Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038 ...

 

 

040.0674.070610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2010 թվականի N 674-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 011100 տողի 2-րդ սյունակում «Միջուկային ֆիզիկա» բառերը փոխարինել «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» բառերով.

2) 010800 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

.____________________________________________________________________.

|010800|Մեխանիկա                  |62    |Մեխանիկայի բակալավր        |

|      |                          |62.1  |Մանկավարժության բակալավր,  |

|      |                          |      |ուսուցիչ                   |

|      |                          |68    |Մեխանիկայի մագիստրոս       |

.____________________________________________________________________.

 

3) 030100 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ

.____________________________________________________________________.

|030100|Փիլիսոփայություն          |62    |Փիլիսոփայության բակալավր   |

|      |                          |62.1  |Մանկավարժության բակալավր,  |

|      |                          |      |ուսուցիչ                   |

|      |                          |68    |Փիլիսոփայության մագիստրոս  |

.____________________________________________________________________.

 

4) 030300 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

.____________________________________________________________________.

|030300|Հոգեբանություն            |62    |Հոգեբանության բակալավր     |

|      |                          |62.1  |Մանկավարժության բակալավր,  |

|      |                          |      |ուսուցիչ                   |

|      |                          |68    |Հոգեբանության մագիստրոս    |

.____________________________________________________________________.

 

5) 031200 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

.____________________________________________________________________.

|031200|Լեզվաբանություն և         |62    |Լեզվաբանության և           |

|      |միջմշակութային            |      |հաղորդակցման բակալավր      |

|      |հաղորդակցություն          |68    |Լեզվաբանության և           |

|      |                          |      |հաղորդակցման մագիստրոս     |

.____________________________________________________________________.

 

6) 032400 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 032500 տողով.

.____________________________________________________________________.

|032500|Սփյուռքագիտություն        |68    |Սփյուռքագիտության մագիստրոս|

.____________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2010
N 674-Ն
Որոշում