040.0331.070410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2010 թվականի N 331-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ հաստատված կարգի հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները` դրա առկայության դեպքում»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածի 1-ին կետի «դ» ենթակետը «կատարելագործմանը» բառից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացմանը, կազմակերպմանն ու կառուցապատմանը` դրա առկայության դեպքում» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ե» կետը «հատուկ» բառից առաջ լրացնել «քաղաքաշինական գործունեության» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածի «դ» կետը «պահպանությանը» բառից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացմանն ու կազմակերպմանը` դրա առկայության դեպքում» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ և 17-րդ կետերով.
i
«16. Որպես ինքնուրույն փաստաթուղթ` կառուցապատման սխեմայի մշակումը, հաստատումը և փոփոխումն իրականացվում է սույն կարգի 8-15-րդ կետերի համաձայն:
17. Կառուցապատման սխեմայի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նշված են սույն կարգի N 4 հավելվածում».
i
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 1-ի
N 331-Ն որոշման
«Հավելված N 4
կառուցապատման նախագծի մշակման,
փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման կարգի
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական և տեքստային մասերից:
1. Գրաֆիկական մասում ներառվում են`
1) տարածքի կադաստրային հանույթը.
2) տարածքի իրադրային հատակագիծը 1:10 000, 1:5000 մասշտաբներով.
3) տարածքի հենակետային հատակագիծը տարածքի տեղագրագեոդեզիական հանույթի հիմքի վրա 1:2000, 1:1000 մասշտաբներով.
4) տարածքի կառուցապատման գլխավոր հատակագիծը (հիմնական գծագիրը) 1:2000, 1:1000 մասշտաբներով.
5) տարածքի ինժեներական սպասարկման համակարգի սխեման 1:10 000, 1:5000 մասշտաբներով.
6) տարածքի կառուցապատման ծավալատարածական լուծումները և հորինվածքը ներկայացնող նյութերը, այդ թվում`
ա. համայնապատկերներ, դրվագներ,
բ. փռվածքներ,
գ. կտրվածքներ,
դ. համակարգչային եռաչափ գծապատկերներ:
2. Տեքստային մասում ներառվում են`
1) տարածքի կառուցապատման իրավունքը հաստատող փաստաթղթերը.
2) տարածքի կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանքը.
3) ինժեներական սպասարկման տեխնիկական պայմանները.
4) համառոտ բացատրագիրը, որը ներառում է`
ա. նախագծման հիմքը,
բ. կառուցապատվող տարածքի բնութագիրը (կլիման, ռելիեֆը, ինժեներաերկրաբանական պայմանները),
գ. առաջարկվող կառուցապատման ճարտարապետահատակագծային և ծավալատարածական լուծումների հիմնավորումները,
դ. տարածքի կառուցապատման սահմանափակումները և չափորոշիչները (տվյալ տարածքի համար սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծի բացակայության դեպքում),
ե. տարածքի կառուցապատման հիմնական ցուցանիշները»: