110.0772.170909
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 09 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11009315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 սեպտեմբերի 2009 թվականի N 772-Ն
i
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 318-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 17-Ա/Ք ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. օգոստոսի 14-ի «Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1079 որոշումը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները` համաձայն 1 և 2 հավելվածների:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թ. մայիսի 13-ի «Միջին և նախնական մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները սահմանելու մասին» N 318-Ն և 2007 թվականի հունվարի 18-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության չափորոշչի ձևաչափի հաստատման մասին» N 17-Ա/Ք հրամանները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Հավելված 1
ՀՀ կրթության և գիտության
նախարարի 2009 թ. սեպտեմբերի
4-ի N 772-Ն հրամանի
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
Մասնագիտության տվյալ որակավորման ընդհանուր բնութագիրը |
1. Մասնագիտության տվյալ որակավորման անվանումը, որակավորման աստիճանը և հաստատման նորմատիվ փաստաթուղթը
2. Մասնագիտության տվյալ որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման ձևերը
3. ՈՒսուցման տևողությունը ըստ կրթության հիմքի և ձևերի
4. ՈՒսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները
ԳԼՈՒԽ 2. |
Մասնագիտության տվյալ որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտի մասնագիտական գործունեության բնութագիրը |
5. Շրջանավարտի զբաղմունքները
6. Շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները (շրջանավարտի պատրաստման մակարդակի վերաբերյալ պահանջները` ըստ կատարվելիք պարտականությունների շրջանակի)
ԳԼՈՒԽ 3. |
Ընդհանուր պահանջներ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տվյալ մասնագիտության հիմնական կրթական ծրագրի նկատմամբ |
7. Հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի
ԳԼՈՒԽ 4. |
Պահանջներ մասնագիտության տվյալ որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ. |
8. Ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսագիտական դասընթացների բնագավառում
9. Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացների բնագավառում
10. Առանցքային հմտությունների բնագավառում` ըստ մոդուլների
11. Ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում` ըստ մոդուլների
ԳԼՈՒԽ 5. |
Պահանջներ ուսումնական գործընթացի իրականացման պայմանների նկատմամբ |
12. Պահանջներ կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ
13. Պահանջներ ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ
14. Պահանջներ նյութատեխնիկական ապահովության նկատմամբ
15. Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ
16. Պահանջներ պրակտիկաների կազմակերպման նկատմամբ
17. Միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման պահանջները:
ԳԼՈՒԽ 6. |
Մասնագիտության տվյալ որակավորման օրինակելի ուսումնական պլանը և նրա պարզաբանումները |
18. Մասնագիտության տվյալ որակավորման օրինակելի ուսումնական պլանը
19. Մասնագիտության տվյալ որակավորման օրինակելի ուսումնական պլանի պարզաբանումները
Հավելված 2
ՀՀ կրթության և գիտության
նախարարի 2009 թ. սեպտեմբերի
4-ի N 772-Ն հրամանի
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
Մասնագիտության ընդհանուր բնութագիրը |
1. Մասնագիտության անվանումը, որակավորման աստիճանը և հաստատման նորմատիվ փաստաթուղթը,
2. Մասնագիտացումները,
3. Շրջանավարտին տրվող որակավորումը,
4. Մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացման ձևերը,
5. ՈՒսուցման տևողությունը ըստ կրթության հիմքի և ձևերի,
6. ՈՒսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
ԳԼՈՒԽ 2. |
Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտի մասնագիտական գործունեության բնութագիրը |
7. Շրջանավարտի զբաղմունքները,
8. Շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները (շրջանավարտի պատրաստման մակարդակի վերաբերյալ պահանջները` ըստ կատարվելիք պարտականությունների շրջանակի):
ԳԼՈՒԽ 3. |
Ընդհանուր պահանջներ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի նկատմամբ |
9. Հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի
ԳԼՈՒԽ 4. |
Պահանջներ մասնագիտության հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ |
10. Ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսագիտական դասընթացների բնագավառում,
11. Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացների բնագավառում,
12. Առանցքային հմտությունների բնագավառում` ըստ մոդուլների
13. Ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում` ըստ մոդուլների:
ԳԼՈՒԽ 5. |
Պահանջներ ուսումնական գործընթացի իրականացման պայմանների նկատմամբ |
14. Պահանջներ կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ
15. Պահանջներ ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ
16. Պահանջներ նյութատեխնիկական ապահովության նկատմամբ
17. Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ
18. Պահանջներ պրակտիկաների կազմակերպման նկատմամբ
19. Միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման պահանջները:
ԳԼՈՒԽ 6. |
Մասնագիտության օրինակելի ուսումնական պլանը և նրա պարզաբանումները |
20. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլանը:
21. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլանի պարզաբանումներ: