i
(ուժը կորցրել է 10.06.99 թիվ 100 որոշում բացառությամբ 6.07 կանոնի, որը ուժն կորցնելու է 1999 թվականի օգոստոսի 9-ին)
050.0167.190898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 1998 թվականի թիվ 167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 176 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետը, 20-րդ հոդվածի «ե» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հուլիսի 1-ի թիվ 176 որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» «Օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելը» 7-րդ բաժնի 7.04 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 7.04.
ա) Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկերի կամ առանձին վարկի դասակարգումը, հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորումը և դրա օգտագործումը սահմանված կարգով չիրականացնելը`
առաջացնում է նախազգուշացում` մեկշաբաթյա ժամկետում հատկացված վարկերի (վարկի) դասակարգումը, պահուստաֆոնդի ձևավորումը և օգտագործումը գործող կարգին համապատասխանեցնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1997 թվականի դեկտեմբերի 12-ին համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգ),
բ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից տեսչական և փաստաթղթային վերստուգումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության մեջ տեղ գտած վարկերի (վարկի) դասի և (կամ) վարկային ռիսկի գործակցի փոփոխության հետ համաձայնության դեպքում` վարկերի (վարկի) վերադասակարգման և (կամ) վարկային ռիսկի գործակցի ճշտման, իսկ անհամաձայնության դեպքում` վիճելի հարցի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման չկատարումը կամ թերի կատարումը`
առաջացնում է նախազգուշացում` եռօրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 19-ի թիվ 166 որոշում)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: