040.0562.180510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2010 թվականի N 562-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի մայիսի 1-ը:
(1-ին կետը փոփ. 03.05.12 թիվ 570-Ա որոշում)
2. Հավանություն տալ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 13-ի
N 562-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի|Անվանումը |Ծագման |Չափ-|Քանակը |Արժեքը |
|ը/կ |ծածկա- | |երկիրը |ման | | |
| |գիրը | | |միա-| | |
| | | | |վորը| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|1 |9406 00 |Հավաքովի շինարարական|Իտալիա |հատ | 1|536667747 |
| | |կոնստրուկցիաներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|2 |7610 10 |Դռներ, դրանդիներ, |Իտալիա |հատ | 130| 124924569|
| | |պատուհաններ և | | | | |
| | |պատուհանագոգեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|3 |7610 90 |Պատուհանների |Իտալիա |հատ | 8 | |
| | |ալյումինե մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|4 |7308 30 |Չժանգոտվող մետաղից |Իտալիա |հատ | 10 | |
| | |դռներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|5 |4416 00 |Տակառ փայտյա և |Իտալիա |հատ | 80 |606375000 |
| | |դրանց մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|6 |8205 90 |Գործիքների հավաքածու|Իտալիա |հատ | 1 |30992500 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|7 |3918 10 |Հատակի ծածկ` |Իտալիա |մ.ք.| 4000|103010985 |
| | |պոլիվինիլքլորիդով | | | | |
| | |ծածկված կամ ներծծված| | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|8 |6907 90 |Կրկնակի սալիկներ |Իտալիա |մ.ք.| 4000|305658276 |
| | |«շպալտպլատեն» | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|9 |3820 00 |Հակասառեցման հեղուկ |Իտալիա |կգ | 5000|10780000 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|10 |8426 12 |Ամբարձիչ |Իտալիա |հատ | 3|131516000 |
| | |սարքավորումներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|11 |8705 40 |Ավտոբետոնախառնիչ |Իտալիա |հատ | 1|94325000 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|12 |4006 90 |Ռետինե խողովակներ |Իտալիա |մ | 300|2795793 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|13 |8716 39 |Կիսակցորդներ |Իտալիա |հատ | 4|43120000 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|14 |9402 90 |Քիմիական |Իտալիա |հատ | 1|46138400 |
| | |լաբորատորիայի | | | | |
| | |կահույք | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|15 |4412 99 |Փայտե պանելներ |Իտալիա |կգ | 15000|4204200 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|16 |8701 90 |Գյուղատնտեսական |Իտալիա |հատ | 2|28238210 |
| | |աշխատանքների համար | | | | |
| | |տրակտոր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|17 |8433 20 |Ներտաշման շտկոց |Իտալիա |հատ | 5|20676040 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|18 |8432 29 |Արմատահանիչ |Իտալիա |հատ | 3|1212750 |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|19 |8427 20 |Ավտոամբարձիչ |Իտալիա |հատ | 1| 28028000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|20 |8418 69 |Սառեցման սարքավորում|Իտալիա |հատ | 1| 634942000|
|______|________|____________________|________|____|_______| |
|21 |7309 00 |Հեղուկի տարա մինչև |Իտալիա |հատ | 1| |
| | |100000 լիտր | | | | |
| | |տարողությամբ | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|22 |8413 70 |Պոմպ բազմաստիճան |Իտալիա |հատ | 6| |
|______|________|____________________|________|____|_______| |
|23 |7304 90 |Չժանգոտվող պողպատե |Իտալիա |մ | 1609| |
| | |խողովակներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|24 |7307 22 |Չժանգոտվող պողպատե |Իտալիա |կգ | 8000| |
| | |արմունկներ, ամրաններ| | | | |
| | |ամրաններ, | | | | |
| | |եռաբաշխիչներ և | | | | |
| | |այլ մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|25 |8419 50 |Ջերմափոխանակիչներ |Իտալիա |հատ | 3| |
|______|________|____________________|________|____|_______| |
|26 |7326 90 |Կախիչներ մետաղական |Իտալիա |հատ | 5| |
|______|________|____________________|________|____|_______| |
|27 |8536 50 |Մինչև 60 Վ |Իտալիա |հատ | 6| |
| | |հզորությամբ լարման | | | | |
| | |անջատիչներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|28 |8419 90 |Ջերմափոխանակիչի |Իտալիա |հատ | 2| |
| | |մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|29 |8479 89 |Ընդարձակման բաք |Իտալիա |հատ | 4| |
|______|________|____________________|________|____|_______| |
|30 |8481 40 |Անվտանգության փական |Իտալիա |հատ | 7| |
|______|________|____________________|________|____|_______| |
|31 |3917 23 |Պոլիվինիլքլորիդային |Իտալիա |մ | 21| |
| | |խողովակներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|32 |8415 83 |Օդորակման սարք |Իտալիա |հատ | 5| |
|______|________|____________________|________|____|_______| |
|33 |9026 80 |Խոնավության |Իտալիա |հատ | 2| |
| | |հսկողության սարք | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|34 |8481 80 |Կլապաններ, փականներ |Իտալիա |հատ | 23| |
| | |և խողովակների մասեր| | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|35 |8419 89 |Մղիչ սարքավորում |Իտալիա |հատ | 1| |
|______|________|____________________|________|____|_______| |
|36 |8419 89 |Ավտոկլավ |Իտալիա |հատ | 1| |
|______|________|____________________|________|____|_______| |
|37 |8481 80 |Հեղուկի փականներ |Իտալիա |հատ | 50| |
|______|________|____________________|________|____|_______| |
|38 |8419 89 |Ջրի փափկացնող սարք |Իտալիա |հատ | 1| |
|______|________|____________________|________|____|_______| |
|39 |8414 40 |Օդի կոմպրեսոր և |Իտալիա |հատ | 2| |
| | |մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|40 |8421 39 |Օդի ֆիլտրման |Իտալիա |հատ | 1| |
| | |սարքավորում | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|41 |8481 80 |Դարձկեն սահափական |Իտալիա |հատ | 15| |
|______|________|____________________|________|____|_______| |
|42 |8402 19 |Գոլորշու կաթսաներ և |Իտալիա |հատ | 1| |
| | |մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|43 |8416 20 |Գազայրոց, |Իտալիա |հատ | 27| |
| | |ծխնելույզներ և այլ | | | | |
| | |մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|44 |8481 30 |Հետադարձ փական |Իտալիա |հատ | 3| |
|______|________|____________________|________|____|_______| |
|45 |9026 20 |Մանոմետր |Իտալիա |հատ | 1| |
|______|________|____________________|________|____|_______| |
|46 |8481 10 |Ռեդուկցիոն ճնշման |Իտալիա |հատ | 1| |
| | |կարգավորման փականներ| | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|47 |8481 40 |Անվտանգության փական |Իտալիա |հատ | 7| |
|______|________|____________________|________|____|_______| |
|48 |3909 50 |Պոլիուրետան մեկուսիչ|Իտալիա |կգ | 800| |
|______|________|____________________|________|____|_______| |
|49 |7219 34 |Չժանգոտող մետաղյա |Իտալիա |կգ | 2000| |
| | |թիթեղներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______| |
|50 |7326 90 |Այլ ջրահեռացման |Իտալիա |մ | 40| |
| | |մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|51 |8423 90 |Կշռման մեքենա |Իտալիա |հատ | 1| 22691900|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|52 |7219 90 |Մետաղյա թիթեղներ այլ|Իտալիա |կգ | 415000| 781550000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|53 |8481 80 |Փականների, |Իտալիա |հատ | 1| 8624000|
| | |կափույրների ներառյալ| | | | |
| | |ջերմային կառավարմամբ| | | | |
| | |և այլ մասերի | | | | |
| | |հավաքածու | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|54 |8515 39 |Զոդման մեքենա |Իտալիա |հատ | 4| 30184000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|55 |8419 40 |Դիստիլացման սարք |Իտալիա |հատ | 1| 331485000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|56 |7309 00 |Տարաներ |Իտալիա |հատ | 60| 404250000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|57 |8435 10 |Գինեգործական |Իտալիա |հատ | 65| 948640000|
| | |սարքավորումներ, | | | | |
| | |մամլիչներ, ջարդիչներ| | | | |
| | |և այլ նմանատիպ | | | | |
| | |սարքավորում | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|58 |8422 30 |Շշալցման սարքավորում|Իտալիա |հատ | 1| 211288000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|59 |8705 90 |Տելեսկոպիկ ամբարձիչ |Իտալիա |հատ | 1| 78155000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|60 |8428 90 |Ինքնաշարժ հարթակ |Իտալիա |հատ | 1| 46354000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|61 |8504 21 |650 կՎ հզորությունը |Իտալիա |կոմպ| 1| 10348800|
| | |չգերազանցող | |լեկտ| | |
| | |տրանսֆորմատորներ | | | | |
| | |և դրա բաղկացուցիչ | | | | |
| | |մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|62 |8532 10 |Կոնդենսատորներ |Իտալիա |կոմպ| 1| 4851000|
| | |և դրա բաղկացուցիչ | |լեկտ| | |
| | |մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|63 |8535 10 |Էլ. Ապահովիչներ |Իտալիա |կոմպ| 1| 3234000|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|64 |8535 21 |Ավտոմատ շղթայի |Իտալիա |կոմպ| 1| 9702000|
| | |անջատիչներ 72.5 | |լեկտ| | |
| | |Կվ-ից պակաս և մասեր| | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|65 |8535 30 |Բաժանիչներ, |Իտալիա |կոմպ| 1| 9702000|
| | |ընդհատիչներ, | |լեկտ| | |
| | |անջատիչներ 72.5 | | | | |
| | |Կվ-ից պակաս | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|66 |8535 40 |Շանթարգել, |Իտալիա |կոմպ| 1| 1293600|
| | |վորլտաժային | |լեկտ| | |
| | |սահմանափակիչներ, | | | | |
| | |գերլարման | | | | |
| | |սահմանափակիչներ | | | | |
| | |և մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|67 |853610 |Էլ. ապահովիչներ |Իտալիա |կոմպ| 3| 970200|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|68 |8536 20 |Էլ. անջատիչներ |Իտալիա |կոմպ| 2| 22638000|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|69 |8536 41 |Ռելեներ |Իտալիա |կոմպ| 1| 646800|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|70 |8536 61 |Լամպի կոթառներ |Իտալիա |կոմպ| 1| 64680|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|71 |8536 90 |Մետաղալարերի |Իտալիա |կոմպ| 3| 43227000|
| | |և մալուխների | |լեկտ| | |
| | |միացման կոնտակտային | | | | |
| | |տարրեր, լարերի | | | | |
| | |միացուցիչների և | | | | |
| | |սեղմակների հավաքածու| | | | |
| | |և մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|72 |8537 10 |Թվային վերահսկման |Իտալիա |կոմպ| 4| 71006000|
| | |պանելներ, | |լեկտ| | |
| | |ներկառուցված ավտոմատ| | | | |
| | |տվյալների մշակման | | | | |
| | |մեքենաներ, | | | | |
| | |ծրագրավորվող | | | | |
| | |հիշողության հսկիչ | | | | |
| | |սարքեր, որոնք | | | | |
| | |սարքավորված են | | | | |
| | |էլեկտրոնային | | | | |
| | |հաղորդիչներով և | | | | |
| | |միացուցիչներով և | | | | |
| | |մասեր, այդ թվում | | | | |
| | |նաև մետաղյա արկղներ| | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|73 |8537 20 |Թվային վերահսկման |Իտալիա |կոմպ| 1| 22638000|
| | |պանելներ, | |լեկտ| | |
| | |ներկառուցված ավտոմատ| | | | |
| | |տվյալների մշակման | | | | |
| | |մեքենաներ, | | | | |
| | |ծրագրավորվող | | | | |
| | |հիշողության հսկիչ | | | | |
| | |սարքեր, որոնք | | | | |
| | |սարքավորված են | | | | |
| | |էլեկտրոնային | | | | |
| | |հաղորդիչներով և | | | | |
| | |միացուցիչներով և | | | | |
| | |մասեր` 1000 Վ | | | | |
| | |գերազանցությամբ | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|74 |8539 10 |Հերմետիկ լամպեր |Իտալիա |կոմպ| 1| 5174400|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|75 |8539 21 |Հալոգենային լամպեր |Իտալիա |կոմպ| 1| 8408400|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|76 |8539 22 |Ռեֆլեկտորային լամպեր|Իտալիա |կոմպ| 1| 22638000|
| | | | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|77 |8539 39 |Ռեֆլեկտորային |Իտալիա |կոմպ| 1| 22907500|
| | |լամպեր 200 Վ | |լեկտ| | |
| | |հզորությունից բարձր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|78 |8544 42 |Մալուխների և |Իտալիա |կոմպ| 2| 3234000|
| | |լարերի կոմպլեկտներ | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|79 |8544 49 |Այլ մալուխներ և |Իտալիա |կոմպ| 1| 63602000|
| | |լարեր | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|80 |8544 60 |1000 Վ հզորությամբ |Իտալիա |կոմպ| 1| 9702000|
| | |պղնձյա հաղորդիչներ | |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|81 |8547 20 |Պլաստմասսայից |Իտալիա |կոմպ| 1| 4527600|
| | |մեկուսացնող ամրաններ| |լեկտ| | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|82 |3917 23 |Պլաստմասսայե |Իտալիա |կոմպ| 1| 18110400|
| | |խողովակների և | |լեկտ| | |
| | |ֆիտինգների հավաքածու| | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|83 |7907 00 |Ցինկե փողակներ, |Իտալիա |կոմպ| 1| 26518800|
| | |խողովակներ, | |լեկտ| | |
| | |միացումներ, | | | | |
| | |արմունկներ, ճկափողեր| | | | |
| | |և մասեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|84 |8431 49 |Հիդրոմուրճ, |ԱՄՆ |հատ | 1| 4870000|
| | |կոմպլեկտավորող | | | | |
| | |մասերով | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|85 |8716 20 |Անիվավոր կցորդ |ԱՄՆ |հատ | 5| 12000000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|86 |8431 41 |Մետաղական կովշ, |ԱՄՆ |հատ | 5| 10000000|
| | |կոմպլեկտավորող | | | | |
| | |մասերով | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|87 |8431 49 |Էքսկավատորի |ԱՄՆ |հատ | 1| 1566000|
| | |մետաղական թրթուռ, | | | | |
| | |կոմպլեկտավորող | | | | |
| | |մասերով | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|88 |8701 20 |Տրակտոր 32 ձիաուժ |Ճապոնիա |հատ | 4| 40000000|
| | |գյուղատնտեսական | | | | |
| | |նշանակության, | | | | |
| | |կոմպլեկտավորող | | | | |
| | |մասերով | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|89 |8432 29 |Կցորդիչ փոցխ, |ԱՄՆ |հատ | 10| 14000000|
| | |հարթեցնող | | | | |
| | |սարքավորում, | | | | |
| | |կոմպլեկտավորող | | | | |
| | |մասերով | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|90 |8467 89 |Հեղուկ վառելիքային |ԱՄՆ |հատ | 20| 6000000|
| | |շարժիչով հող | | | | |
| | |հարթեցնող գործիք, | | | | |
| | |կոմպլեկտավորող | | | | |
| | |մասերով | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|91 |4011 10 |Մարդատար |ԱՄՆ |հատ | 12| 1600000|
| | |ավտոմեքենայի | | | | |
| | |անվադողեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|92 |4016 99 |Մետաղյա հիմքով |ԱՄՆ |հատ | 1| 26800|
| | |ռետինե խցուկ | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|93 |8421 23 |Բենզինի ֆիլտր |ԱՄՆ |հատ | 1| 19200|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|94 |4016 99 |Կարբյուրատորի |ԱՄՆ |հատ | 1| 106000|
| | |ռեմ.կոմպլեկտ, | | | | |
| | |միջնաշերտ | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|95 |8305 20 |Թղթյա միջնաշերտ |Չինաստան|հատ | 500| 10000000|
| | |ամրանի համար | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|96 |8305 20 |Ստեպլերի մետաղական |Չինաստան|հատ | 100| 1600000|
| | |լիցքեր | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|97 |8205 51 |Խաղողի վազի ստեպլեր |Չինաստան|հատ | 30| 800000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|98 |82015000|Մկրատներ սեկատորներ |Չինաստան|հատ | 50| 1000000|
| |-6000 | | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|99 |8211 92 |Խաղող կտրելու դանակ |Չինաստան|հատ | 100| 400000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|100 |3926 99 |Թղթյա ժապավեններ |Չինաստան|հատ | 200| 400000|
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101 |8201 90 |Ձեռքի մեխանիկական |Չինաստան|հատ | 250| 4000000|
| | |գյուղատնտեսական | | | | |
| | |գործիքներ | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________.
|101.1 |8423 82 |Էլեկտրական կշեռք |Իտալիա, |հատ | 10| 1900000|
| | | |ԱՄՆ, | | | |
| | | |Չինաստան| | | |
| | | | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.2 |8425 11 |էլեկտրական ամբարձիչ |Իտալիա, |հատ | 4| 7600000|
| | |մեխանիզմ` մկրատային |ԱՄՆ, | | | |
| | |տիպի |Չինաստան| | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.3 |4011 61 |Տրակտորների |Իտալիա, |հատ | 50| 5700000|
| | |անվադողեր |ԱՄՆ, | | | |
| | | |Չինաստան| | | |
| | | | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.4 |8424 81 |Սրսկիչներ |Իտալիա, |հատ | 5| 1950000|
| | | |ԱՄՆ, | | | |
| | | |Չինաստան| | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.5 |8432 10 |Հողը վարելու գութան |Իտալիա, |հատ | 5| 5900000|
| | | |ԱՄՆ, | | | |
| | | |Չինաստան| | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.6 |7308 40 |Կաղապարամատ |Իտալիա, |կգ |2000000| 5000000|
| | |լրակազմով` |ԱՄՆ, | | | |
| | |պլաստմասսայե |Չինաստան| | | |
| | |և երկաթյա | | | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.7 |8481 80 |Ամրան |Իտալիա, |կգ | 200000| 68400000|
| | | |ԱՄՆ, | | | |
| | | |Չինաստան| | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.8 |8413 40 |Բետոնամղիչ` |Իտալիա, |հատ | 1| 11400000|
| | |Bobcat |ԱՄՆ, | | | |
| | | |Չինաստան| | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.9 |4009 12 |Բետոնամղիչի |Իտալիա, |կգ | 700| 1900000|
| | |խողովակներ ռետինե` |ԱՄՆ, | | | |
| | |կցամասերով |Չինաստան| | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.10|8413 91 |Բետոնամղիչի |Իտալիա, |կգ | 30| 722000|
| | |խողովակների |ԱՄՆ, | | | |
| | |հավաքածու |Չինաստան| | | |
|______|________|____________________|________|____|_______|__________|
|101.11|8465 |Փայտյա իրերի և |Իտալիա, |հատ | 2| 19000000|
| | |թափոնների մանրացման |ԱՄՆ, | | | |
| | |սարք` կցամասերով |Չինաստան| | | |
|______|___________________________________________________|__________|
|101.12|4416 |Փայտե տակառներ և |ԱՄՆ, |կգ | 22500| 33696000|
| | |դրանց մասեր |Ֆրանսիա,| | | |
| | | |Իտալիա | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.13|8427 |Ավտոբեռնիչ` | |հատ | 2| 5720000|
| | |եղանիկային բռնիչով | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.14|8432 |Հողի մշակման | |հատ | 8| 11200000|
| | |սարքավորումներ | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.15|8436 |Շրեդերային ջարդիչ` | |հատ | 1| 5850000|
| | |ճյուղերի մանրացման | | | | |
| | |համար | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.16|9405 |Հրակայուն | |կգ | 335| 491000|
| | |լուսարձակներ, | | | | |
| | |լուսատուներ և դրանց | | | | |
| | |մասեր | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.17|8701 |Տրակտորներ | |հատ | 2| 14040000|
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.18|8716 |Կցորդներ և | |հատ | 8| 19200000|
| | |կիսակցորդներ | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.19|8431 |Շերեփ` տրակտորի | |հատ | 5| 9750000|
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.20|8201 |Գյուղատնտեսական | |հատ | 500| 8000000|
| | |գործիքներ | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.21|4011 |Տրակտորների անվադողեր| |հատ | 30| 3450000|
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.22|9027, |Լաբորատոր | |լրա-| 1| 7500000|
| |9018, |սարքավորումներ և | |կազմ| | |
| |7017, |պարագաներ, այդ թվում`| | | | |
| |9024, |քարշիչ պահարան, | | | | |
| |9011, |անալիտիկ և | | | | |
| |8421, |տեխնիկական կշեռքներ, | | | | |
| |8419, |սառնարան, ջերմաչափեր,| | | | |
| |9016, |գոլորշացուցիչ, ջրի | | | | |
| |9025, |մաքրման սարք, | | | | |
| |8423, |չորանոց, | | | | |
| |8479, |էքսիկատորներ, ջրի | | | | |
| |8418, |թորման սարք, | | | | |
| |9031, |ֆոտոէլեկտրակալորի- | | | | |
| |8514, |մետր, մուֆելային | | | | |
| |8418, |վառարան, pH-մետր, | | | | |
| |3926, |իոնոմետր, ավտոկլավ, | | | | |
| |7017, |մանրադիտակ, | | | | |
| |3923 |էլեկտրական սալիկներ, | | | | |
| | |պահարաններ, սեղաններ,| | | | |
| | |վայրկյանաչափ, ավազի | | | | |
| | |ժամացույցներ, | | | | |
| | |մանրադիտակ, գորյաևի | | | | |
| | |խցիկ, չորացման | | | | |
| | |պահարան, բակտերիոցիդ | | | | |
| | |լամպ, | | | | |
| | |սպեկտրոֆոտոմետր, | | | | |
| | |պոլյարոգրաֆ, | | | | |
| | |ֆոտոէլեկտրալուսաչափ, | | | | |
| | |քրոմոտոգրաֆ | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.23|8431 |Էքսկավատորի շղթա | |կգ | 1500| 2340000|
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.24|7309 |Մետաղական տարա | |կգ | 1150| 18721114|
| | |գինեգործության համար`| | | | |
| | |100 հազ. լ-ից ոչ | | | | |
| | |ավելի | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.25|8424 |Հեղուկացիր սարք` | |հատ | 1| 4183071|
| | |արտադրամասի | | | | |
| | |խոնավության պահպանման| | | | |
| | |համար | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.26|7304 |Չժանգոտվող պողպատե | |կգ | 6482| 125518487|
| | |խողովակներ | | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.27|9406 |Մետաղյա շինարարական | |կգ | 3700| 52563255|
| | |հավաքովի կոնստրուկցիա| | | | |
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.28|7216 |Սև մետաղյա պրոֆիլներ| |կգ | 894| 5299208|
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.29|8415 |Օդափոխության համակարգ| |հատ | 1| 6362060|
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.30|8414 |Կոմպրեսոր` օդի | |հատ | 1| 21050288|
|______|________|_____________________| |____|______|__________|
|101.31|8423 |Հատակի էլեկտրական | |հատ | 1| 15144386|
| | |կշեռք | | | | |
|______|________|_________________ ___|________|____|______|__________|
|101.32|8402 |Գոլորշի արտադրող |ԱՄՆ, |կգ | 3815| 164450934|
| | |կաթսա |Ֆրանսիա,| | | |
| | | |Իտալիա, | | | |
| | | |Չինաստան| | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.33|7304 |Չժանգոտող մետաղե | |կգ | 3319| 27487476|
| | |խողովակներ | | | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.34|8419 |Ջուրը փափկեցնող | |հատ | 1| 15586768|
| | |սարք | | | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.35|8421 |Գինու զտիչ | |հատ | 1| 7898700|
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.36|8435 |Ֆերմենտներ` գինու | |հատ | 1| 3159480|
| | |խմորման | | | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.37|9406 |Ներսենյակային | |կգ | 7712| 215045120|
| | |մետաղական հավաքովի | | | | |
| | |կոնստրուկցիա | | | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.38|8435 |Գինեգործության | |կգ | 4960| 362557606|
| | |սարքավորման մասեր | | | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.39|8422 |Շշալցման | |հատ | 1| 210000000|
| | |սարքավորում | | | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.40|4416 |Տակառ` փայտյա, և | |հատ | 100| 81200000|
| | |դրանց մասեր | | | | |
|______|________|____________________ |________|____|______|__________|
|101.41|3921 |Փրփրապլաստե | |կգ | 892| 46802497|
| | |ջերմամեկուսիչ | | | | |
|______|_____________ ________________________________ ____|__________|
|102 | Ընդամենը |7760900000|
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 23.06.11 թիվ 848-Ա, 03.05.12 թիվ 570-Ա, 06.12.12 թիվ 1537-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 13-ի
N 562-Ա որոշման
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան ---- ------------ 2010 թ.
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ----------------------------------, մի կողմից, և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս ---------------------- (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2011 թվականի փետրվարի 1-ն ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված խաղողի վերամշակման, գինու և կոնյակի արտադրության կազմակերպումը.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ` ապահովելով վերջիններիս մոտ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվաքանակի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավել այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562-Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և
ստորագրությունները