040.0495.120509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 2009 թվականի N 495-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 180-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագրի «Օրգանիկ տնկարանի ստեղծման համար նախատեսվող ծախսերը» բաժնի`
ա. հինգերորդ պարբերությունից հանել «ևս» բառը,
բ. տասնութերորդ պարբերությունից հանել «լրացուցիչ» բառը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 27-ին կնքված պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ