Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

010.0009.150109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) առաջին նախադասության «տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետի կողմից)» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով.

2) երկրորդ նախադասությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երևան քաղաքի)», «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» և «(Երևանում` Երևանի խորհրդի)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը.

2) 3-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետը)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, Երևանի քաղաքապետի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)» բառերը.

2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Երևանի քաղաքապետը կամ», իսկ երկրորդ պարբերությունից` «, Երևանի քաղաքապետի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

15 հունվարի 2009 թվականի

ՀՕ-9-Ն

 

 

pin
ՀՀ 26.12.2008
N ՀՕ-9-Ն օրենք