Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ...

 

 

040.0441.290409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2009 թվականի N 441-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 1.3-րդ ենթակետից հանել «Տարաբնույթ տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման ժամանակակից գործուն համակարգի ձևավորում» բառերը.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.9-րդ ենթակետով.

 

«._________________________________________________________________________.

|                   |1.9. Հայաստանի  |2008 Մշակված հայեցակարգ |Հայաստանի  |

|                   |Հանրապետությու- |2009 Ընդունված          |Հանրապետու-|

|                   |նում տարերային  |հայեցակարգ              |թյան       |

|                   |աղետների        |2010 Տարերային աղետների |արտակարգ   |

|                   |կանխատեսման և   |կանխատեսման և           |իրավիճակ-  |

|                   |կանխարգելման    |կանխարգելման գործուն    |ների       |

|                   |համակարգի       |մեխանիզմներ             |նախարարու- |

|                   |ձևավորում       |2011 Հաստատված իրավական |թյուն      |

|                   |                |ակտեր                   |           |

|                   |                |2012 Ձևավորված  համակարգ|           |

._________________________________________________________________________.».

 

3) 3.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._________________________________________________________________________.

|                   |3.1. Աղետների   |2008 Մշակված հայեցակարգ |Հայաստանի  |

|                   |կամ պատերազմական|2009 Ընդունված          |Հանրապետու-|

|                   |իրավիճակի       |հայեցակարգ              |թյան       |

|                   |արդյունքում     |2010 Հաստատված իրավական |արտակարգ   |

|                   |վնասված և       |ակտեր                   |իրավիճակ-  |

|                   |ոչնչացված       |2011 Տուժած բնակավայրերի|ների       |

|                   |ենթակառուցվածք- |բնակիչներին             |նախարարու- |

|                   |ների առաջնային  |վերականգնողական         |թյուն      |

|                   |վերականգնողական |աշխատանքներում          |           |

|                   |հանրային        |պաշտոնապես ներգրավելու  |           |

|                   |աշխատանքների    |նպատակով ներդրված       |           |

|                   |իրականացման և   |մեխանիզմներ             |           |

|                   |տուժած          |2012 Ձևավորված          |           |

|                   |բնակավայրերի    |ֆինանսական ֆոնդեր` այդ  |           |

|                   |բնակիչներին այդ |աշխատանքների դիմաց      |           |

|                   |աշխատանքներում  |վարձատրության համար     |           |

|                   |ներգրավելու     |                        |           |

|                   |համակարգի       |                        |           |

|                   |ձևավորում       |                        |           |

._________________________________________________________________________.».

 

4) ուժը կորցրած ճանաչել 3.2-րդ ենթակետը.

5) 3.4-րդ ենթակետի`

ա. 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4. Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացում և բարեփոխում»,

բ. 3-րդ սյունակում «ծրագիր» բառը փոխարինել «հայեցակարգ» բառով.

գ. 4-րդ սյունակում «հաստատված ծրագիր» բառերը փոխարինել «ընդունված հայեցակարգ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2009
N 441-Ն
Որոշում