Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 919-Ա Ո ...

 

 

041.1070.241208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի N 1070-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 919-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 919-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Ա. Սահակյանի փոխարեն ընդգրկել Կ. Արեյանին, Կ. Խոդիկյանի փոխարեն` Դ. Մուրադյանին և Ա. Կոսյանի փոխարեն` Ս. Բարսեղյանին.

2) այդ կապակցությամբ`

ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ» և «Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ» և «Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Հովեյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար» բառերով,

գ. «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Բավեյան - Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Բավեյան - Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի ասպիրանտ», իսկ «Ա. Կոսյան - Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Ս. Բարսեղյան - Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.12.2008
N 1070-Ա
Որոշում