Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ...

 

 

040.0242.160309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2009 թվականի N 242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի «4.3.13 Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի «Միջոցառում» սյունակի 1.6-րդ կետի`

ա. «Ակնկալվող արդյունք» 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների մոնիթորինգի համակարգի վերազինման մշակված և շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագիր»,

բ. «Ակնկալվող արդյունք» 3-րդ սյունակի 5-րդ` «2010» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների մոնիթորինգի գործող ժամանակակից համակարգ` առկա տիեզերական դիտարկման կետերից օգտվելու հնարավորությամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2009
N 242-Ն
Որոշում