118.0147.100510
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 05 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11810188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 մարտի 2010 թվականի N 147-Ն
i
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում, հրամայում եմ`
1. Հաստատել`
1) մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը` համաձայն N 1 հավելվածի.
2) մեկ անձից կատարող գնումների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանը:
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2010 թվականի մարտի 2-ի
N 147-Ն հրամանի
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները`
1) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում`
ա. հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա են հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը,
բ. մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում`
- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ համայնքների մասնակցությամբ առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունից գնման առարկայի ձեռքբերումը հանդիսանում է տվյալ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և դա ուղղակիորեն ամրագրված է վերջինիս կանոնադրությամբ, կամ
- գնման առարկան ներառված է սույն հրամանով հաստատված N 2 հավելվածում, կամ
- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից: Այլ նպատակներով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել մրցակցության բացակայությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, եթե ընտրված մասնակիցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համարվում է որպես տվյալ շուկայում մրցակից չունեցող,
գ. լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա.
2) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված դեպքում`
ա. ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար, կամ
բ. կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռք բերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25, իսկ պետության կարիքների համար գնումներ կատարելու դեպքում` 35 աշխատանքային օրվա ընթացքում.
3) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը:
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2010 թվականի մարտի 2-ի
N 147-Ն հրամանի
i
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N |Գնման առարկայի անվանումը |
|__|__________________________________________________________________|
|1 |Բնական գազի մատակարարման ծառայություններ |
|__|__________________________________________________________________|
|2 |Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություններ |
|__|__________________________________________________________________|
|3 |Ֆիքսված հեռախոսակապ |
|__|__________________________________________________________________|
|4 |Ոռոգման և խմելու ջրի մատակարարման ծառայություններ |
|__|__________________________________________________________________|
|5 |Տեխնիկական և արդյունաբերական ջուր |
|__|__________________________________________________________________|
|6 |Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
|__|__________________________________________________________________|
|7 |Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից |
| |անմիջական ձեռքբերում, բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների |
| |ձեռքբերման |
|__|__________________________________________________________________|
|8 |Հանրակրթական դպրոցների ուսուցում |
|__|__________________________________________________________________|
|9 |Երաժշտական դպրոցների ուսուցում |
|__|__________________________________________________________________|
|10|Երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում |
|__|__________________________________________________________________|
|11|Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
|__|__________________________________________________________________|
|12|Արտադպրոցական ուսուցում |
|__|__________________________________________________________________|
|13|Արհեստագործական ուսուցում |
|__|__________________________________________________________________|
|14|Անշարժ գույքի վարձակալություն |
|__|__________________________________________________________________|
|15|Հիվանդանոցային բուժօգնություն |
|__|__________________________________________________________________|
|16|Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն |
|__|__________________________________________________________________|
|17|Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն |
|__|__________________________________________________________________|
|18|Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
|__|__________________________________________________________________|
|19|Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան |
| |այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և |
| |ծառայությունների ձեռքբերում, բացառությամբ օդային փոխադրումների |
| |գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման |
|__|__________________________________________________________________|
|20|Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն|
|__|__________________________________________________________________|
|21|«Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության|
| |թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում |
|__|__________________________________________________________________|
|22|Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ |
|__|__________________________________________________________________|
|23|Բանկային սպասարկման ծառայություններ |
|__|__________________________________________________________________|
|24|Փոստային ծառայություն |
|__|__________________________________________________________________|
|25|Գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող |
| |անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների, |
| |ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում |
|__|__________________________________________________________________|
|26|Օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական |
| |աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով |
| |ապրանքների և ծառայությունների ձեռքբերում |
|__|__________________________________________________________________|
|27|Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության |
| |մեդալների և դրանց տուփերի պատրաստում |
|__|__________________________________________________________________|
|28|Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն |
| |դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած |
| |աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում, պայմանով, որ|
| |գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները պետք է |
| |հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից |
|__|__________________________________________________________________|
|29|«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց |
| |միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին |
| |համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների |
| |ձեռքբերում |
._____________________________________________________________________.
(ցանկը փոփ. 24.11.10 թիվ 781-Ն, 25.11.10 թիվ 786-Ն հրամաններ)