030.0080.070798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
ա) 1.7-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքապետի տեղակալներին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Երևանի քաղաքապետի առաջարկությամբ».
i
բ) 1.13-րդ կետի «ժա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«իրականացնում է տների, շենքերի և այլ շինությունների համարակալումը»:
i
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը`
1.7-րդ կետի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ»:
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
7 հուլիսի 1998 թ. ՆՀ-80