Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ ...

 

 

118.0346.160610

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        06            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11810224

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 մայիսի 2010 թվականի N 346-Ն

 

i

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1 կետի պահանջը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

հաստատել հանձնման-ընդունման ակտի ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման-ընդունման ակտի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:

 

Հավելված N 1

i

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 346-Ն հրամանի

 

            Կատարող                        Պատվիրատու

______________________________ __________________________________

______________________________ __________________________________

գտնվելու վայրը _______________ գտնվելու վայրը ___________________

հհ ___________________________ հհ _______________________________

______________________________ __________________________________

հվհհ _________________________ հվհհ _____________________________

 

ԱԿՏ N

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

«___» «________________» 201 թ.

 

Պայմանագրի անվանումը` ____________________________________________

__________________________________________________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «___» «________________» 201 թ.

Պայմանագրի համարը` __________

__________________________________________ (այսուհետ` Պատվիրատու)`

սուբսիդիա տրամադրող ՀՀ պետական կառավարման մարմինը ի դեմս ________________________-ի և _________________________________

սուբսիդիա ստացող իրավաբանական անձը

(այսուհետ` Կատարող)` ի դեմս ____________________________________-ի կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը «___» «_________________» 201 թ. «___» «_________________» 201 թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները.

._______________________________________________________________.

|Համառոտ |Քանակը|Նվազագույն|Մեկ    |Մեկ միավորի|Վճարման|Վճարման |

|նկարա-  |      |շահավետ   |միավորի|համար      |ենթակա |վերջնա- |

|գիրը    |      |գինը` մեկ |գինը   |տրամադրվող |գումարը|ժամկետը`|

|        |      |միավորի   |(դրամ) |սուբսիդիայի|(դրամ) |ամիս,   |

|        |      |հաշվարկով |       |չափը (դրամ)|       |ամսաթիվը|

|        |      |(դրամ)    |       |           |       |        |

|________|______|__________|_______|___________|_______|________|

|  1     |  2   |   3      |  4    |  5<=3-4   |="" 6="2x5" |=""   7="">

|________|______|__________|_______|___________|_______|________|

|________|______|__________|_______|___________|_______|________|

|________|______|__________|_______|___________|_______|________|

|________|______|__________|_______|___________|_______|________|

|________|______|__________|_______|___________|_______|________|

|Ընդամենը|      |          |       |           |       |        |

._______________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|Ծրագրի |Չափո-  |Չափո-|    Ոչ ֆինանսական ցուցանիշներ                  |

|կամ    |րոշիչը |րոշչի|_______________________________________________|

|քաղաքա-|(նկարա-|տե-  |Ցուցա-  |Ցուցա- |Ճշտված|Փաս-  |Հաս-  |Տարբե-   |

|կանու- |գրու-  |սակը |նիշի    |նիշի   |ցուցա-|տացի  |տատված|րության  |

|թյան   |թյունը)|     |հաս-    |փոփո-  |նիշը  |ցուցա-|և     |պատճառը  |

|միջո-  |       |     |տատված  |խու-   |հաշվե-|նիշը  |փաս-  |(սյ.2-ում|

|ցառման |       |     |կանխա-  |թյուն- |տու   |(կա-  |տացի  |նշված    |

|անվա-  |       |     |տեսումը |ներն   |ժամա- |տարված|ցուցա-|իրավական |

|նումը  |       |     |հաշվետու|ըստ    |նակա- |և  ըն-|նիշ-  |ակտերի   |

|       |       |     |ժամանա- |համապա-|հատ-  |դուն- |ների  |հղումները|

|       |       |     |կահատ-  |տասխան |վածի  |ված)  |տար-  |և        |

|       |       |     |վածի    |իրավա- |համար |հաշ-  |բերու-|սյ.5-ում |

|       |       |     |համար   |կան    |(սյ.1+|վետու |թյունը|նշված    |

|       |       |     |        |ակտի   |սյ.2) |ժամա- |(սյ.4-|տարբե-   |

|       |       |     |        |(+/-)  |      |նակա- |սյ.3) |րության  |

|       |       |     |        |       |      |հատ-  |      |պարզաբա- |

|       |       |     |        |       |      |վածում|      |նումները)|

|_______|_______|_____|________|_______|______|______|______|_________|

|Ա      |Բ      |Գ    |1       |2      |3     |4     |5     |6        |

|_______|_______|_____|________|_______|______|______|______|_________|

|       |       |     |        |       |      |      |      |         |

|_______|_______|_____|________|_______|______|______|______|_________|

|       |       |     |        |       |      |      |      |         |

._____________________________________________________________________.

 

        Աշխատանքը հանձնեց                        Աշխատանքը ընդունեց

    ________________________                 _______________________

        ստորագրություն                           ստորագրություն

    ________________________                 _______________________

        ազգանուն, անուն                          ազգանուն, անուն

        Կ.Տ.                                     Կ.Տ.

 

(1-ին հավելվածը փոփ. 06.10.11 թիվ 709-Ն, 13.01.14 թիվ 20-Ն հրամաններ)

 

Հավելված N 2

i

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 346-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏԻ»

 

Հավելված N 1-ով սահմանված` Հանձնման-ընդունման ակտի ձևը լրացվում է հետևյալ կերպ`

գ «Համառոտ նկարագիրը» սյունակում լրացվում է պայմանագրի շրջանակներում արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների նկարագիրը, որի համար տրամադրվում է սուբսիդիան,

գ «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի արտադրված, ներմուծված կամ արտահանված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների քանակը,

գ «Նվազագույն շահավետ գինը` մեկ միավորի հաշվարկով» սյունակում նշվում է պայմանագրի շրջանակներում արտադրված, ներմուծված կամ արտահանված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների նվազագույն շահավետ գինը,

գ «Մեկ միավորի գինը» սյունակում նշվում է արտադրված, ներմուծված կամ արտահանված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների մեկ միավորի գինը,

գ «Մեկ միավորի համար տրամադրվող սուբսիդիայի չափը» սյունակում լրացվում է մեկ միավորի հաշվարկով պայմանագրով սահմանված նվազագույն շահավետ գնի և արտադրված, ներմուծված կամ արտահանված ապրանքի, կատարված աշխատանքի, մատուցված ծառայության մեկ միավորի գնի տարբերությունը,

գ «Վճարման ենթակա գումարը» սյունակում լրացվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի արտադրված, ներմուծված կամ արտահանված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը,

գ «Վճարման վերջնաժամկետը` ամիս, ամսաթիվը» սյունակում լրացվում է տվյալ ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված վճարման վերջնաժամկետը:

 

Օրինակ` 2010թ. պետական բյուջեի 01 բաժնի 03 խմբի 03 դասով «3. Պետական աջակցություն «ՀՀ պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ» ծրագրի դեպքում ակտը լրացվում է հետևյալ կերպ.

 

         Կատարող`                           Պատվիրատու`

    «Պետական գնումների գործակալու-     ՀՀ ֆինանսների նախարարություն

    թյուն» ՊՈԱԿ                        գտնվելու վայրը` Մելիք-Ադամյան

    գտնվելու վայրը` Կոմիտասի 54Բ       հհ 900011017093

    հհ 163058561289                    հվհհ 02528265

հվհհ 00063418

 

ԱԿՏ N

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«03» մայիսի 2010 թ.

 

Պայմանագրի անվանումը` Սուբսիդիայի հատկացման պայմանագիր

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «15» հունվարի 2010թ.

Պայմանագրի համարը` 1

ՀՀ ֆինանսների նախարարությունը (այսուհետ` Պատվիրատու)` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի և «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` Կատարող)` ի դեմս Գործակալության պետի, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը «01» ապրիլի 2010թ. մինչև «01» «մայիսի 2010թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները.

 

.___________________________________________________________________.

|  Համառոտ   |Քա- |Նվազագույն|Մեկ    |Մեկ միավորի|Վճարման| Վճարման  |

|  նկարա-    |նակը|շահավետ   |միավորի|համար      |ենթակա | վերջնա-  |

|  գիրը      |    |գինը` մեկ |գինը   |տրամադրվող |գումարը| ժամկետը` |

|            |    |միավորի   |(դրամ) |սուբսիդիայի|(դրամ) | ամիս,    |

|            |    |հաշվարկով |       |չափը (դրամ)|       | ամսաթիվը |

|            |    |(դրամ)    |       |           |       |          |

|____________|____|__________|_______|___________|_______|__________|

|    1       |  2 |   3      |  4    |  5<=3-4   |="" 6="2x5" |=""    7="">

|____________|____|__________|_______|___________|_______|__________|

|Գնման ընթա- | 30 | 105774.8 |   0   | 105774.8  |3173244|10.05.10թ.|

|ցակարգերի   |    |          |       |           |       |          |

|կազմակերպում|    |          |       |           |       |          |

|____________|____|__________|_______|___________|_______|__________|

|Ընդամենը    |    |          |       |           |       |          |

.___________________________________________________________________.

 

        Աշխատանքը հանձնեց                        Աշխատանքը ընդունեց

    ________________________                 _______________________

        ստորագրություն                           ստորագրություն

    ________________________                 _______________________

        ազգանուն, անուն                          ազգանուն, անուն

        Կ.Տ.                                     Կ.Տ.

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

1. «Ա» սյունակում լրացվում է համապատասխան ծրագրի անվանումը կամ քաղաքականության միջոցառման անվանումը, մասնավորապես`

1) ծառայություններ հանդիսացող քաղաքականության միջոցառումների դեպքում լրացվում է համապատասխան ծառայության անվանումը,

2) ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` համապատասխան ակտիվի անվանումը:

2. «Բ» սյունակում լրացվում են տվյալ քաղաքականության միջոցառումը նկարագրող ոչ ֆինանսական չափորոշիչները կամ դրանց նկարագրությունը:

3. «գ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշչի տեսակի անվանումը, մասնավորապես`

1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական» կամ «ժամկետայնության»,

2) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»:

3. Աղյուսակում քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշներից որևիցե մեկի կիրարկման անհնարինության դեպքում` ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ-ին կից ներկայացվում է բացատրություն վերջինիս կիրարկման անհնարինության վերաբերյալ:

 

(2-րդ հավելվածը փոփ. 06.10.11 թիվ 709-Ն, 13.01.14 թիվ 20-Ն հրամաններ)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
18.05.2010
N 346-Ն
Հրաման