Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱ ...

 

 

---.0015.180309

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        03            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---09131

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 փետրվարի 2009 թվականի թիվ 15-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված 1

ՀՀ Ազգային անվտանգության

խորհրդի քարտուղարի

2009 թ. փետրվարի 28-ի

թիվ 15-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի (այսուհետ` համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:

3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է համապատասխան մարմնի ղեկավարը:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն (այսուհետ` աշխատակազմի ղեկավար) է:

5. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

6. Բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի, վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

7. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

8. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելը ձևակերպում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ աշխատակազմի ղեկավարի վերապատրաստման դեպքում` համապատասխան մարմնի ղեկավարը:

9. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

10. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

11. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների (այսուհետ` վերապատրաստողներ) թեկնածությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

12. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատված ծրագրերով:

13. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում են համապատասխան մարմնի ղեկավարի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան և յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան մարմնի ղեկավարին են ներկայացնում տեղեկանք (Ձև N 1)` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:

14. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

15. Համապատասխան մարմնի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումն (այսուհետ` պարտադիր վերապատրաստում) առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության (այսուհետ` մասնագիտական) բնագավառների ծրագրեր:

Պարտադիր վերապատրաստումը կարող է ընդգրկել նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների գործուղման այն ծրագրերը, որոնք հաստատվել են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված վերապատրաստման ծրագրերը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը` տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Սույն կետով նախատեսված ծրագրերը ներկայացվում են ըստ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի:

Սույն կետով նախատեսված ծրագրերի հետ միաժամանակ համապատասխան մարմնի ղեկավարին պետք է ներկայացվի նաև այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը:

18. Աշխատակազմի ղեկավարը կազմակերպում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը համապատասխան մարմնի աշխատակազմի կողմից կազմված պլան-ժամանակացույցին համապատասխան` վերապատրաստողին ներկայացնելով հայտ (Ձև N 2):

19. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը պետք է իրականացվեն առնվազն դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:

20. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև N 3):

21. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան սույն կարգի 20-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում:

Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:

22. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան` համապատասխան մարմնի ղեկավարի ուղեգրով հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

23. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների) և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը` տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Սույն կետով նախատեսված դեպքերում համապատասխան մարմնի աշխատակազմը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում նաև տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:

24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների բնագավառների ծրագրերով վերապատրաստման առաջարկությունը` հիմնավորմամբ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը: Այդ առաջարկության հիման վրա համապատասխան ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացվում սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով:

25. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերով սահմանվում են նաև վերապատրաստման ձևերը և գնահատման մեխանիզմները:

 

Հավելված 2

ՀՀ Ազգային անվտանգության

խորհրդի քարտուղարի

2009 թ. փետրվարի 28-ի

թիվ 15-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում (այսուհետ` համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղման հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն (այսուհետ` գործուղում) իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

Սույն կետով նախատեսված գործուղումը կատարվում է քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

5. Սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված գործուղման դեպքում համապատասխան մարմնի աշխատակազմը, գործուղումից առնվազն 30 օր առաջ, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հիմքերը (այդ թվում` գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն)` գործուղման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում համապատասխան մարմնի ղեկավարը գործուղման ծրագրերը կարող է հաստատել որպես պարտադիր վերապատրաստման ծրագրեր` գործուղումը համարելով պարտադիր վերապատրաստում:

7. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն` կցելով համապատասխան նյութերը, իսկ հաշվետվության պատճենը (համապատասխան նյութերով) ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարին:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

_________________________________________________________ կողմից

վերապատրաստողի

_______________________________________________________________

                  վերապատրաստման ժամկետները և ծրագրերը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

 

._______________________________________________________.

|N |Համապատասխան |Վերապատրաստման   |Զբաղեցրած |Վկայականի|

|  |մարմնի       |մասնակիցները     |պաշտոններն|համարը   |

|  |ստորաբաժանման|(անուն, ազգանուն,|ըստ խմբերի|         |

|  |անվանումը    |հայրանուն)       |          |         |

|__|_____________|_________________|__________|_________|

|1 |    2        |    3            |    4     |    5    |

|__|_____________|_________________|__________|_________|

|  |             |                 |          |         |

|__|_____________|_________________|__________|_________|

|  |             |                 |          |         |

|__|_____________|_________________|__________|_________|

|  |             |                 |          |         |

|__|_____________|_________________|__________|_________|

|  |             |                 |          |         |

|__|_____________|_________________|__________|_________|

|  |Ընդամենը     |                 |          |         |

._______________________________________________________.

_____________________

(վերապատրաստողը)

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

 

-------------------------------------------------- ներկայացվող

(վերապատրաստող)

---------------------------------------------------------------

               համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

._________________________________________________________.

|N |Վերապատրաստման     |Զբաղեցրած |Ծրագրի   |Ժամկետները   |

|  |մասնակիցները       |պաշտոններն|անվանումը|(սկիզբ-ավարտ)|

|  |(անուն, ազգանուն,  |ըստ խմբերի|         |             |

|  |հայրանուն, հեռախոս)|          |         |             |

|__|___________________|__________|_________|_____________|

|  |                   |          |         |             |

|  |                   |          |         |             |

._________________________________________________________.

 

___________________________________________-ից խմբի պատասխանատու անձ է

(համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը)

 

նշանակված___________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ)

 

Աշխատակազմի ղեկավար _______________________________________

(անուն, ազգանուն)

 

Ձև N 3

._________________________________________________________________.

|                                                                 |

|                          ՎԿԱՅԱԿԱՆ N -                           |

|              ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ               |

|    Տրվում է --------------------------------------------------- |

|---------------------------------------------------------------- |

|            (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)             |

|                                                                 |

|առ այն, որ նա վերապատրաստվել է --------------------------------- |

|---------------------------------------------------------------- |

|---------------------------------------------------------------- |

|---------------------------------------------------------------- |

|---------------------------------------------------------------- |

|(վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը) |

|                                                                 |

|                                                                 |

|                                         ---------------------   |

|                                           (վերապատրաստողը)      |

|                                                                 |

._________________________________________________________________.

 

 

pin
Ազգային անվտան. խորհ. քարտուղար
28.02.2009
N 15-Ն
Հրաման