(ուժը կորցրել է 01.03. 1999 թվականից` 02.12.98 թիվ 232 որոշմամբ)
i
050.0169.190898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 1998 թվականի թիվ 169
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 5-ի ««Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը բանկային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 155, 1998 թվականի օգոստոսի 12-ի »»Սիփանբանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին» թիվ 159 որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1998 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքի վերակազմավորման վերաբերյալ» թիվ 126 հրամանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) կանոն 2.03-ի «Բանկերի անվանումների քառանիշ կոդերը» աղյուսակի 11-րդ տողը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
11 «Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա Բանկ» rosk
i
բ) 3-րդ կանոնակարգում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգավորման և վերլուծությունների վարչության հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթային վերահսկողության վարչության հաշվետվությունների ամփոփման և ռիսկերի վերահսկման բաժին» բառերով, իսկ «կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: