040.0796.210709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2009 թվականի N 796-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածում «Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը փոխարինել «Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերով, «Ա. Թարզյան - «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն» բառերը` «Ա. Փափազյան - «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն» բառերով և «Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ» բառերը` «Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ