Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐ ...

 

 

041.0155.270209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2009 թվականի N 155-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում`

ա. «5» թիվը փոխարինել «4» թվով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66-րդ տողով.

«66. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե` 1 օրինակ».

2) որոշման N 2 հավելվածի 10-րդ կետում`

ա. «8» թիվը փոխարինել «7» թվով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 75-րդ տողով.

«75. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե` 1 օրինակ».

3) որոշման N 3 հավելվածի 10-րդ կետում`

ա. «8» թիվը փոխարինել «7» թվով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 64-րդ տողով.

«64. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե` 1 օրինակ».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.02.2009
N 155-Ն
Որոշում