Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ...

 

 

330.0003.021009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        10            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33009332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 3-Ն

 

i

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԵՎ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՇՆՈՐՀԱԳՐԻ, ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժ.4» և «ժ.5» կետերի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների շնորհման կարգը` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման կրծքանշանի, վկայականի ու շնորհագրի և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման կրծքանշանի ու վկայականի ձևերը` համաձայն հավելված N 2-ի:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ռ. Հովհաննիսյանին` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն յոթնօրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:

 

Հավելված N 1

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2009 թ. սեպտեմբերի 17-ի

N 3-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԵՎ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների ներկայացման, շնորհման կարգը և պայմանները:

2. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումները սահմանված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ աշխատողներին ու միջազգային պաշտոնական մրցումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին խրախուսելու նպատակով և շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով:

 

2. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչումը շնորհվում է հետևյալ մարմինների ներկայացմամբ`

1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների.

3) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների.

4) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների.

5) հանրապետական մարզական հասարակական կազմակերպությունների.

6) Լիազոր մարմնի ենթակայության մարզական կազմակերպությունների:

4. «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումը շնորհվում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ:

5. Կոչումների շնորհման նպատակով սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված մարմինները Լիազոր մարմնին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) ներկայացման թերթիկ,

2) անձնագրի պատճեն,

3) բնութագիր-երաշխավորագիր,

4) 2 գունավոր լուսանկար (3 x 4 չափսի),

5) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման համար,

6) մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ` «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման համար:

6. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների ներկայացման թերթիկների ձևը հաստատում է Լիազոր մարմինը:

 

3. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ ԿԱՄ ԶՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

7. Կոչումների շնորհման համար թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և կոչում շնորհելու համար առաջարկություն ներկայացնելու նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 11 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

8. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Լիազոր մարմնի` վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի` երկու և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ու մարզական հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցիչներից:

9. Կոչում շնորհելու վերաբերյալ հիմնավորված առաջարկությունը հանձնաժողովը ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին:

10. Հանձնաժողովի կողմից կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում փաստաթղթերը մեկ շաբաթվա ընթացքում վերադարձվում են ներկայացնողին:

 

4. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչում է շնորհվում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում առնվազն քսան տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` իրենց պրակտիկ գործունեության, մարզական հերթափոխի պատրաստման, առողջ ապրելակերպի և սպորտի պրոպագանդման համար, ինչպես նաև այն անձանց, ովքեր ակտիվորեն աջակցել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը հանրապետությունում:

 

5. «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչում է շնորհվում այն անձանց, ովքեր օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել են մարզական խոշոր նվաճումների, նպաստել են միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը և գրավել են`

1) օլիմպիական խաղերում 1-3 տեղը.

2) աշխարհի առաջնությունում 1-ին տեղը:

 

6. ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

13. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կամ «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչմանն արժանացած անձանց տրվում է Լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի վկայական և կրծքանշան: «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացած անձանց տրվում է նաև Լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի շնորհագիր:

14. Վկայականի, շնորհագրի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

15. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կամ «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման վկայականը կորցնելու դեպքում տրվում է վկայականի կրկնօրինակը` դիմումի և Լիազոր մարմնի վարած գրանցամատյանում կատարված գրանցման հիման վրա:

 

Հավելված N 2

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2009 թ. սեպտեմբերի 17-ի

N 3-Ն հրամանի

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՈՒ ՇՆՈՐՀԱԳՐԻ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - կրծքանշանի և վկայականի ձևերը չեն բերվում

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Կրծքանշանը պատրաստվում է արծաթից` դրոշմման եղանակով և ամբողջությամբ ոսկեջրվում է: Կրծքանշանի ալիքաձև 2,5 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ զոլակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: Զոլակի եզրերը ոսկեջրվում են: Զոլակը կապօղակով ամրացված է 3,5 սմ տրամագծով շրջանին, որի վերևի կիսաշրջանի մասում ուռուցիկ տառերով գրված է` «ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»: Դրանից ներքև նախարարության խորհրդանիշն է: Իսկ ներքևի կիսաշրջանի մասում ուռուցիկ տառերով գրված է` «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ»: Շրջանի կենտրոնական մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, լեռան լանջին` ասպարեզը խորհրդանշող մարզադաշտի գրաֆիկական պատկերը և դրա աջ մասում` դափնեճյուղը, որով ավանդաբար պարգևատրվել են հաղթողները` տարբեր ասպարեզի գործիչներ` սկսած դեռևս հին Հունաստանի ժամանակներից մինչ օրս:

 

«ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Որպես հիմնական տարրեր օգտագործված են Հայաստանի Հանրապետության դրոշը, դափնեպսակը, որով ավանդաբար պարգևատրվել են հաղթողները` տարբեր ասպարեզի գործիչներ` սկսած դեռևս հին Հունաստանի ժամանակներից մինչ օրս:

Կրծքանշանը պատրաստվում է 28 մմ երկարությամբ և 26 մմ լայնությամբ արծաթից` դրոշմման եղանակով, կրծքանշանի աջ և ձախ կողմերը եզերող դափնեճյուղերը ոսկեջրվում են: Կրծքանշանի վերևի մասում Հայաստանի Հանրապետության ալիքաձև դրոշի պատկերն է: Կրծքանշանի կենտրոնական մասում ուռուցիկ մեծ տառերով գրված է` «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ»:

 

 

pin
Սպորտի և երիտասարդության հարցերի
17.09.2009
N 3-Ն
Հրաման