Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 429 Ո ...

 

 

040.0261.240309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2009 թվականի N 261-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնի «1. Ներածություն» գլխի, «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «4. Գլխավոր նպատակը և ծրագրի կողմից լուծվող հիմնական խնդիրները» գլխի 4.3-րդ կետում, «5. Ակնկալվող արդյունքները» գլխի 3-րդ կետի երրորդ պարբերությունում, «7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը» գլխի վերջին պարբերության առաջին նախադասությունում, «9. Անմիջական նպատակները» գլխի 1.1.1-ին, 3.1-ին, 3.1.4-րդ., 3.1.5-րդ և 3.2.2-րդ կետերում, «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնի 1-ին կետում, «XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» բաժնի 1.1.1-ին, 3.1-ին, 3.1.4-րդ, 3.1.5-րդ և 3.2.2-րդ կետերում և «ՑԱՆԿ»-ի 2-րդ կետում «ՀՀ ՍՊԱԾ-ի», «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ», «ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» և «ՍՊԱԾ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնի «1. Ներածություն» գլխի երրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի», «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «5. Ակնկալվող արդյունքները» գլխի 3-րդ կետի իններորդ պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի», «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ԱԻՎ-ը», «XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» բաժնի «ՑԱՆԿ»-ի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «3. Հիմնախնդրի ժամանակակից վիճակը» գլխի վերջին պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի», «5. Ակնկալվող արդյունքները» գլխի երրորդ պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի», «7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը» գլխի երկրորդ նախադասությունում և վերջին պարբերության երկրորդ նախադասությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ը» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) «IV. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» բաժնի «3.3.7. Միջոցառում 7. Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման համալիր մոտեցման մշակում և կիրառում» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմների ստեղծում» բառերով.

5) «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնում`

ա. 4-րդ կետում «ՀՀ ներքին գործերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերով,

բ. 7-րդ կետում «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը, իսկ 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը 1.1.2-1.1.6, 2.1.1, 3.1.1, 3.1.3-3.1.5, 3.2.1, 3.2.4:»,

դ. 10-րդ կետում «ՀՀ էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,

ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը 1.1.4, 2.1.1, 3.1.1, 3.1.3, 3.3.7:»,

զ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը 1.1.7, 3.3.6, 3.10.4, 3.10.5»,

է. 13-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով,

ը. 15-րդ կետում «Հայպետատոմհսկողությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով,

թ. 16-րդ կետում «Հիդրոօդերևութաբանության վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերով,

ժ. 18-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (համաձայնությամբ)» բառերով,

ժա. 20-րդ կետում «ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Սթրես» կենտրոնը» բառերը փոխարինել «Սթրես-կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերով,

6) «XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» բաժնի ցանկում`

ա. 4-րդ կետում «ՀՀ ներքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով,

բ. 9-րդ կետում «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,

գ. 10-րդ կետում «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով,

դ. 11-րդ կետում «ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերով,

ե. 12-րդ կետում «ՀՀ տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով,

զ. 14-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,

է. 16-րդ կետում «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով,

ը. 18-րդ կետում «Հայհիդրոօդերևութաբանության վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերով,

թ. 20-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)» բառերով,

ժ. 22-րդ կետում «Հայպետատոմհսկողություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով,

ժա. 26-րդ կետում «Լոռի» փրկարարական ջոկատ», «Գյումրի» փրկարարական ջոկատ» բառերը փոխարինել «Հասարակական փրկարարական ջոկատներ (համաձայնությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2009
N 261-Ն
Որոշում