Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱ ...

11.09.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.02.2009  -ից մինչեւ   11.09.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 21.07.09 թիվ 89-Ն հրաման)

i

115.0004.060209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        02            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11509077

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 հունվարի 2009 թվականի N 4-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխման բանաձևը ըստ մարզերի (Երևան քաղաքի)` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2009 թ. հունվարի 19-ի

թիվ 4-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)

 

._____________________________________________.

|Հ/հ| Մարզի անվանումը |   Բաշխված ֆինանսական  |

|   |                 | միջոցների չափը (դրամ) |

|___|_________________|_______________________|

| 1.|Արագածոտն        |       28 800 000      |

|___|_________________|_______________________|

| 2.|Արարատ           |       41 185 000      |

|___|_________________|_______________________|

| 3.|Արմավիր          |       11 952 000      |

|___|_________________|_______________________|

| 4.|Գեղարքունիք      |       88 257 000      |

|___|_________________|_______________________|

| 5.|Լոռի             |      101 400 000      |

|___|_________________|_______________________|

| 6.|Կոտայք           |       48 120 000      |

|___|_________________|_______________________|

| 7.|Շիրակ            |      151 411 000      |

|___|_________________|_______________________|

| 8.|Սյունիք          |       97 133 000      |

|___|_________________|_______________________|

| 9.|Վայոց ձոր        |       29 330 000      |

|___|_________________|_______________________|

|10.|Տավուշ           |       86 094 000      |

|___|_________________|_______________________|

|11.|Երևան            |       11 068 000      |

|___|_________________|_______________________|

|   |Ընդամենը         |      694 750 000      |

._____________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0.75 տոկոսը` 5250.0 հազ. դրամը հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքներին:

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2009 թ. հունվարի 19-ի

թիվ 4-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)

 

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

ա = ----------------------------------------------------------------

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների ընդհանուր չափը

 

աշխատանք փնտրող անձանց թիվը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

բ = ------------------------------------------------------------

աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը

 

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների թիվը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

գ = ------------------------------------

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների ընդհանուր թիվը

 

նախորդ տարվա ընթացքում օգտագործված գումարի չափը մարզի

(Երևան քաղաքի) կտրվածքով

դ = ------------------------------------

նախորդ տարվա համար տվյալ մարզին (Երևան քաղաքին) հատկացված

գումարի չափը

 

գործազուրկների թիվը մարզի կտրվածքով (Երևան քաղաքում)

ե = -----------------------------

գործազուրկների ընդհանուր թիվը

 

ա-ի կշիռը` 0.1

բ-ի կշիռը` 0.3

գ-ի կշիռը` 0.2

դ-ի կշիռը` 0.1

ե-ի կշիռը` 0.3

 

Մթ = 0.1 * ա+ 0.3 * բ + 0.2 * գ + 0.1 * դ + 0.3 * ե, որտեղ

թ - մարզերի թիվն է:

Մթ - յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ամփոփ ցուցանիշն է:

Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:

Մթ

Գբ = ---, որտեղ

թ

SUM(Մթ)

թ=1

Գբ - յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով:

Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասը ուղղվում է վերաբաշխման այն մարզերի (Երևան քաղաքի) միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ մարզերի (Երևան քաղաքի) կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Մարզին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում, այն վերաբաշխվում է մյուս մարզերի (Երևան քաղաքի) միջև նշված բանաձևով սահմանված կարգով:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
19.01.2009
N 4-Ն
Հրաման