040.0739.090709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2009 թվականի N 739-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» սյունակի «Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակը լրացնել «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ» բառերով.
2) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» սյունակի «Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակից հանել «ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարություններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ