Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱ ...

11.06.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2012  -ից մինչեւ   11.06.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 08.04.13 թիվ 410-Ն հրաման)

i

113.0175.180310

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        03            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11310133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 փետրվարի 2010 թվականի N 175

 

i

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով և զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը» (կցվում է):

 

Հապավումներ

 

ԶՈՒ` զինված ուժեր

ԿՌԲՀ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով

ՀՌԲՀ` հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողով

ՀՌԲՕՀ` հոսպիտալային ռազմաբժշկաօդաչուական հանձնաժողով

ԿՊ ՌԲՀ` կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողով

ՀՀ ՌԲՀ` հանրապետական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողով

ՌՈՒՀ` ռազմաուսումնական հաստատություն

ԿԲՀ` կենտրոնական բժշկական հանձնաժողով

ԶԲՀ` զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողով

ՌԲՎ` ռազմաբժշկական վարչություն

ՌՆ` ռադիոակտիվ նյութեր

ԻՃ` իոնացնող ճառագայթում

ԷՄԴ` էլեկտրամագնիսական դաշտ

ԷՍԳ` էլեկտրասրտագրություն

ԷԷԳ` էլեկտրաէնցեֆալոգիր

ԿՆՀ` կենտրոնական նյարդային համակարգ

ԱՇՖ` արտաքին շնչառական ֆունկցիա

ԶՃ` զարկերակային ճնշում

ՀՏ` համակարգչային տոմոգրաֆիա

ՕԴԶ` օդադեսանտային զորքեր

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կարգավորման ոլորտը

 

1. Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է համաձայն սույն Կարգի, որի նպատակն է որոշել.

1) կցագրման, զորակոչի, վարժական հավաքների, հրամանատարաշտաբային վարժանքների և զորախաղերի ժամանակ քաղաքացիների պիտանիությունը զինվորական ծառայության համար` նկատի ունենալով նրանց առողջական վիճակը և ֆիզիկական զարգացումը,

2) սպայական և ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (այդ թվում` կին զինծառայողների), ՌՈՒՀ-երի կուրսանտների և ունկնդիրների պարտադիր և պայմանագրային զինծառայության շարքային կազմերի, ՌՈՒՀ-երի դիմորդների պիտանիությունը զինվորական ծառայությանը` ըստ նրանց առողջական վիճակի,

3) ռադիոակտիվ նյութերով, իոնիզացնող ճառագայթման այլ աղբյուրներով, հրթիռային վառելիքի բաղադրամասերով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու համար զինծառայողների, զինապարտների և աշխատողների պիտանիությունը,

4) զինծառայողների, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց ստացած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների ու ՀՀ սահմանների պաշտպանության, զինվորական պարտականությունների կատարման կամ զինվորական ծառայության, ինչպես նաև նրանց մահվան պատճառական կապը,

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ԽՍՀՄ նախկին զինծառայողների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների ստացած հիվանդությունների ու վնասվածքների, խեղումների հետևանքների ու զինվորական ծառայության պատճառական կապը:

2. Փորձաքննությունն իրականացնում են ռազմաբժշկական և բժշկական հանձնաժողովները, որոնք որոշումներն ընդունում են «Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի» (Հավելված 1), «Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների առանձին հոդվածների ցանկի կիրառման պարզաբանումների» (Հավելված 2), «Ըստ զինվորական մասնագիտությունների լրացուցիչ պահանջների ցանկի» (Հավելված 3), «Ըստ հիվանդությունների փորձաքննության ենթակա անձանց և փորձաքննություն իրականացնող մարմինների ցանկի» (Հավելված 4), «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող անձանց, զինծառայողների, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման սահմանափակումների աստիճանների ցանկի» (Հավելված 15) համաձայն:

3. Ըստ մասնագիտության զորակոչվող բարձրագույն բժշկական կրթությամբ զորակոչիկները փորձաքննվում են «Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի» 3-րդ սյունակի հիման վրա:

4. Երկրորդ սյունակի համաձայն հետագա ուսման համար ոչ պիտանի ճանաչված ՌՈՒՀ-երի առաջին և երկրորդ կուրսերի կուրսանտների (սպայական կոչում չունեցող ունկնդիրների) վերաբերյալ ԿՌԲՀ-ն միաժամանակ զինվորական ծառայության համար նրանց պիտանիության մասին որոշում է ընդունում ըստ 1-ին սյունակի: Առաջին և երկրորդ կուրսերի կուրսանտների (սպայական կոչում չունեցող ունկնդիրների) առողջական վիճակի ժամանակավոր փոփոխությունների դեպքում ԿՌԲՀ-ն ծառայողական պարտականություններից, պարապմունքներից նրանց ժամանակավորապես ազատելու կամ արձակուրդ հատկացնելու որոշումն ընդունում է 1-ին սյունակի համաձայն, իսկ հետագա ուսման համար նրանց պիտանիության մասին վերջնական որոշումն ընդունում է նրանց ծառայողական պարտականություններից, պարապմունքներից ժամանակավորապես ազատելու ժամկետի կամ արձակուրդի ավարտից հետո` 2-րդ սյունակի համաձայն, իսկ հետագա, որպես պարտադիր զինծառայող, պիտանիությունը` 1-ին սյունակով:

Երրորդ կուրսից սկսած` կուրսանտների (սպայական կոչում չունեցող ունկնդիրների) բժշկական փորձաքննության ժամանակ ԿՌԲՀ-ն զինվորական ծառայության համար նրանց պիտանիության մասին որոշում է ընդունում 3-րդ և 1-ին սյունակների համաձայն:

5. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրներով, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերով աշխատողներ պատրաստող ՌՈՒՀ-երում դիմորդները փորձաքննվում են 4-րդ սյունակի համաձայն:

6. ՌՈՒՀ-ում սովորող արտերկրների քաղաքացիները փորձաքննվում են 2-րդ, 3-րդ, 4-րդ սյունակների համաձայն` ըստ տվյալ ՌՈՒՀ-ի, ֆակուլտետի պրոֆիլի: Որոշումն ընդունվում է միայն ՌՈՒՀ-ում սովորելու համար պիտանի կամ ոչ պիտանի լինելու մասին` առանց նշելու սույն Կարգի համապատասխան հոդվածը:

7. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրներով, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերով աշխատելու, օդադեսանտային զորքերում ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների վերաբերյալ ԿՌԲՀ-ն միաժամանակ որոշում է ընդունում զինվորական ծառայության համար նրանց պիտանիության մասին` 1-ին կամ 3-րդ սյունակների համաձայն:

8. Վեց ամսից պակաս տևողությամբ կատարելագործման դասընթացների (այդ թվում` սպաների պատրաստման և վերապատրաստման) ուղարկվողները ռազմաբժշկական փորձաքննության չեն ենթարկվում:

9. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրներով, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերով աշխատանքի նշանակվող զինծառայողները 4-րդ սյունակով փորձաքննվում են միայն այն դեպքում, եթե նրանք ըստ զինվորական կոչման, զորատեսակի պիտանի են 1-ին կամ 3-րդ սյունակների հիման վրա:

10. Բժշկական հակացուցումներ չունեցող զինվորական մասնագիտություններով աշխատելու համար ընտրված զինծառայողներին ԿՌԲՀ-ն փորձաքննում է 1-ին, 3-րդ կամ 4-րդ սյունակների համաձայն` ըստ զինվորական կոչման և զինվորական մասնագիտության:

11. Կին զինծառայողները (զինապարտները) փորձաքննվում են ընդհանուր հիմունքներով` գինեկոլոգի պարտադիր մասնակցությամբ:

 

ԳԼՈՒԽ II
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները

 

12. Ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններն են.

1) ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (հաստիքային),

2) հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը (արտահաստիքային),

3) հոսպիտալային ռազմաբժշկաօդաչուական հանձնաժողովը (արտահաստիքային),

4) կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողովը (արտահաստիքային),

5) ՌՈՒՀ-երի ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովը (արտահաստիքային` գործում է ընդունելության ժամանակ),

6) հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովը (արտահաստիքային` գործում է զորակոչի ընթացքում):

13. Բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններն են.

1) կենտրոնական բժշկական հանձնաժողովը (արտահաստիքային` գործում է զորակոչի ժամանակ),

2) զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները (արտահաստիքային` գործում են կցագրման և զորակոչի ժամանակ):

14. Փորձաքննություն իրականացնող մարմինները ղեկավարվում են ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության որոշումներով և իրավական այլ ակտերով:

 

3. Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով (ԿՌԲՀ)

 

15. ԿՌԲՀ-ն ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական փորձաքննության հաստիքային մարմին է, որի նախագահը և մասնագետները նշանակվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: ԿՌԲՀ-ն համալրվում է թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջ և մաշկավեներոլոգ բժիշկ-մասնագետներով:

ԿՌԲՀ-ն ունի ՀՀ զինանշանով կնիք և անկյունային դրոշմակնիք:

16. ԿՌԲՀ-ի գործառույթներն են.

1) ՀՀ ԶՈՒ-ում կազմակերպել ռազմաբժշկական փորձաքննությունը, ղեկավարել և վերահսկել փորձաքննություն իրականացնող մարմինների աշխատանքը,

2) մշակել զինծառայողների և զինապարտների զորամասերի միջև ըստ առողջական վիճակի նպատակահարմար բաշխման բժշկական ցուցումներ, ինչպես նաև ՀՀ տարբեր տարածաշրջաններում զինծառայության ընթացքում ռադիոակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթների այլ աղբյուրներով, հրթիռային վառելիքի բաղադրամասերով և խիստ թունավոր այլ նյութերով, 30-300 կՀց հաճախականության դիապազոնի ԷՄԴ ստեղծող ռադիոտեխնիկական միջոցներով, օպտիկական քվանտային գեներատորներով (հետագայում` ՌՆ, ԻՃ այլ աղբյուրներ, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրներ) աշխատող զինծառայողների բժշկական հակացուցումներ,

3) պլանային (տարին մեկ անգամ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` ՀՀ պաշտպանության նախարարին հաշվետվություն ներկայացնել ԶՈՒ-ում իրականացվող ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի մասին,

4) որոշումներ ընդունել ստորադաս փորձաքննական մարմինների եզրակացությունների հաստատման կամ մերժման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, զինծառայողներին և զինապարտներին փորձաքննության ենթարկելու վերաբերյալ,

5) որոշումներ ընդունել, հաստատել կամ անհրաժեշտության դեպքում վերանայել փորձաքննության ստորադաս մարմինների որոշումները` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, զինծառայողների հիվանդությունների, վերքերի, վնասվածքների, խեղումների և կոնտուզիաների, մարտական գործողությունների, ՀՀ սահմանների պաշտպանությանն առնչվող պատճառական կապի վերաբերյալ,

6) ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից ուսումնասիրել զինվորական ու քաղաքացիական բուժհիմնարկներում հիվանդ զինծառայողների հետազոտման, բուժման և փորձաքննության որակն ու ընթացքը,

7) անհրաժեշտության դեպքում հիվանդ զինծառայողներին ուղարկել լրացուցիչ հսկողական բուժհետազոտման, պահանջել նրանց անձնական գործերը, թոշակավորման, բժշկական փաստաթղթերը, բնութագրերը, արխիվային տեղեկանքները և այլ փաստաթղթեր,

8) բուժական կամ վերականգնման նպատակով սույն Կարգով նախատեսված դեպքերում և ժամկետներով ազատել ծառայողական պարտականություններից կամ տրամադրել արձակուրդ,

9) փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության կատարելագործման նպատակով ներգրավել քաղաքացիական և զինվորական բուժհիմնարկների առաջատար մասնագետների,

10) անհրաժեշտության դեպքում կարծիք ներկայացնել երիտասարդ համալրման առողջական վիճակի մասին,

11) զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության մարմինների գործունեության արդյունքների քննարկման և գնահատման համար տեղեկատվություն պահանջել ռազմաբժշկական ստորադաս մարմիններից, զորամասերից, զինվորական և քաղաքացիական հիմնարկներից,

12) ծառայությանը չառնչվող հիվանդությունների պատճառով վաղաժամկետ զորացրվող զինծառայողների վերաբերյալ կայացնել որոշումներ ՀՀ զինկոմիսարիատի ավագ բժշկի և համապատասխան զինվորական կոմիսարի մասնակցությամբ:

 

4. Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողով (ՀՌԲՀ)

 

17. ՀՌԲՀ-ն կազմավորվում է հոսպիտալի պետի հրամանով` ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի և ԿՌԲՀ-ի նախագահի համաձայնությամբ: ՀՌԲՀ-ի նախագահ, որպես կանոն, նշանակվում է հոսպիտալի պետի բուժգծով տեղակալը, անդամներ` առաջատար մասնագետները և առաջատար բաժանմունքների պետերը:

18. ՀՌԲՀ-ի գործառույթներն են.

1) իրականացնել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ՌՈՒՀ-եր ընդունվողների, զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված անձանց, զինապարտների, ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի բժշկական փորձաքննությունը,

2) ԿՌԲՀ ուղեգրվող անձանց նախապես ենթարկել փորձաքննության,

3) առանձին դեպքերում կարծիք ներկայացնել զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ,

4) պարբերաբար ամփոփել իր գործունեության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ԿՌԲՀ,

5) որոշումներ ընդունել սույն Կարգի համաձայն,

6) ստուգել և վերահսկել հոսպիտալում բուժկանխարգելիչ գործընթացի կազմակերպումը ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից,

7) որոշում կայացնել շարային ծառայության համար պիտանիության մասին:

ՀՌԲՀ-ն իրավունք ունի բուժվող զինծառայողների բուժման ժամկետը երկարացնել մինչև 15 օր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տալ կարծիք զորակոչիկների առողջական վիճակի մասին:

Զինծառայողների` զինծառայության համար պիտանիության աստիճանի մասին ՀՌԲՀ-ի որոշումները հաստատում կամ այլ որոշում է ընդունում ԿՌԲՀ-ն:

 

5. Հոսպիտալային ռազմաբժշկաօդաչուական հանձնաժողով (ՀՌԲՕՀ)

 

19. ՀՌԲՕՀ-ը կազմավորվում է հոսպիտալի պետի հրամանով` ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի և ԿՌԲՀ-ի նախագահի համաձայնությամբ, հետևյալ կազմով. նախագահ, առնվազն 4 բժիշկ-անդամներ և քարտուղար: Որպես կանոն, հոսպիտալային ռազմաբժշկաօդաչուական հանձնաժողովի նախագահ է նշանակվում ռազմաօդաչուական բաժանմունքի պետը:

ՀՌԲՕՀ-ի որոշումները քննարկում, վերանայում և հաստատում է ԿՌԲՀ-ն:

20. ՀՌԲՕՀ-ի գործառույթներն են.

1) անցկացնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի օդաչուական կազմի, ՌՈՒՀ-եր ընդունվողների, բուժման նպատակով հոսպիտալներում գտնվող կուրսանտների բժշկական փորձաքննությունը,

2) ամփոփել ՀՀ ԶՈՒ ավիացիայի օդաչուական կազմի, ՌՈՒՀ-եր ընդունվողների, բուժման նպատակով հոսպիտալներում գտնվող կուրսանտների բուժման և փորձաքննության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ԿՌԲՀ-ին:

 

6. Կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողով (ԿՊ ՌԲՀ)

 

21. ԿՊ ՌԲՀ-ն կազմավորվում է ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի հրամանով` ԿՌԲՀ-ի նախագահի համաձայնությամբ և կենտրոնական պոլիկլինիկայի պետի ներկայացմամբ, հետևյալ կազմով. նախագահ, քարտուղար և առնվազն 2 բժիշկ-անդամներ: ԿՊ ՌԲՀ-ի նախագահ կարող են նշանակվել պոլիկլինիկայի պետը կամ նրա տեղակալը, անդամներ` ԿՊ բաժնի պետերից:

22. ԿՊ ՌԲՀ-ի գործառույթներն են.

1) իրականացնել Երևանի կայազորի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, տարբեր կայազորներից և զորամասերից ուղարկված զինծառայողների, ՌՈՒՀ ընդունվողների, զինվորական ծառայության զորակոչվող պահեստի սպաների, ենթասպաների, շարքայինների, կանանց, ՀՀ ԶՈՒ քաղաքացիական անձնակազմի բժշկական փորձաքննությունը, ովքեր աշխատելու են ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՄԴ ստեղծող սարքերով,

2) որոշումներ ընդունել սույն Կարգի համաձայն,

3) ամփոփել ԿՊ-ում բուժում անցնող անձանց բուժման և փորձաքննության արդյունքներն ու հաշվետվություն ներկայացնել ՌԲՎ և ԿՌԲՀ:

ԿՊ ՌԲՀ-ի ընդունած որոշումները հաստատում կամ այլ որոշում է ընդունում ԿՌԲՀ-ն:

 

7. Հանրապետական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողով

(ՀՀ ՌԲՀ)

 

23. ՀՀ ՌԲՀ-ն կազմավորվում է զորակոչի ժամանակ, ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի հրամանով, հետևյալ կազմով. նախագահ (ռազմաբժշկական փորձաքննության վերաբերյալ գիտելիքներ և փորձ ունեցող բժիշկ-սպա), թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ատամնաբույժ, օտոլարինգոլոգ, ակնաբույժ, մաշկաբան, ռենտգենոլոգ, ֆթիզիատր, սեռաբան, ինչպես նաև բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ (զինվորական բուժհիմնարկներից):

24. ՀՀ ՌԲՀ-ի գործառույթներն են.

1) ուսումնասիրել հավաքակայան ներկայացված զորակոչիկների բժշկական փաստաթղթերը,

2) զորակոչիկներին կատարել կանխարգելիչ պատվաստումներ,

3) կատարել զորակոչիկների արտաքին մարմնական զննում, ՄՌՊ, ֆլյուորոգրաֆիա, որոշել արյան խումբը և ռեզուս-գործոնը, կշռել, որոշել հասակը,

4) հետազոտել բոլոր զորակոչիկներին, որոնք զինկոմիսարիատներում չեն անցել բժշկական փորձաքննություն կամ հիվանդության պատճառով ճանաչվել են պիտանի ոչ շարային ծառայության, կամ մարմնական զննումների ժամանակ հայտնաբերվել են շեղումներ առողջության վերաբերյալ` ներկայացնում են գանգատներ,

5) անհրաժեշտության դեպքում, զորակոչիկների առողջական վիճակը որոշելու դժվարությունների հետ կապված, նրանց հետ վերադարձնել զինկոմիսարիատներ` լրացուցիչ և լիարժեք հետազոտման համար,

6) անհրաժեշտության դեպքում, զորակոչիկներին հետ վերադարձնել զինկոմիսարիատներ` լրացուցիչ բժշկական փորձաքննության համար ԿԲՀ ներկայացնելու, իսկ բացառիկ դեպքերում ԿԲՀ-ի հետ իրականացնել համատեղ փորձաքննություն,

7) անհրաժեշտության դեպքում որոշում կայացնել հավաքակայանում գտնվող զորակոչիկների` շարային կամ ոչ շարային ծառայությանը պիտանի լինելու մասին,

8) ամփոփել հավաքակայան ներկայացված զորակոչիկների փորձաքննության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն:

 

8. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության ռազմաբժշկական

հանձնաժողով

 

25. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովը կազմավորվում է` հիմք ընդունելով ՌՈՒՀ-երի ընդունելությունը կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը, ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի հրամանով, հետևյալ կազմով. նախագահ (ՀՀ ԶՈՒ ՌԲՎ մասնագետ), անդամներ` թերապևտ, վիրաբույժ, վնասվածքաբան, ատամնաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, ինչպես նաև բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ (զինվորական բուժհիմնարկներից):

26. ՌՈՒՀ-երի ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի գործառույթներն են.

1) անցկացնել ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների ռազմաբժշկական փորձաքննությունը,

2) ամփոփել ՌՈՒՀ ընդունվողների, հոսպիտալներում գտնվող կուրսանտների բուժման և փորձաքննության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ընդունելության հանձնաժողովի նախագահին և ՌԲՎ պետին:

 

9. Կենտրոնական բժշկական հանձնաժողով (ԿԲՀ)

 

27. ԿԲՀ-ն կազմավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված անհատական կազմով: Որպես կանոն, հանձնաժողովի նախագահ է նշանակվում ՀՀ զինվորական կոմիսարը, անդամներ` թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան և օտոլարինգոլոգ ու քարտուղար:

ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

28. ԿԲՀ-ի գործառույթներն են.

i

1) բժշկական փորձաքննության ենթարկել զինկոմիսարիատներում նախնական բժշկական հետազոտում և փորձաքննություն անցած զորակոչիկներին,

2) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց զինվորական ծառայությանը նախապատրաստելու աշխատանքներում գործնական և մեթոդական օգնություն ցույց տալ զինկոմիսարիատներին և առողջապահական մարմիններին,

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

4) վերահսկել զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների գործունեությունը,

5) անհրաժեշտության դեպքում վերանայել նախկինում ընդունած իր որոշումները,

6) ՀՀ զորակոչային հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել ԿԲՀ-ի որոշումները` զորակոչից հետո 15-օրյա ժամկետում:

(28-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

29. ԿԲՀ-ի որոշումները զորակոչիկների վերաբերյալ վերջնական են:

10. Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողով (ԶԲՀ)

30. Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները կազմավորվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն: ԶԲՀ-ների կազմում ընդգրկվում են թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, օտոլարինգոլոգ, ստոմատոլոգ, մաշկաբան և բուժքույր: ԶԲՀ-ների մասնագետ-բժիշկների կազմից տարածքային զորակոչային հանձնաժողովի նախագահը նշանակում է ավագ բժիշկ, որը որպես փորձագետ ընդգրկվում է զորակոչային հանձնաժողովի կազմում:

31. ԶԲՀ-ի գործառույթներն են.

1) զինապարտներին փորձաքննության ենթարկել կցագրման, զորակոչի և վարժական հավաքների ժամանակ,

2) փորձաքննության ենթարկել պահեստազորում գտնվող զինապարտներին,

3) որոշումներ կայացնել զինապարտների` շարային կամ ոչ շարային ծառայության համար պիտանիության մասին,

4) անհրաժեշտության դեպքում զինապարտներին ուղարկել ստացիոնար հետազոտման,

5) զորակոչիկների զինվորական ծառայությանը ոչ պիտանիության մասին եզրակացություն ներկայացնել ԿԲՀ-ին,

6) ամփոփել փորձաքննության արդյունքները և այդ մասին զեկուցել ըստ վերադասության:

 

ԳԼՈՒԽ III
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՆ ԿՑԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

32. Քաղաքացիների բժշկական փորձաքննությունն իրականացվում է զինկոմիսարիատներում` այդ աշխատանքի համար հատուկ հարմարեցված և սարքավորված հավաքակետերում:

Բժշկական փորձաքննությունից առաջ կատարվում են զորակոչային տեղամասերին կցագրվող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների մարդաչափություն, ուժաչափություն, կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, ԷՍԳ, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում, արյան (հեմոգլոբին, լեյկոցիտներ, ԷՆԱ, արյան խումբ և ռեզուս-գործոն, ՄՌՊ), մեզի անալիզներ, կանխարգելիչ պատվաստումներ` ըստ օրացուցային պլանի կամ բժշկական ցուցումների, անհրաժեշտության դեպքում նաև այլ հետազոտություններ:

Պատվաստումների, արյան խմբի և ռեզուս-գործոնի վերաբերյալ տվյալները գրառվում են զինվորական գրքույկում:

33. Զինապարտների բժշկական փորձաքննության կազմակերպումն իրականացնում է տարածքային զորակոչային հանձնաժողովի ավագ բժիշկ-մասնագետը:

34. Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ զինկոմիսարիատները կազմակերպում և անցկացնում են նրանց համակողմանի ուսումնասիրություն` առողջական և ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու համար:

35. Այդ նպատակով զինկոմիսարիատները պահանջում և ուսումնասիրում են.

1) հոգեբուժական, հակատուբերկուլոզային և մաշկավեներաբանական դիսպանսերներում, ինչպես նաև նարկոլոգիական հաստատություններում հաշվառված անձանց ցուցակները,

2) աշխատանքի վայրից կամ ուսման վայրից` բնութագիր,

3) սոցիալական ապահովության բաժիններից` հաշմանդամ անձանց մասին տեղեկություններ,

4) օժանդակ դպրոցներից` մտավոր հետամնաց և դժվար դաստիարակվող երեխաների բժշկական-մանկավարժական բնութագրեր,

5) իրավապահ մարմիններից` նախաքննության և հետաքննության մեջ գտնվող ու դատված անձանց մասին տեղեկություններ,

6) տեղեկանք տեղամասային պոլիկլինիկայից` ունեցած հիվանդությունների վերաբերյալ,

7) մանկան, դեռահասի ամբուլատոր քարտերը, կատարված ռենտգենհետազոտության տվյալները, որոնք դրվում են անձնական գործի մեջ մինչև ծառայության ավարտը:

36. Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ բժիշկները նրանց առողջական վիճակը որոշում են անհատական գնահատման կարգով:

37. Բժշկական փորձաքննությունից հետո յուրաքանչյուր բժիշկ զորակոչիկի հաշվառման քարտում գրանցում է ախտորոշումը, պարտադիր զինվորական ծառայության համար նրա պիտանիության մասին եզրակացությունը` համաձայն սույն Կարգի համապատասխան հոդվածի` նշելով բժշկական հետազոտման և փորձաքննության օրը, ամիսը, տարին, ստորագրում է այն` նշելով ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը: Զինվորական ծառայության համար պիտանիությունը սահմանափակող հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ֆիզիկական թերզարգացում ունեցող զորակոչիկների վերաբերյալ ձևակերպվում է նաև բժշկի եզրակացություն:

i

38. Պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) պիտանի է շարային ծառայության,

2) պիտանի է սահմանափակումով,

3) պիտանի է ոչ շարային ծառայության համար,

4) բուժման (բուժհսկողության) կարիք ունի,

5) բուժման համար տարկետման կարիք ունի մինչև մեկ տարի,

6) ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության համար,

7) պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար,

8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

9) պիտանի չէ` հաշվառումից հանելով:

(38-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

39. Այն դեպքերում, երբ բժիշկները դժվարանում են վերջնականապես որոշել զորակոչիկի առողջական վիճակը, զորակոչային հանձնաժողովը նրան հետազոտման է ուղարկում քաղաքացիական բուժհիմնարկ: ՈՒղեգրում նշվում է նախնական ախտորոշումը և հատկապես` ինչ պետք է ճշտել հետազոտության ժամանակ: ՈՒղեգրին կցվում է առողջական վիճակի հետազոտման ակտը:

Բուժհիմնարկում հետազոտության ավարտվելուց հետո լրացվում է զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը: Այն ստորագրվում է տվյալ բուժհիմնարկում ՀՀ ԱՆ հրամանով կազմած փորձաքննական հանձնաժողովի կողմից և հաստատվում բուժհիմնարկի կնիքով: Ակտը ներկայացվում է զինկոմիսարիատ, որի հիման վրա եզրակացություն է տրվում զորակոչիկի պիտանիության մասին:

40. Բուժման և բժշկական հսկողության կարիք ունեցող նախազորակոչիկները կցագրման ժամանակ հաշվառվում են տարածքային (քաղաքային) զինկոմիսարիատում: Նրանց մասին տեղեկությունները հաշվառումից հետո 5 օրվա ընթացքում երկու ցուցակով փոխանցվում են համապատասխան առողջապահական մարմիններ:

Առաջին ցուցակում ընդգրկվում են հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված և ախտորոշումը ճշտելու համար հետազոտման կարիք ունեցող զորակոչիկները:

Երկրորդ ցուցակում տեղեկություններ են արձանագրվում այն զորակոչիկների մասին, որոնց հիվանդությունները զորակոչվելու համար արգելք չեն, բայց վիրահատական բուժում են պահանջում մինչև զինվորական ծառայության զորակոչվելը (ըստ 1-ին հավելվածի):

Եթե կցագրման ժամանակ քաղաքացիների մոտ հայտնաբերվել են բուժման ոչ ենթակա հիվանդություններ և ֆիզիկական թերություններ, ապա նրանք 1-ին և 2-րդ ցուցակում չեն հաշվառվում:

i

41. Այն դեպքերում, երբ զորակոչիկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան զորակոչել, նա ներկայացվում է ԿԲՀ` վերջնական որոշում կայացնելու համար: Կցագրման ժամանակ հաշվառումից հանելով կամ խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված նախազորակոչիկներն անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտման են ուղարկվում ԿԲՀ-ի կողմից:

(41-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

42. Առանձին դեպքերում ախտորոշումը ճշտելու նպատակով ԿԲՀ-ն կարող է զորակոչիկին հսկողական հետազոտման ուղարկել զինվորական բուժհիմնարկ: Հետազոտության ավարտվելուց հետո կազմվում է առողջական վիճակի հետազոտման ակտ (Հավելված 9): Այն հաստատվում է բուժհիմնարկի կնիքով և ուղարկվում է ԿԲՀ-ի որոշմանը:

43. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն ժամանակավորապես խանգարող, բայց բուժման ենթակա հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովը տալիս է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո, անկախ առողջական վիճակից, զորակոչիկները նորից ներկայացվում են ԿԲՀ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում 3 տարի ժամկետով: Զորակոչից առողջական վիճակի պատճառով 3 տարի ժամկետով տարկետում կարող է տրվել 1 անգամ, որից հետո` առողջական վիճակից ելնելով, նրանք կամ զորակոչվում են, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար և հաշվառվում պահեստազորում, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար, հաշվառվում պահեստազորում և ենթակա չեն վերափորձաքննության խաղաղ ժամանակ, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ ժամանակ` հանվելով զինվորական հաշվառումից:

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զորակոչիկներին` տարկետման ժամկետի ավարտից հետո, պիտանի ճանաչվելու դեպքում, մեկ այլ հիվանդությամբ բուժման կարիք ունենալու ժամանակ տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով` օրենքով սահմանված կարգով:

24 տարին լրացած և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար առաջին անգամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զորակոչիկները (բացառությամբ ասպիրանտուրա ավարտածների) ենթակա են հաշվառման պահեստազորում:

i

44. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և անբուժելի հիվանդություններ կամ արատներ ունեցող զորակոչիկները հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս հաշվառվում են պահեստազորում կամ ճանաչվում են խաղաղ կամ պատերազմական պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինհաշվառումից:

(44-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

45. Պատերազմական ժամանակ զորակոչիկներին և զինապարտներին զորակոչից տարկետում տրվում է մինչև 2 ամիս ժամկետով: Բժշկական ցուցումներով այն կարող է երկարացվել ևս 4 ամսով: Տարկետման ավարտից հետո զորակոչիկները և զինապարտները ենթարկվում են բժշկական փորձաքննության զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշելու համար:

i

46. Սույն կարգի 1-ին հավելվածի I սյունակի 1բ, 2բ, 3բ, 4բ, 6բ, 8բ, 14բ, 23բ, 33բ, 35բ, 41ա, 42բ, 58ա, 80, 82բ և 83բ հոդվածներով, լեղապարկի, փայծաղի, երիկամի վիրահատական հեռացումից հետո, թոքի 2 և ավելի սեգմենտների, ստամոքսի մասնահատումից և սրտի արատների վիրահատություններից հետո զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք խաղաղ պայմաններում ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում են պահեստազորում:

(46-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

47. Զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները զորակոչվելուց անմիջապես առաջ զննվում են զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից:

48. Տարածքային զորակոչային հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները հանրապետական հավաքակայանում անցնում են լրացուցիչ բժշկական հետազոտում: Կատարվում են կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություններ, ՄՌՊ և կանխարգելիչ պատվաստումներ` համաձայն օրացուցային պլանի կամ բժշկական ցուցումների:

Եթե հանրապետական հավաքակայանում հայտնաբերվում են զորակոչիկների զինվորական ծառայությանը խանգարող հիվանդություններ, ապա նրանք հետ են վերադարձվում կրկնակի փորձաքննության: Բոլոր նման դեպքերի համար զինկոմիսարիատ է ուղարկվում ծառայողական նամակ` նշելով զորակոչիկի հետ ուղարկվելու պատճառը:

49. Ըստ առողջական վիճակի ոչ ճիշտ զորակոչված և առաջին 3 ամիսների ընթացքում զորացրված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ԿՌԲՀ-ն զեկուցում է վերադաս հրամանատարությանը, իսկ հանրապետական զինկոմիսարիատը ՀՀ առողջապահության նախարարության և ԿՌԲՀ-ի հետ համատեղ այդ փաստի կապակցությամբ կատարում է ծառայողական քննություն:

 

ԳԼՈՒԽ IV
ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Պահեստազորում գտնվող զինապարտների բժշկական փորձաքննությունը տարածքային զինվորական կոմիսարի կարգադրությամբ իրականացնում են զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները.

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս,

2) վարժական հավաքների կանչելիս,

3) պահեստազորում գտնվող զինապարտի` իր առողջական վիճակից գանգատներ հայտնելու կամ նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ այլ տվյալների առկայության դեպքերում,

4) հաշվառման նպատակներով:

Փորձաքննվողների թիվը խաղաղ պայմաններում մեկ աշխատանքային օրվա ընթացքում չպետք է անցնի 50-ից (պատերազմական ժամանակ 100-ից):

51. Պահեստազորում գտնվող զինապարտները փորձաքննվում են ըստ I, II, III, IV սյունակների (կախված զինվորական կոչումից և ռազմահաշվառման մասնագիտությունից)` վիրաբույժի, թերապևտի, նյարդաբանի, հոգեբույժի, ակնաբույժի, օտոլարինգոլոգի, ատամնաբույժի և այլ մասնագետ-բժիշկների կողմից: Անցկացվում են կրծքավանդակի օրգանների ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, արյան և մեզի անալիզներ: ԷՍԳ հետազոտություն, չափվում է նաև նրանց ներակնային ճնշումը:

52. Մինչև փորձաքննության սկսվելը, զինկոմիսարիատը փորձաքննվողների տվյալները ճշտելու համար հոգեբուժական, հակատուբերկուլոզային և մաշկավեներոլոգիական դիսպանսերներից, ինչպես նաև նարկոլոգիական հաստատություններից պահանջում է հաշվառման կանգնած անձանց ցուցակները, ինչպես նաև աշխատանքի և ուսման վայրից բնութագրեր: Այս փաստաթղթերը, իսկ սպայական կազմի և ենթասպաների համար նաև անձնական գործերը, զինկոմիսարիատն ուսումնասիրման է ներկայացնում բժշկական հանձնաժողովին:

53. Պահեստազորում գտնվող զինապարտների բժշկական փորձաքննության տվյալները և զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի որոշումն արձանագրվում են զինապարտների հետազոտության և բժշկական փորձաքննության քարտերում: Զինվորի, սերժանտի և ավագի զինվորական կոչումներ ունեցող զինապարտների քարտերը պահվում են զինկոմիսարիատում` մինչև հաջորդ բժշկական փորձաքննությունը, իսկ սպայական կազմի և ենթասպաների քարտերը մշտապես մնում են նրանց անձնական գործերում:

54. Սույն Կարգի անհատական մոտեցում պահանջող հոդվածների կիրառման դեպքում սպայական կազմի վերաբերյալ ընդունվում է ստորև նշված որոշումներից որևէ մեկը.

1) պիտանի է ծառայության համար շարքից դուրս խաղաղ ժամանակ, առաջին աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմական ժամանակ,

2) պիտանի չէ ծառայության խաղաղ ժամանակ, երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմական ժամանակ:

Սույն Կարգի այն հոդվածների կիրառման ժամանակ, որոնք պահեստազորի սպայական կազմի համար նախատեսում են զորակոչից տարկետում, զինկոմիսարիատն այդ անձանց ուղարկում է բուժման:

55. Եթե բժիշկները դժվարանում են վերջնականապես գնահատել զինապարտի առողջական վիճակը, ապա նա հետագայում ամբուլատոր կամ ստացիոնար հետազոտման է ուղարկվում տվյալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում բժշկական փորձաքննություն անցնելու համար: Եթե ամբուլատոր կամ ստացիոնար հետազոտությունն անցկացվել է զինվորական բուժհիմնարկում, ապա բժշկական փորձաքննությունը կատարում են ԿՊ ՌԲՀ-ն կամ հոսպիտալային ՌԲՀ-ն: ԿՊ ՌԲՀ-ն կամ հոսպիտալային ՌԲՀ-ն որոշումն ուղարկում է ԿՌԲՀ` հաստատման: Զինապարտների առողջական վիճակի հետազոտման ակտը ԿՌԲՀ-ի որոշմամբ ուղարկվում է զինկոմիսարիատ:

56. Զինապարտների հետազոտման և բժշկական փորձաքննության արդյունքները ձևակերպվում են.

1) քաղաքացիական բուժհիմնարկներում` առողջական վիճակի հետազոտման ակտով,

2) զինվորական բուժհիմնարկներում` առողջական վիճակի հետազոտման ակտով. ՀՌԲՀ կամ ԿՊ ՌԲՀ-ում փորձաքննվողների համար` տեղեկանքի, իսկ ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և հաշվառումից հանելու ենթակա պահեստազորի սպայական կազմի համար` հիվանդության վկայականի ձևով: Ընդ որում, ՌԲՀ-ի որոշման մեջ նշվում է հիվանդության (վերքի, վնասվածքի, կոնտուզիայի. խեղման) պատճառական կապը ճակատում լինելու, զինվորական ծառայության և ծառայողական պարտականությունների կատարման հետ:

57. Եթե զինապարտը բժշկական փորձաքննության ժամանակ ճանաչվել է բուժման կարիք ունեցող (ստանում է տարկետում), ապա զինկոմիսարիատը նրան ուղարկում է համապատասխան բուժհիմնարկ: Զինապարտի բուժման հարցը գտնվում է զինկոմիսարիատի հսկողության տակ: Բուժման ավարտից հետո զինապարտը ենթարկվում է կրկնակի փորձաքննության տվյալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում:

58. Վարժական հավաքների ընթացքում հիվանդություն, վերք, վնասվածք, կոնտուզիա ստացած կամ խեղանդամ դարձած զինապարտների բժշկական փորձաքննության դեպքում պատճառական կապի մասին որոշումն ընդունվում է ստացած հիվանդության, վերքի, վնասվածքի, կոնտուզիայի կամ խեղման վերաբերյալ զորամասի հրամանատարության կողմից ներկայացրած տեղեկանքի և բժշկական փաստաթղթերի հիման վրա: Ընդ որում, ընդունվում է ստորև նշված որոշումներից որևէ մեկը.

1) կոնտուզիան (վնասվածքը, խեղումը, վերքը), հիվանդությունը, այո, ստացել է զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ,

2) կոնտուզիան (վնասվածքը, խեղումը, վերքը), հիվանդությունը ստացել է դժբախտ դեպքի հետևանքով, ոչ, կապված չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ,

3) կոնտուզիան (վնասվածքը, խեղումը, վերքը), հիվանդությունը զարգացել է դժբախտ դեպքի հետևանքով, ոչ, կապված չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

59. Վարժական հավաքների ընթացքում վերք, վնասվածք, կոնտուզիա ստացած կամ խեղանդամ դարձած զինապարտների բժշկական փորձաքննությունն անցկացվում է բուժումն ավարտվելուց հետո` անկախ այն բանից, թե դրանց հետևանքները զինվորական ծառայության սահմանափակում առաջացրել են, թե ոչ: Հիվանդության, վերքի, վնասվածքի, կոնտուզիայի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ ԿՌԲՀ-ի որոշումը գրանցվում է հիվանդության պատմության մեջ, նիստերի արձանագրությունների գրքում, տեղեկանքում կամ հիվանդության վկայականում: Հիվանդության վկայականը ԿՌԲՀ-ի որոշմամբ հրամանատարն ուղարկում է զինապարտին զորակոչած զինկոմիսարիատ: Վարժական հավաքների ընթացքում հիվանդություն, վերք, վնասվածք, կոնտուզիա ստացած կամ խեղանդամ դարձած զինապարտների բժշկական փորձաքննության այն դեպքերում, երբ անցկացվում է հետաքննություն կամ հարուցված է քրեական գործ, ԿՌԲՀ-ն պատճառական կապի վերաբերյալ որոշում չի կայացնում: Այն ընդունվում է իրավապահ մարմինների կողմից գործի քննության ավարտվելուց հետո:

Այն դեպքերում, երբ զինապարտի համար հիվանդության վկայական չի կազմվում, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ տեղեկանքը տրվում է զինապարտին` ԿՌԲՀ-ի կողմից համապատասխան գրանցում կատարելով նիստերի արձանագրությունների գրքում:

i

60. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են բժշկական փորձաքննության 5 տարին մեկ անգամ:

(60-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

61. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են փորձաքննության պատերազմական ժամանակ:

(61-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

62. Եթե պահեստազորի (զորացրված) գեներալը կամ սպան պահանջում է վերանայել ԿՌԲՀ-ի որոշումը (զորացրման հոդվածը փոխելու նպատակով) կամ որոշում կայացնել, որ ինքը զինվորական ծառայության համար պիտանի է, ապա զինկոմիսարիատը ԿՌԲՀ է ուղարկում նրա դիմումը, անձնական գործը, բժշկական գրքույկը և զինկոմիսարիատում գտնվող բժշկական այլ փաստաթղթեր: ԿՌԲՀ-ն կարող է պահանջել դիմողի առողջական վիճակի վերաբերյալ տարբեր քաղաքացիական և զինվորական բուժկանխարգելիչ հաստատություններում գտնվող այլ փաստաթղթեր: Անհրաժեշտության դեպքում ԿՌԲՀ-ն կարող է գործն ուղարկել վերափորձաքննության: Նրանց համար ձևակերպվում է հիվանդության վկայական կամ տեղեկանք: ԿՌԲՀ-ն որոշում է կայացնում նաև հիվանդության (վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի, խեղման) պատճառական կապի վերաբերյալ: Պահեստի գեներալը կամ սպան կարող է անմիջականորեն դիմել ԿՌԲՀ:

63. Սպայի զինվորական կոչումն անվանարկելու համար զորացրված կամ օրինախախտման համար դատված անձինք բժշկական վերափորձաքննություն անցնել չեն կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց մոտ հայտնաբերվում է ծառայության ընթացքում չհայտնաբերված որևէ հոգեկան հիվանդություն, որի պատճառով կատարել են օրինախախտում:

 

ԳԼՈՒԽ V
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

64. ՌՈՒՀ-երի դիմորդներն անցնում են նախնական և վերջնական (առաջնային և երկրորդային) ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննություն: Հետազոտվողների թիվը խաղաղ ժամանակ մեկ օրում չպետք է անցնի 50-ից, իսկ պատերազմական ժամանակ` 100-ից:

65. Նախքան առաջնային ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննությունն անցնելը, բոլոր դիմորդները (բացի թռիչքային պատրաստման անձնակազմից) անցնում են կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, կատարվում են արյան, մեզի ընդհանուր անալիզ և ԷՍԳ, անհրաժեշտության դեպքում նաև այլ հետազոտություններ: Հետազոտությունների տվյալները գրանցվում են ՌՈՒՀ ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում:

Յուրաքանչյուր դիմորդ փորձաքննվում է թերապևտի, վիրաբույժի, նյարդաբանի, հոգեբույժի, ակնաբույժի, ատամնաբույժի, օտոլարինգոլոգի, մաշկաբան-վեներոլոգի և այլ բժիշկ-մասնագետների կողմից:

66. Ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննությունից առաջ բժիշկները հետազոտում են թեկնածուների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ բովանդակող փաստաթղթերը.

1) քաղաքացիների դեպքում` ամբուլատոր բժշկական քարտը և դեռահասի ներդիր թերթիկը,

2) զինծառայողների դեպքում` բժշկական գրքույկը` հերթական բժշկական հետազոտման տվյալներով (սպայական անձնակազմի համար` վերջին 3 տարիների) և ՌՈՒՀ ընդունվելու համար դիմորդի պիտանիության մասին զորամասի բժշկի եզրակացությամբ:

Նշված փաստաթղթերում դիմորդի առողջական վիճակին վերաբերող և ՌՈՒՀ ընդունվելը սահմանափակող կամ չսահմանափակող տվյալները գրանցվում են ՌՈՒՀ ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում:

67. Եթե ՌՈՒՀ ընդունվող սպաների մոտ հայտնաբերվում են ծառայությունը սահմանափակող հիվանդություններ (պիտանի են ոչ շարային ծառայության համար կամ կարիք ունեն անհատական մոտեցման), ապա նման սպաները պիտանի են միայն հեռակա ուսուցման ֆակուլտետներ և ադյունկտուրա ընդունվելու համար:

68. Պատերազմական ժամանակ ՌՈՒՀ ընդունվող ժամկետային զինծառայողները և քաղաքացիական անձինք փորձաքննվում են I, սպաները և ենթասպաները` III սյունակով:

69. ՌՈՒՀ ուղարկվելուց առաջ բոլոր դիմորդներն անցնում են կրկնակի բժշկական փորձաքննություն, որի արդյունքները և բժշկական հանձնաժողովի եզրակացությունը գրանցվում են ՌՈՒՀ ընդունվողի ռազմաբժշկական փորձաքննության համապատասխան սյունակում, իսկ զինծառայող-դիմորդների դեպքում` նրանց բժշկական գրքույկում:

Պատերազմական ժամանակ կրկնակի բժշկական փորձաքննություն չի անցկացվում:

Զինծառայող-դիմորդների բժշկական գրքույկները ՌԲՀ-ի որոշմամբ ուղարկվում են ընդունող հանձնաժողովներին կամ կնքված վիճակում տրվում են դիմորդներին:

70. Վերջնական բժշկական փորձաքննության ժամանակ անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել տարբեր հետազոտություններ, ընդհուպ մինչև ստացիոնար հետազոտությունը ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկում:

71. Ոչ պիտանի ճանաչված դիմորդի բժշկական փորձաքննության քարտը 3 օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ, որտեղ այդ փաստի վերաբերյալ նշանակվում է ծառայողական քննություն:

 

ԳԼՈՒԽ VI
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

72. Աշխատանքային մեկ օրվա ընթացքում ռազմաբժշկական փորձաքննություն անցնող զինծառայողների թիվը խաղաղ ժամանակ չպետք է գերազանցի 50-ից, պատերազմական ժամանակ` 100-ից:

73. Ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելու իրավունք ունեն.

1) ժամկետային զինծառայողներին` զորամասերի հրամանատարները, ԿՌԲՀ-ի նախագահը, ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետը, ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունների պետերը, զինվորական դատախազությունը, ոստիկանությունը և դատարանները,

2) սպաներին, ենթասպաներին ու կին զինծառայողներին` ուղղակի հրամանատարները` սկսած գնդի հրամանատարից, զինվորական դատախազությունը և դատարանը, իսկ պատերազմական ժամանակ նաև կայազորերի պետերը, հաստիքային ՌԲՀ-ների նախագահները, ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունների պետերը, կայազորերի պարետները:

Եթե սպաների, ենթասպաների և կին զինծառայողների հետազոտման և բուժման ընթացքում հայտնաբերվում են խաղաղ ժամանակ ծառայության համար ոչ պիտանիություն կամ հաշվառումից հանելով ոչ պիտանիություն պայմանավորող հիվանդություններ (վիրավորվելու, վնասվածքի, խեղման հետևանքներ), ապա նման անձինք ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկի պետի հրահանգով ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննության, որի վերաբերյալ հիվանդության պատմության մեջ կատարվում է համապատասխան գրանցում:

74. Ժամկետային զինծառայողները հիվանդության պատճառով արձակուրդ ստանալու կամ ծառայողական պարտականություններից ազատվելու համար ռազմաբժշկական փորձաքննության կարող են ուղարկվել այն ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկի պետի հրահանգով, որտեղ նրանք գտնվում են ստացիոնար կամ ամբուլատոր բուժման մեջ:

Զինվորական կամ քաղաքացիական բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժվող (հետազոտվող) այն ժամկետային զինծառայողները, որոնց ծառայության ժամկետը լրացել է և որոնք ենթակա են զորացրման, բուժման ավարտվելուց կամ հիվանդության (վիրավորվելու) պատճառով հետևանքների ի հայտ գալուց հետո ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննության:

75. Ժամկետային զինծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելիս տրվում են.

1) ուղեգիր, որտեղ նշվում են ուղարկվողի պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, բժշկական փորձաքննության նպատակը և նախնական ախտորոշումը,

2) բժշկական գրքույկը,

3) ըստ անհրաժեշտության տրվում են նաև.

ա) ըստ առողջական վիճակի պարտադիր զինվորական ծառայության ոչ ճիշտ զորակոչված ժամկետային զինծառայողներին` դեռահասի ներդիր թերթիկը, ինչպես նաև նախազորակոչային շրջանում նրանց առողջական վիճակի վերաբերյալ այլ փաստաթղթեր,

բ) մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը և ծառայության ընթացքում հոգեկան խանգարումներ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական հիվանդություններ, գիշերամիզություն ունեցող, ինչպես նաև տարբեր վնասվածքների հետևանքներից տառապող անձանց` ծառայողական և բժշկական բնութագրեր,

գ) ելնելով առողջական վիճակից` զինծառայողին ըստ մասնագիտության զբաղեցրած պաշտոնում հետագայում թողնելու մասին հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքները,

դ) վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի պատճառով բժշկական փորձաքննության ուղարկվող անձանց` տեղեկանք վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի վերաբերյալ (Հավելված 12):

76. Զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի չհասած սպաները, ենթասպաները և կին զինծառայողները, որպես կանոն, բժշկական փորձաքննության ուղարկվում են ծառայողական և բժշկական բնութագրերով:

Ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունը և ՌԲՀ-ն իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում զինվորականների համար պահանջել ծառայողական և բժշկական բնութագրեր:

77. Զորամասի բժիշկն իրավունք ունի մասնակցելու ԿՊ-ի կամ հոսպիտալային ՌԲՀ-ի նիստերին, հանձնաժողովին զեկուցելու փորձաքննվողի առողջական վիճակի հսկողության արդյունքների, ծառայողական պարտականությունների կատարման վրա զինվորի հիվանդությունների ազդեցության մասին, իր կարծիքը հայտնելու փորձաքննական հնարավոր եզրակացությունների մասին:

78. Զինծառայող կանանց հղիության պատճառով արձակուրդ տրվում է համաձայն ՌԲՀ-ի որոշման` ըստ գործող օրենսդրության, հղիության մասին տեղեկանք ներկայացնելուց հետո:

 

ԳԼՈՒԽ VII
ՌՆ, ԻՃ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ, ՀՎԲՄ ԵՎ ԷՄԴ ՍՏԵՂԾՈՂ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

79. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար ընդունվող և դրանց հետ աշխատող զինվորականների և ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն անցկացնում են կայազորային, հոսպիտալային և հատուկ նշանակության ՌԲՀ-ները` համաձայն սույն Կարգի 1-ին հավելվածի IV սյունակի, զորամասի բժշկի և հրամանատարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

Առանց նախնական ռազմաբժշկական փորձաքննության արգելվում է զինվորականներին և ծառայողներին ընդունել ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

80. Զորամասի հրամանատարությունը նախօրոք ՌԲՀ է ներկայացնում ռազմաբժշկական փորձաքննության ենթակա զինվորականների և ծառայողների ցուցակը` նշելով ռազմաբժշկական փորձաքննության նպատակը, մասնագիտական ստաժը, իսկ ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատողների համար` նաև անհատական դոզիմետրիկ ստուգման տվյալները: ՌԲՀ-ի նիստից առաջ հրամանատարության ներկայացուցիչը զեկուցում է փորձաքննվողների աշխատանքային պայմանների մասին, իսկ բուժծառայության պետը` նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում փորձաքննողների առողջական վիճակի հսկողության արդյունքների մասին:

81. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատող զինվորականների և ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն անցկացվում է ըստ բժշկական ցուցումների, տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող աղբյուրների հետ աշխատողների համար` երկու տարին մեկ անգամ:

Նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում նման անձինք անցնում են բժշկական զննում:

82. Ժամանակին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելու պատասխանատվությունը կրում են զորամասի հրամանատարը և բժիշկը:

83. Ժամանակին ռազմաբժշկական փորձաքննություն չանցած զինվորականներին և ծառայողներին ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատել չի թույլատրվում:

84. Արտահերթ ռազմաբժշկական փորձաքննության ենթակա են առողջական վիճակից գանգատներ ունեցող, հիվանդության պատճառով ստացած արձակուրդից վերադարձած զինծառայողները, ինչպես նաև այնպիսի հիվանդություններ տարած անձինք, որոնք հիմք են նրանց ոչ պիտանի ճանաչելու ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատանքի համար:

ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատանքի համար ավելի վաղ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված անձինք ուղարկվում են ստացիոնար հետազոտության, որից հետո փորձաքննվում են 3-12 ամիսը մեկ (բացառությամբ հղիության պատճառով արձակուրդ ստացած կանանց):

85. Եթե կասկած կա, որ զինվորականները և ծառայողները մասնագիտական հիվանդություն ունեն, ապա նրանք ստացիոնար հետազոտության և ռազմաբժշկական փորձաքննության են ուղարկվում միայն ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկներ: Միաժամանակ ներկայացվում է աշխատանքային պայմանների և մասնագետի աշխատանքի տեղի սանիտարահիգիենիկ բնութագիրը: Այդ բնութագիրը քաղաքացիական հիմնարկներ չի ներկայացվում:

86. Այն դեպքերում, երբ ենթադրվում է, որ զինվորականը և աշխատողը, կապված մասնագիտական ախտահարման հետ, կարող են ոչ պիտանի ճանաչվել ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար, ՌԲՀ-ի նիստին հրավիրվում է ճառագայթաբան-բժիշկ կամ թունաբան-բժիշկ:

87. Անհատական մոտեցում պահանջող հիվանդությունների առկայության դեպքում որոշում ընդունելիս հաշվի են առնվում հիվանդության արտահայտվածության աստիճանը, ընդհանուր և մասնագիտական ստաժը, փաստացի աշխատունակությունը, զորամասի հրամանատարության և բժշկի կարծիքը:

Պատերազմական ժամանակ նման դեպքերում մասնագետը ճանաչվում է պիտանի աշխատելու ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ:

88. Եթե փորձաքննվողն ունի մի շարք հիվանդություններ, որոնք առանձին վերցրած չեն սահմանափակում նրա պիտանիության աստիճանը, որոշումն ընդունվում է խիստ անհատապես` հաշվի առնելով հիվանդության բնույթը և ֆունկցիոնալ խանգարման աստիճանը:

89. 18 տարին չլրացած անձանց, հղի և կրծքով կերակրող կանանց ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատել չի թույլատրվում:

90. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ ըստ մասնագիտության աշխատելու համար ոչ պիտանի ճանաչված ծառայողներին զորամասի հրամանատարությունն ուղարկում է բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնաժողովի փորձաքննության:

 

ԳԼՈՒԽ VIII
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

i

91. Ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում են հետևյալ որոշումները.

1) Նախազորակոչիկների համար`

ա) պիտանի է շարային ծառայության համար,

բ) պիտանի է շարային ծառայության համար` սահմանափակումով,

գ) պիտանի է ոչ շարային ծառայության համար,

դ) բուժման (բժշկական հսկողության) կարիք ունի,

ե) ժամանակավորապես պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար,

զ) պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար` հաշվառելով պահեստազորում,

է) պիտանի չէ` հանելով զինվորական հաշվառումից:

Այն նախազորակոչիկները, ովքեր պիտանի են ճանաչվել զինվորական ծառայության համար, սակայն ունեն զորակոչին չարգելող հիվանդություններ, որոնք վիրահատական կամ կոնսերվատիվ բուժում են պահանջում, վերը նշված եզրակացություններին ավելացվում է «ենթակա է բուժման, ընդգրկել 2-րդ ցուցակում» բառերը (սույն Կարգի 40-րդ կետ), իսկ բուժման կարիք ունեցող և խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված նախազորակոչիկների վերաբերյալ եզրակացություններին ավելացվում է «ենթակա է բուժման, ընդգրկել 1-ին ցուցակում» բառերը:

2) Զորակոչիկների համար`

ա) պիտանի է շարային ծառայության համար,

բ) պիտանի է շարային ծառայության համար` սահմանափակումով,

գ) պիտանի է ոչ շարային ծառայության համար,

դ) բուժման համար կարիք ունի տարկետման մինչև 1 տարի, ներկայացնել ԿԲՀ,

ե) ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության համար, ներկայացնել ԿԲՀ,

զ) խաղաղ պայմաններում պիտանի չէ զինվորական ծառայության համար` հաշվառելով պահեստազորում, և ներկայացնել ԿԲՀ,

է) (է պարբերությունն ուժը կորցրել է 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

ը) պիտանի չէ զինվորական ծառայության համար` հաշվառումից հանելով, ներկայացնել ԿԲՀ:

3) Պահեստազորայինների համար`

ա) պիտանի է շարային ծառայության համար,

բ) պիտանի է շարային ծառայության համար` սահմանափակումով,

գ) պիտանի է ոչ շարային ծառայության համար,

դ) պիտանի չէ խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության պատերազմի ժամանակ,

ե) (ե պարբերությունն ուժը կորցրել է 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

զ) պիտանի չէ` հանելով զինվորական հաշվառումից,

է) կարիք ունի ուսումնական հավաքներից ազատման:

4) ՌՈՒՀ-եր ընդունվողների համար`

ա) պիտանի է ընդունվելու (նշվում է ՌՈՒՀ-ի կամ ֆակուլտետի անվանումը),

բ) ենթակա է ստացիոնար (ամբուլատոր) հետազոտման` հետագա բժշկական փորձաքննությամբ,

գ) պիտանի չէ ընդունվելու (նշվում է ՌՈՒՀ-ի կամ ֆակուլտետի անվանումը):

5) Ծառայության մեջ գտնվող շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար`

ա) պիտանի է շարային ծառայության համար,

բ) պիտանի է շարային ծառայության համար սահմանափակումով (նշվում է սահմանափակումը),

գ) պիտանի է ոչ շարային ծառայության համար,

դ) ծառայողական պարտականություններից ազատում կամ արձակուրդ,

ե) պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության համար պատերազմական ժամանակ (պատերազմական ժամանակ որոշումն ընդունվում է հետևյալ շարադրմամբ. պիտանի է ոչ շարային ծառայության համար),

զ) պիտանի չէ զինվորական ծառայության համար` զինվորական հաշվառումից հանելով:

6) Ծառայության մեջ գտնվող սպաների, ենթասպաների և կանանց համար`

ա) պիտանի է զինվորական ծառայության համար,

բ) պիտանի է ծառայության համար շարքից դուրս խաղաղ ժամանակ, 1-ին աստիճանի սահմանափակումով պիտանի է պատերազմական ժամանակ,

գ) ծառայողական պարտականություններից ազատում կամ արձակուրդ,

դ) պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, 2-րդ աստիճանի սահմանափակումով պիտանի է պատերազմական ժամանակ,

ե) պիտանի չէ զինվորական ծառայության համար` զինվորական հաշվառումից հանելով,

զ) ենթակա է առողջարանային բուժման (նշվում է բուժման տեսակը):

7) Պահեստազորի սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց համար`

ա) պիտանի է զինվորական ծառայության համար,

բ) պիտանի է ոչ շարային ծառայության համար խաղաղ ժամանակ, 1-ին աստիճանի սահմանափակումով պիտանի է պատերազմական ժամանակ,

գ) պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, 2-րդ աստիճանի սահմանափակումով պիտանի է պատերազմական ժամանակ,

դ) պիտանի չէ զինվորական ծառայության համար` զինվորական հաշվառումից հանելով,

ե) ազատվում է վարժական հավաքներից (նշվում է ազատման ժամկետը):

8) Կուրսանտների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների համար`

ա) պիտանի է ուսման համար (նշվում է ՌՈՒՀ-ի անվանումը),

բ) պիտանի չէ ուսման համար (նշվում է ՌՈՒՀ-ի անվանումը):

Միաժամանակ նշվում է պիտանի է (պիտանի չէ) զինվորական ծառայության համար:

9) ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար ընդունվող և դրանց հետ աշխատող զինծառայողների ու քաղաքացիական անձնակազմի համար`

ա) պիտանի է ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար,

բ) ենթակա է ստացիոնար (ամբուլատոր) հետազոտման` հետագա բժշկական փորձաքննությամբ,

գ) ժամանակավորապես պիտանի չէ ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար` 3-12 ամիս անց հետագա ռազմաբժշկական վերափորձաքննությամբ,

դ) պիտանի չէ ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

(91-րդ կետը փոփ. 31.08.12 թիվ 911-Ն հրաման)

92. ԿՌԲՀ-ն և փորձաքննության մյուս մարմինները իրավասու են սահմանված կարգով ընդունելու նաև այլ բովանդակությամբ որոշումներ:

93. Եթե փորձաքննվողը տառապում է սույն Կարգի հիվանդությունների ցանկով նախատեսված հիվանդությամբ, ապա ԿՌԲՀ-ն որոշում է ընդունում այն հոդվածի համաձայն, որն առավել չափով է համապատասխանում տվյալ հիվանդությանը և զինվորական ծառայության համար նրա պիտանիության աստիճանին: Նման դեպքերում որոշումն ընդունվում է հետևյալ խմբագրությամբ. ՀՀ ՊՆ _____ թ. _____ հրամանի ___ սյունակի ____ հոդվածի ___ կետի կիրառմամբ:

94. Ոչ շարային ծառայության համար շարքային կազմի պարտադիր զինծառայողների պիտանիության որոշումն ընդունվում է այն դեպքերում, եթե շարային ծառայությունը վնասակար է նրանց առողջության համար: Եթե շարքային կազմի պարտադիր զինծառայողն անհատական կարգով ճանաչվում է պիտանի ոչ շարային ծառայությանը կամ պիտանի ծառայությանը սահմանափակումով, ապա հաշվի են առնվում հիվանդության կամ ֆիզիկական թերության, ինչպես նաև ծառայության բնույթը: Նման դեպքում ԿՌԲՀ-ի որոշման մեջ նշվում է, թե ծառայության որ ձևերն են տվյալ անձին հակացուցված (օրինակ` ֆիզիկական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ, ցրտի կամ խոնավության երկարատև ազդեցություն, գիշերային հերթապահություն, հաճախակի և երկարատև գործուղումներ, շարժվող մեխանիզմների, կրակի կամ ջրի հետ աշխատանք և այլն):

95. Սահմանային տարիքի չհասած սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ միշտ կիրառվում է անհատական մոտեցում և ԿՌԲՀ-ն որոշում է ընդունում հետևյալ բովանդակությամբ.

1) պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է ծառայության համար շարքից դուրս պատերազմական ժամանակ,

2) պիտանի է ծառայության համար շարքից դուրս:

96. Եթե սահմանային տարիքի չհասած սպաները, ենթասպաները և կին զինծառայողները ռազմաբժշկական փորձաքննությամբ պիտանի են ճանաչվում ոչ շարային ծառայության համար, ապա նրանք կարող են տեղափոխվել այլ պաշտոնների կամ ծառայության այլ վայր: Այս դեպքում զինծառայողին այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր տեղափոխումն իրականացվում է իրավասու հրամանատարի (պետի) հրամանով` հաշվի առնելով բուժող բժշկի կարծիքը և զինծառայողի ցանկությունը:

Վիճելի դեպքերում զինծառայողի` այլ պաշտոնի տեղափոխման հարցը ներկայացվում է ԿՌԲՀ-ի նիստի և քննարկվում` զորամասի բժշկի, հրամանատարության ներկայացուցչի մասնակցությամբ: Որոշումն ընդունվում է անհատապես` հաշվի առնելով զինծառայողի հիվանդության բնույթը, ծառայության առանձնահատկությունները, ծառայողական և բժշկական բնութագրերը, աշխատանքային փորձը և փաստացի աշխատունակությունը: ԿՌԲՀ-ի որոշումը ձևակերպվում է տեղեկանքի ձևով:

97. 190 սմ և ավելի հասակ ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ռազմական ուսումնարանների կուրսանտների համար ԿՌԲՀ-ն ըստ ցուցումների որոշում է ընդունում նրանց հասանելիք մթերաբաժինը կիսով չափ ավելացնելու: Նշված որոշման համար ցուցում են հանդիսանում ինքնազգացողության վատացումը, քաղցի զգացողության գանգատները, ինչպես նաև մարմնի քաշի պակասելը:

98. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ տալու որոշումը բացառապես ԿՌԲՀ-ի իրավասությունն է և ընդունվում է բացառիկ դեպքերում, եթե ստացիոնար բուժումից հետո աշխատունակության լրիվ վերականգնման համար լրացուցիչ պահանջվում է առնվազն 30 օր:

99. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ինչպես նաև ՌՈՒՀ-երի կուրսանտներին և սպայական կոչում չունեցող ունկնդիրներին, հիվանդության պատճառով արձակուրդ տրվում է մինչև 1 ամիս ժամանակով: Արձակուրդի տևողությունը ԿՌԲՀ-ն որոշում է անհատապես` կախված բժշկական ցուցումներից: Առանձին դեպքերում արձակուրդի տևողությունը ԿՌԲՀ-ն կարող է երկարացվել, բայց 30 օրից ոչ ավելի: Այդ մասին ընդունվում է հատուկ որոշում:

Հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրված զինծառայողներին, ինչպես նաև ՌՈՒՀ-երի կուրսանտներին և սպայական կոչում չունեցող ունկնդիրներին, տրվում է տեղեկանք` ըստ ընդունված կարգի: Արձակուրդը դիտվում է որպես բուժման կուրսի համապատասխան մաս, որոշումը կայացնում է ԿՌԲՀ-ն և այդ մասին տեղեկացնում է զորամասին:

Եթե արձակուրդը երկարացնելուց հետո զինծառայողները, ինչպես նաև ՌՈՒՀ-երի կուրսանտները և սպայական կոչում չունեցող ունկնդիրները չեն կարող կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ապա նրանք փորձաքննության են ենթարկվում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշելու համար:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտների և ունկնդիրների արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:

Արձակուրդի ավարտից հետո ժամկետային զինծառայողները, ինչպես նաև ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները պարտադիր ենթակա են ՌԲՀ-ում ռազմաբժշկական փորձաքննության:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
26.02.2010
N 175-Ն
Հրաման