահմաններում ընդունում է համապատասխան որոշում կամ 7 օրվա ընթացքում կոնկրետ առաջարկություններով միջնորդում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ մասերին համապատասխան որոշում ընդունելու համար:
104. Հանձնաժողովի որոշումների արձանագրության հիման վրա կազմվում է հսկողական ցուցակ` համաձայն N 7 ձևի, որում նշվում են այն ոստիկանության ծառայողների մասին տվյալները, որոնց նկատմամբ հանձնաժողովն ընդունել է սույն կարգի և պայմանների 22-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված որոշումները:
105. Հսկողական ցուցակի մեկ օրինակը ներկայացվում է ոստիկանության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանում:
106. Հսկողական ցուցակում նշված որոշումների կատարման նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
107. Ատեստավորումն օրենքով կամ սույն կարգով և պայմաններով սահմանված դրույթների պահանջների խախտումներով անցկացնելու համար ատեստավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ձև N 1
ՑՈՒՑԱԿ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
___________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
._____________________________________________________________________.
|Ծառայողի կոչումը, անունը, |Վերջին ատեստավորման |Ծանոթագրություն|
|հայրանունը, ազգանունը, պաշտոնը |ամսաթիվը և ընդունված| |
| |որոշումը | |
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
._____________________________________________________________________.
Ստորաբաժանման ղեկավար ________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը,
ազգանունը, ստորագրությունը)
____ _______________ 20 թ.
Ձև N 2
ՑՈՒՑԱԿ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
_______________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
._____________________________________________________________________.
|Ծառայողի կոչումը, անունը, |Վերջին ատեստավորման |Ծանոթագրություն|
|հայրանունը, ազգանունը, պաշտոնը |ամսաթիվը և ընդունված| |
| |որոշումը | |
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
|_______________________________|_____________________|_______________|
._____________________________________________________________________.
Ստորաբաժանման ղեկավար ________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը,
ազգանունը, ստորագրությունը)
____ _______________ 20 թ.
Ձև N 3
ԳԱՂՏՆԻ
(լրացնելու պահից)
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
20 թ. _______________ _______ -ից մինչև 20 թ. ________________ - ը
ժամանակաշրջանի համար
1. Ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը ________________________________
__________________________________________________________________________
2. Կոչումը, դրա շնորհման օրը, ամիսը, տարեթիվը ____________________________
__________________________________________________________________________
3. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
4. Զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը ________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
5. Ծառայությունը ԶՈՒ-ում, ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում ________________________________________________
(նշվում են ժամանակահատվածները)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
6. Կրթությունը` ա) քաղաքացիական _________________________________________
(մասնագիտությունը, ուսումնական
հաստատության անվանումը, ավարտելու
տարեթիվը)
բ) զինվորական (հատուկ) __________________________________
(մասնագիտությունը, ուսումնական
հաստատության անվանումը, ավարտելու
տարեթիվը)
_________________________________
7. Վերջին ատեստավորման տարեթիվը և ընդունված որոշումը ____________________
__________________________________________________________________________
8. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
________________________________
(ծառայողին բնութագրող
________________________________
ղեկավարի պաշտոնը, կոչումը,
________________________________
անունը, ազգանունը, հայրանունը)
___________________
(ստորագրությունը)
____ ______________ 20 թ.
9. Ծառայողական բնութագրին ծանոթացա
__________________________________________________________________________
(ծառայողական բնութագրին համաձայն լինելու դեպքում լրացնել` «Համաձայն եմ»,
իսկ համաձայն չլինելու դեպքում նշել պատճառները)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
______________________________________ ___________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ______________ 20 թ.
10. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հանձնաժողովի նախագահ _______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ ______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
Հանձնաժողովի քարտուղար ______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
____ ______________ 20 թ.
11. ____________________________________ (ատեստավորման թերթը լրացնողի պաշտոնը ____________________________________ կոչումը,
____________________________________ ___________________
անունը, հայրանունը, ազգանունը,) (ստորագրությունը)
____ ______________ 20 թ.
12. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշմանը ծանոթացա` _____________________________________________________ ___________________ (ոստիկանության ծառայողի կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
____ ______________ 20 թ.
13. Ոստիկանության կառուցվածքային _______________________
ստորաբաժանման ղեկավար (կոչումը, անունը,
հայրանունը, ազգանունը)
_______________________
(ստորագրությունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 4
._________.
|ծածկաշերտ|
._________.
____ ______________ 20 թ.
_______________________________________________________________________
(ոստիկանության ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)
._________.
|ծածկաշերտ|
._________.
._______________________________________________________.
|NN | Պատասխաններ |NN | Պատասխաններ |
|ը/կ|_______________________|ը/կ|_______________________|
| | 1 | 2 | 3 | 4 | | 1 | 2 | 3 | 4 |
|___|_____|_____|_____|_____|___|_____|_____|_____|_____|
|1. | | | | |45.| | | | |
|___|_____|_____|_____|_____|___|_____|_____|_____|_____|
|2. | | | | |46.| | | | |
|___|_____|_____|_____|_____|___|_____|_____|_____|_____|
|3. | | | | |47.| | | | |
|___|_____|_____|_____|_____|___|_____|_____|_____|_____|
|4. | | | | |48.| | | | |
|___|_____|_____|_____|_____|___|_____|_____|_____|_____|
|5. | | | | |49.| | | | |
|___|_____|_____|_____|_____|___|_____|_____|_____|_____|
|.. | | | | |50.| | | | |
._______________________________________________________.
Ձև N 5
ՈՐՈՇՈՒՄ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ատեստավորվող ոստիկանության ծառայողի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը ____________________________________________________
__________________________________________________________________________
2. Զբաղեցրած պաշտոնը _________________________________________________
__________________________________________________________________________
3. Հանձնաժողովի անդամների և նախագահի կարծիքները`
անդամներ _____________________________________ ____________________
որոշումը (անունը, ազգանունը)
_____________________________________ ____________________
_____________________________________ ____________________
_____________________________________ ____________________
_____________________________________ ____________________
_____________________________________ ____________________
_____________________________________ ____________________
_____________________________________ ____________________
նախագահ _____________________________________ ____________________
4. Հանձնաժողովի որոշումը ______________________________________
(նախագահի ստորագրությունը)
__________________________________________________________________________
____ _____________ 20 թ.
Ձև N 6
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N______
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_______________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
_______________________________________________________________________
._____________________________________________________________________.
|NN |Ատեստավորվող ծառայողի կոչումը,|Ատեստավորման հանձնաժողովի որոշումը|
|ը/կ|անունը, հայրանունը, ազգանունը | |
|___|______________________________|__________________________________|
|1. | | |
|___|______________________________|__________________________________|
|2. | | |
|___|______________________________|__________________________________|
|3. | | |
|___|______________________________|__________________________________|
|4. | | |
|___|______________________________|__________________________________|
|5. | | |
|___|______________________________|__________________________________|
|...| | |
|___|______________________________|__________________________________|
|20 | | |
._____________________________________________________________________.
Հանձնաժողովի նախագահ _______________________ ___________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Հանձնաժողովի քարտուղար _______________________ ___________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 7
ՀՍԿՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
այն ոստիկանության ծառայողների, որոնց նկատմամբ ատեստավորման
հանձնաժողովի կողմից ընդունվել են «Կարող է զբաղեցնել ավելի բարձր
պաշտոն», «Կարող է ներկայացվել խրախուսման», «Ատեստավորումը հետաձգել
մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման»,
«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումները
_______________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
_______________________________________________________________________
._________________________________________________________________________.
|Ատեստավորված |Ատեստավորման|Ատեստավորման|Ատեստավորման|Վերապատրաստման |
|ոստիկանության |արդյունքում |արդյունքում |արդյունքում |ընթացքում |
|ծառայողի կոչումը,|ընդունված |այլ պաշտոնի |խրախուսման |ցուցաբերած |
|անունը, |որոշումը |(անվանումը) |տեսակը, |առաջադիմությունը|
|հայրանունը, | |նշանակվելու |հրամանի |կրկնակի |
|ազգանունը, | |հրամանի |ամսաթիվը, |ատեստավորման |
|պաշտոնը | |ամսաթիվը, |համարը |մասին որոշումը |
| | |համարը | | |
|_________________|____________|____________|____________|________________|
|_________________|____________|____________|____________|________________|
|_________________|____________|____________|____________|________________|
|_________________|____________|____________|____________|________________|
|_________________|____________|____________|____________|________________|
._________________________________________________________________________.
Ստորաբաժանման ղեկավար ________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը,
ազգանունը, ստորագրությունը)
____ _______________ 20 թ.