124.0192.230309
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 03 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
24 փետրվարի 2009 թվականի N 192-Ն
i
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Անմաքս առևտրի խանութների պահեստի և առևտրի սրահի ապրանքների շարժի հաշվառման կարգը» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թ. փետրվարի 24-ի
N 192-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութների պահեստներում և առևտրի սրահներում մաքսային հսկողության ներքո ապրանքների շարժի հաշվառումը:
2. Անմաքս առևտրի խանութի պահեստից առևտրի սրահ կամ առևտրի սրահից պահեստ ապրանքների հաշվառումը իրականացվում է համապատասխանաբար ելքի և մուտքի մատյանների միջոցով, որոնք նախօրոք կարվում, համարակալվում են հերթական համարներով և վավերացվում են այն մաքսային մարմնի ղեկավարի կողմից, որի գործունեության գոտում է գտնվում անմաքս առևտրի խանութը: Մատյաններում վերջին գրառումը կատարվելուց հետո դրանք պահպանվում են ոչ պակաս քան երեք տարի:
3. Անմաքս առևտրի խանութի պահեստից առևտրի սրահ կամ ավիաընկերությունների կողմից ինքնաթիռներում վաճառքի նպատակով ապրանքների տեղափոխումը կատարվում է ելքի փաստաթղթի հիման վրա, որում նշվում է ապրանքների անվանումը, տեսակը, քանակը կամ քաշը:
4. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից կամ ավիաընկերությունից (ինքնաթիռում չվաճառված) ապրանքների հետ վերադարձը պահեստ կատարվում է մուտքի փաստաթղթերի հիման վրա, որում նշվում է ապրանքների անվանումը, տեսակը, քանակը կամ քաշը:
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը սույն կարգի 3-4 կետերում նշված ապրանքների տեղափոխման շարժի նկատմամբ հսկողությունը իրականացնում է ելքի և մուտքի փաստաթղթերում զետեղված տեղեկատվության և փաստացի տեղափոխվող ապրանքները համադրելու միջոցով և համապատասխանության դեպքում հավաստում է կնիքով: