040.0336.080409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2009 թվականի N 336-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից տնտեսավարող կազմակերպության վարկային միջոցների տրամադրմամբ օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից 2009 թվականի ապրիլի երկրորդ տասնօրյակում հիմնադրամին տրամադրել 559,000.0 հազ. դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով), առանց գրավի, տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով` վարկային պայմանագրում նախատեսելով, որ նշված վարկի մարումը հիմնադրամի կողմից իրականացվելու է հիմնադրամի հաշվին այդ վարկի մարման համար նպատակային մուտքերի ստացման դեպքում:
(1-ին կետը փոփ. 11.06.09 թիվ 656-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել հսկողություն հիմնադրամի կողմից բյուջետային վարկի մարման համար սույն որոշման 1-ին կետում նշված պայմանների առաջացման դեպքում հիմնադրամի միջոցներից սույն որոշման 1-ին կետի համաձայն հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի մարման գծով միանվագ կամ մաս-մաս վճարումների կատարման նկատմամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ