040.0903.260710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2010 թվականի N 903-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 574 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Թաթուլ Մարգարյանին» բառերը փոխարինել «Շավարշ Քոչարյանին» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ մայոր Արմեն Աբրահամյանին» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ