041.0504.210898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 1998 թվականի թիվ 504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 448 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 18-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 448 որոշումը` շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:
i
2. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
օգոստոսի 21-ի թիվ 504
որոշմամբ
ԿԱԶՄ
շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման
միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
գլխավոր գանձապետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
Գ. Համբարձումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի
գլխավոր մասնագետ
Ա. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
կապիտալ ծախսերի վարչության պետ
(2-րդ կետն ուժը կորցրել է 15.11.99 թիվ 693 որոշում)