Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ Ի ...

 

 

110.0396.090710

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        07            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010252

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 մայիսի 2010 թվականի N 396-Ն

 

i

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 396-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

i

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 26.04.11 թիվ 404-Ն հրաման)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), սույն կարգով և իրավական նորմատիվ այլ ակտերով:

3. Հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար սահմանված կարգով վերապատրաստում անցած անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննությունների կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:

4. Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետև` Նախարար)` յուրաքանչյուր տարին երկու անգամ` հիմք ընդունելով Հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկից համակարգչային ընտրության արդյունքները:

i

6. Հավակնորդների քանակից ելնելով (մինչև 30 կամ 70-ից 100), յուրաքանչյուր խմբի համար, Նախարարի հրամանով ձևավորվում են Հավաստագրման կամ հավաստագրման քննությունների (թեստավորման և/կամ հարցազրույցի) հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողով).

1) մինչև 30 մասնակցի դեպքում մեկ հանձնաժողով` քննությունը (թեստավորում և հարցազրույց) և հավաստագրումը անցկացնելու իրավասությամբ,

2) 70-ից 100 մասնակցի դեպքում ձևավորվում է` քննություն թեստավորման փուլը անցկացնող 1 և հարցազրույցը հավաստագրման հետ անցկացնող 2 առանձին գործող հանձնաժողովներ:

(6-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 96-Ն, 26.04.11 թիվ 404-Ն հրամաններ)

 

i

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

i

7. Հավաստագրման և հավաստագրման քննական հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) անդամության թեկնածուներն առաջադրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն), պետական կառավարման տարածքային մարմինների (այսուհետ` Մարզպետարան), Երևան քաղաքում (Երևանի քաղաքապետարանի) կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչներից, գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ուսումնական հաստատությունների առնվազն 5 տարվա մանկավարժական (ուսուցչական) աշխատանքի փորձ ունեցող մասնագետներից: Հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ:

(7-րդ կետը փոփ. 26.04.11 թիվ 404-Ն հրաման)

i

8. Հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկում ընդգրկվում են թեկնածուների վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը,

2) զբաղեցրած պաշտոնը,

3) բնակության վայրը, հասցեն,

4) հեռախոսահամարները,

5) էլեկտրոնային փոստի հասցեն,

6) այլ տվյալներ:

(8-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 96-Ն հրաման)

i

9. 6-րդ կետի պահանջներին բավարարող համապատասխան հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ընտրված 7 թեկնածուներից, քննությունները և հավաստագրումը կամ քննությունների գրավոր փուլը, հարցազրույցը և հավաստագրումը անցկացնելուց 24 ժամ առաջ` հետևյալ համամասնությամբ.

1) Նախարարության ներկայացուցիչներ` 3 անդամ

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և (կամ) Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` ընդամենը 2 անդամ,

3) Գիտական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` 2 անդամ:

(9-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 96-Ն, 26.04.11 թիվ 404-Ն հրամաններ)

i

10. Սույն կարգի 9-րդ կետով կազմավորված հանձնաժողովների կազմերը հաստատում է Նախարարը:

(10-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 96-Ն, 26.04.11 թիվ 404-Ն հրամաններ)

i

11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման քննությունների հանձնաժողովների կազմավորումից հետո 12 ժամվա ընթացքում տեղեկացնում է քննությունների և հավաստագրման անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

(11-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 96-Ն, 26.04.11 թիվ 404-Ն հրամաններ)

12. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելն անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

13. Քննությունների ընթացքում Հանձնաժողովի կազմի համալրում կամ փոփոխություն չի կատարվում:

i

14. Հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է Նախարարի հրամանով սահմանված գործողություններն ավարտելուց հետո:

(14-րդ կետը փոփ. 26.04.11 թիվ 404-Ն հրաման)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

15. Համապատասխան հանձնաժողովի խնդիրն է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման համար վերապատրաստված անձի համար սահմանված քննության և հավաստագրման կամ քննության գրավոր փուլի կամ քննության հարցազրույցի և հավաստագրման փուլերի անցկացման կազմակերպումն է:

(15-րդ կետը փոփ. 26.04.11 թիվ 404-Ն հրաման)

16. Հանձնաժողովների գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.

1) քննությունների անցկացմանը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացնելը,

3) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայման իրականացումը:

(16-րդ կետը փոփ. 26.04.11 թիվ 404-Ն հրաման)

17. Հավաստագրման և հավաստագրման քննությունների հանձնաժողովները`

i

1) Նախարարության աշխատակազմից ստանում է հավաստագրման ենթակա կամ հարցազրույցի փուլ անցած հավակնորդ անձանց ցանկը և Նախարարության 2010 թվականի մայիսի 18 «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 395 հրամանով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հանձնաժողովի (կամ քննական հանձնաժողովի) կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը,

2) անցկացնում են` հավաստագրման ամբողջական քննությունը /գրավոր, հարցազրույց և հավաստագրման շնորհման ներկայացնել/ կամ քննության հարցազրույցի փուլը և հավաստագրման շնորհման ներկայացնել` համաձայն Նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգի» պահանջներին համապատասխան,

3) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(17-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 96-Ն, 26.04.11 թիվ 404-Ն հրամաններ)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

19. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն 5-ի մասնակցության դեպքում:

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 ձայներով:

21. Հանձնաժողովի անդամի կողմից սույն կարգի 25-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի թիվ 395-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման, և անցկացման» կարգի պահանջները խախտելու, անհարգելի բացակայության դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դիմում է Նախարարին` միջնորդելով կասեցնել խախտումներ կատարած հանձնաժողովի անդամի լիազորությունները:

22. Նախարարը միջնորդությունը բավարարելու դեպքում իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է տվյալ անդամին ներկայացնող կազմակերպությանը կամ մարմնին` միաժամանակ տեղեկացնելով տվյալ անդամին Հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկից հանելու մասին:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

23. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է քննությունների և հավաստագրման գործընթացների հսկողությունը.

4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

5) ստորագրում և կնքում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդի հավաստագրման թերթը և հավաստագրման քննության ամփոփիչ արձանագրությունը.

6) հավաստագրման քննությունների արդյունքների դատական կարգով բողոքարկման դեպքում դատարանում Նախարարության որոշմամբ կարող է հանդես գալ որպես պատասխանող.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

24. Հանձնաժողովի քարտուղարը (կամ հանձնաժողովի նախագահի որոշմամբ նրան փոխարինող անձը).

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

25. Հանձնաժողովի անդամը.

1) Հանձնաժողովի որոշմամբ, Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում վարում է նիստերը.

2) մասնակցում է քննությանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.

3) մասնակցում է հավակնորդների հարցազրույցի անցկացմանը.

4) մասնակցում է քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թերթը, իսկ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 26.04.11 թիվ 404-Ն հրաման)

(26-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 96-Ն հրաման)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 08.02.11 թիվ 96-Ն հրաման)

i

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 08.02.11 թիվ 96-Ն հրաման)

(կարգը փոփ. 26.04.11 թիվ 404-Ն հրաման)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.05.2010
N 396-Ն
Հրաման