Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 16 ...

 

 

040.0643.150609

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2009 թվականի N 643-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ պարբերության և 30-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» N 1699-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ և 1.4-րդ կետերով.

«1.1. Առաջարկել Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշատի, Արարատի, Մասիսի, Վեդու, Արմավիրի, Վաղարշապատի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի, Գյումրու, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Կապանի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Քաջարանի, Վայքի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Բերդի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Իջևանի համայնքների ղեկավարներին համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով ապահովել համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սահմանված կարգով ստեղծումը և դրա կանոնադրության հաստատումը:

1.2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևանի համայնքային ենթակայության քաղաքացիության կացության ակտերի գրանցման մարմինների գործունեությունն ըստ Երևանի վարչական շրջանների արդյունավետ կազմակերպելու նպատակով ապահովել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սահմանված կարգով ստեղծումը և դրա կանոնադրությունների հաստատումը:

1.3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել համայնքի ղեկավարի աշխատակազմի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների օրինակելի կանոնադրության համատեղ հաստատումը:

1.4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման 1.1-ին և 1.2-րդ կետերում նշված աշխատանքների կատարումից հետո երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների աշխատողներին համայնքային ծառայության պաշտոններում սահմանված կարգով նշանակումն ապահովելու համար:»:

2. Սույն որոշման 1.1-ին, 1.3-րդ և 1.4-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1.2-րդ կետը` Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2009
N 643-Ն
Որոշում