Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ Խ ...

 

 

121.0003.161208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        12            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12108381

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

4 դեկտեմբերի 2008 թվականի N 03-Ն

 

i

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի «Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 10-Ն հրամանը:

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման նախարար,

փոխվարչապետի

2008 թվականի դեկտեմբերի 4-ի

N 03-Ն հրամանի

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

1.1. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների առաջին ենթախումբ

1. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի քաղաքապետարանի, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար

1.2. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ ենթախումբ

1. 15000 և պակաս բնակչություն ունեցող համայնքի քաղաքապետարանի, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության (քարտուղարության, հասարակական կարգի պահպանության ծառայության (այսուհետ` վարչություն) պետ

1.3. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի տեղակալ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի պետ

3. Քաղաքապետարանի, գյուղապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետ:

 

2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

2.1 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների առաջին ենթախումբ

1. Քաղաքապետարանի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), գյուղապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման պետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի պետ

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի պետի տեղակալ

4. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետ

2.2 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախումբ

1. Քաղաքապետարանի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), գյուղապետարանի աշխատակազմի ստորաբաժանման պետի տեղակալ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետի տեղակալ

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության գլխավոր մասնագետ

2.3 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Քաղաքապետարանի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), գյուղապետարանի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) գլխավոր մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի գլխավոր մասնագետ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) գլխավոր մասնագետ

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության առաջատար մասնագետ:

 

3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

3.1 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախումբ

1. Քաղաքապետարանի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), գյուղապետարանի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) առաջատար մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի առաջատար մասնագետ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) առաջատար մասնագետ

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության առաջին կարգի մասնագետ

3.2 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 2-րդ ենթախումբ

1. Քաղաքապետարանի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), գյուղապետարանի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) առաջին կարգի մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի առաջին կարգի մասնագետ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) առաջին կարգի մասնագետ

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության երկրորդ կարգի մասնագետ

3.3 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Քաղաքապետարանի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), գյուղապետարանի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) երկրորդ կարգի մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի երկրորդ կարգի մասնագետ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) երկրորդ կարգի մասնագետ:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Քաղաքապետարանի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), գյուղապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) կարող է ունենալ միայն «բաժին» տեսակի կառուցվածքային ստորաբաժանում, որը պետք է բաղկացած լինի առնվազն հինգ համայնքային ծառայողից: Օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում աշխատակազմը կարող է ունենալ նաև «բաժին» տեսակի առանձնացված ստորաբաժանում:

2. Աշխատակազմում ստորաբաժանման պետի տեղակալ համայնքային ծառայության պաշտոնը կարող է նախատեսվել առնվազն ութ համայնքային ծառայողներից բաղկացած ստորաբաժանումներում:

3. Համայնքային ծառայության պաշտոնները, բացի նշված պարտադիր անվանումներից, կարող են ունենալ նաև ավանդական անվանումներով հավելվածներ, որոնք չեն փոխում այդ պաշտոնների կարգավիճակը և զբաղեցրած տեղը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում (օրինակ` բաժնի պետ - գլխավոր ճարտարապետ, բաժնի պետ - գլխավոր աուդիտոր, բաժնի գլխավոր մասնագետ - հաշվապահ, բաժնի գլխավոր մասնագետ - աուդիտոր և այլն):

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի հետ կապված առանձնահատկությունները որոշում է Երևանի ավագանին:

5. Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով սույն հրամանի պահանջներին համապատասխան հաստատված կառուցվածքի և հաստիքացուցակի, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքում` միայն հաստիքացուցակի հիման վրա:

(հավելվածը խմբ. 16.07.09 թիվ 06-Ն, 06.02.12 թիվ 03-Ն հրամաններ)

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
04.12.2008
N 03-Ն
Հրաման