040.0664.070610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2010 թվականի N 664-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 5-րդ կետի`
ա. առաջին պարբերությունը «շինությունների» բառից հետո լրացնել «թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «հողատարածքներով» բառից հետո լրացնել «թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ առաջարկել «Երևանի ճարտարապետության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Երևանի ճարտարապետության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ