040.1334.261109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2009 թվականի N 1334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «մարտական զենքի, դրա զինամթերքի (ռազմամթերքի), մասերի և պարագաների, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8710 (տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները) և 9306 (ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և մարտական գործողությունների վարման նմանատիպ միջոցներ և դրանց մասեր, փամփուշտներ, այլ զինամթերք (ռազմամթերք), արկեր և դրանց մասեր, ներառյալ կոտորակը և փամփուշտի խցերը) ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ 9306 29100 ծածկագրին դասվող ապրանքների),» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ