Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 14 ...

 

 

040.0069.040210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2010 թվականի N 69-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1459-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1459-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչություն

 

1. Գծային օդաչուի (ինքնաթիռ) վկայական

2. Կոմերցիոն օդաչուի վկայական

3. Սիրողական օդաչուի վկայական

4. Սավառնակի օդաչուի վկայական

5. Ազատ օդապարիկի օդաչուի վկայական

6. Շտուրմանի վկայական

7. Բորտինժեների վկայական

8. Բորտռադիստի վկայական

9. Բորտուղեկցորդի վկայական

10. Բորտօպերատորի վկայական

11. Օդային երթևեկության կարգավարի վկայական

12. Օդանավի տեխնիկական սպասարկման ինժեների վկայական

13. Օդանավի տեխնիկական սպասարկման տեխնիկի վկայական

14. Գծային օդաչուի (ուղղաթիռ) վկայական

15. Շահագործողի վկայական

16. Ավիափոխադրողի մասնագիր

17. Օդային ուղու շահագործման թույլտվություն

18. Օդային երթևեկության թույլտվություն

19. Օտարերկրյա օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետություն

կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն

20. Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և

դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման,

աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող

կազմակերպությունների թույլտվություն

21. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություն

22. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների

թույլտվություն

23. Աերոդրոմի սերտիֆիկատ

24. Օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպության

սերտիֆիկատ

25. Քաղաքացիական օդանավի գրանցման սերտիֆիկատ

26. Քաղաքացիական օդանավի թռիչքային պիտանելիության սերտիֆիկատ

27. Օդանավի աղմուկի վկայական»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2010
N 69-Ն
Որոշում