040.1445.111208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1445-Ն
ԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել կնիքներ պատվիրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 526-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 18.03.11 թիվ 270-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1445-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են կնիքներ պատվիրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով կազմակերպություն են համարվում`
1) իրավաբանական անձինք.
2) անհատ ձեռնարկատերերը.
3) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները` իրենց կանոնադրության մեջ նշված լինելու դեպքում.
4) օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված (գրանցված) ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.
5) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումների կնիքներ պատվիրելու համար դիմում են այդ պետական կառավարման մարմինների ղեկավարները:
II. ԿՆԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊԱՏՎԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
4. Սույն կարգի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում լինում են պետական և ոչ պետական կնիքներ:
5. Պետական են համարվում, այն կնիքները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր և սույն կարգով նախատեսված վավերապայմաններ: Ոչ պետական են համարվում առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքները, որոնց վրա նշված են կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը և սույն կարգով նախատեսված այլ տեղեկություններ:
6. Կնիքի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված նկարագրությանը:
7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքը պետք է լինի կլոր: Շրջանի կենտրոնում արտացոլվում է զինանշանը, իսկ շրջանագծի երկայնքով գրվում է պատվիրատուի անվանումը:
8. Հայաստանի Հանրապետությունում պատվիրվող կնիքների և դրոշմակնիքների տեքստերը գրվում են հայերենով` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով (ընդհանուրը` ոչ ավելի, քան 3 լեզվով):
9. Կազմակերպությունների անվանումները կնիքների և դրոշմակնիքների վրա պետք է փորագրվեն այնպես, ինչպես դրանք գրանցված են իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականում:
10. Ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների տեքստերում ներառվում են`
i
1) «Հայաստանի Հանրապետություն» կամ «Հայաստան» բառերը` բացառությամբ այն դեպքերի, երբ իրավաբանական անձանց անվանումներում առկա են «Հայաստանի Հանրապետություն» կամ «Հայաստան» բառերը.
2) տվյալ կազմակերպության անվանումը.
3) հարկ վճարողի հաշվառման համարը:
(10-րդ կետը փոփ. 18.03.11 թիվ 270-Ն որոշում)
11. Ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների տեքստերում կարող են ներառվել`
1) կազմակերպության ապրանքային (սպասարկման) նշանները, եթե դրանք գրանցված են օրենքով սահմանված կարգով.
2) խորհրդանիշը, եթե դա նախատեսված է կազմակերպության կանոնադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ ցանկությամբ:
12. Անհատ ձեռնարկատիրոջ կնիքի տեքստում, նրա ցանկությամբ, կարող է նշվել նաև անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության տեսակը (օրինակ, «աուդիտոր», «թարգմանիչ», «թերապևտ», «ատամնաբույժ» և այլն):
13. Վկայականների և հատուկ անցագրերի համար թույլատրվում է պատվիրել մետաղյա, ռետինե կամ ճզմող մետաղյա (սեղմակավոր) փոքր կնիքներ:
14. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ պետական կնիքներ կարող են ունենալ`
1) իրավաբանական անձինք.
2) անհատ ձեռնարկատերերը.
3) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները` իրենց կանոնադրության մեջ նշված լինելու դեպքում.
4) օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված (գրանցված) ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.
5) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները:
15. Թույլատրվում է`
1) պատվիրել միայն մեկական ռետինե և (կամ) մետաղյա (ռելիեֆային) պետական կնիք: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի գրավոր հրամանով (նշելով նպատակը) թույլատրվում է պատրաստել լրացուցիչ պետական կնիք` «2» թվի նշումով.
2) սույն կարգի 14-րդ կետում նշված սուբյեկտները կարող են պատվիրել միայն մեկական ռետինե և (կամ) մետաղյա (ռելիեֆային) ոչ պետական կնիք: Թույլատրվում է նույն բովանդակությամբ լրացուցիչ կնիք պատվիրել` «2» թվի և (կամ) տվյալ կնիքի օգտագործման նպատակից բխող բառի (բառերի) նշումով (օրինակ, «Պահեստ», «Մաքսային ձևակերպումների համար» և այլն):
16. Քաղաքացիներն անձնական օգտագործման նպատակով կարող են պատվիրել կնիք (դրոշմակնիք)` անձնական գրադարանների, ֆիլմաձայնադարանների, տեղեկատվության մեքենայական կրիչների (պնակիտների) և անձնական օգտագործման այլ առարկաների դրոշմավորման համար: Կազմակերպությունները կարող են պատվիրել կնիք (դրոշմակնիք)` պահարանները կնքելու, գծագրերը հաստատելու, գործառական այլ կարիքների համար:
17. Կնիք պատրաստելու պատվեր տալու համար կազմակերպության ներկայացուցիչը կնիք պատրաստող կազմակերպություն է ներկայացնում սահմանված ձևի դիմում` համաձայն N 1 ձևի: Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը ներկայացնում են նաև`
1) պետական գրանցման վկայականի պատճենը.
2) հարկ վճարողի հաշվառման համար հարկ վճարողի հաշվի համար տրամադրելու մասին տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկանքը.
3) իրավաբանական անձինք` կանոնադրության պատճենը.
4) կնիքի կամ դրոշմակնիքի ուրվագիծը` մեկ օրինակից.
5) սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում` նաև ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը.
6) սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում` նաև լիցենզիայի պատճենը, եթե օրենքով սահմանված է, որ գործունեության այդ տեսակը ենթակա է լիցենզավորման:
18. Կնիքը կամ դրոշմակնիքը պատվիրվում է կազմակերպությունը ներկայացնելու լիազորություն ունեցող անձի կողմից: Կնիք պատվիրող անձը պատվեր տալու համար կնիք պատրաստող կազմակերպություն է ներկայանում անձնագրով:
19. Բժիշկները կնիք պատրաստելու պատվեր տալու համար ներկայացնում են դիպլոմի պատճենը:
20. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, դատական մարմինները, դատախազության մարմինները, դատավորները, նոտարները Հայաստանի Հանրապետության պետական կնիք պատրաստելու պատվեր տալու մասին դիմումին կից ներկայացնում են միայն պատվիրվող կնիքի ուրվագիծը` մեկ օրինակից:
21. Օտարերկրյա կազմակերպությունները (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններ) կնիք պատրաստելու պատվեր տալու համար ներկայացնում են տվյալ կազմակերպության ղեկավարի դիմումը` կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությունը: Այս դեպքում կնիքի կամ դրոշմակնիքի ուրվագծերը հաստատվում են տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից:
22. Հին կնիքների մաշվածության, որևէ պատճառով դրանց փոխարինման կամ պատվիրատուի վերանվանման դեպքերում նոր կնիքների պատվերն իրականացվում է սույն կարգով:
23. Պատվիրատուները նոր պատրաստված կնիքներն ու դրոշմակնիքներն ստանում են հին կնիքներն ու դրոշմակնիքները Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին հանձնելուց հետո: Կնիքները Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին հանձնվում են համապատասխան անդորրագրով` համաձայն N 2 ձևի:
24. Կնիքը կորցնելու դեպքում, բացի սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերից, նոր կնիքի պատրաստման համար ներկայացվում են նաև`
1) հայտարարություն կնիքի կորստյան մասին` ստորագրված կազմակերպության լիազորված անձի կողմից.
2) 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության որևէ միջոցում տպագրված հայտարարությունը` տվյալ կնիքի կորստյան և այն անվավեր համարելու մասին: Այդ դեպքում նոր կնիքի վրա պարտադիր նշվում է «Կ» (կրկնօրինակ) տառը: Կորած կնիքների և դրոշմակնիքների փոխարեն նորերը պատրաստելու պատվերը տրվում է սույն կարգով:
25. Կնիքի պատրաստումը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերն ակնհայտորեն կեղծ կամ խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
26. Մերժման մասին տրվում է գրավոր պարզաբանում, որտեղ նշվում են մերժման հիմքերը` առկայության դեպքում հղում կատարելով նաև այն իրավական ակտին, որի պահանջները խախտվել են:
27. Կնիք պատրաստելու մասին դիմումը մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բնօրինակները չեն վերադարձվում:
Ձև N 1
____________________________________________________
(կնիք պատրաստող կազմակերպության անվանումը)
____________________________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
ՈՒմից ____________________________________________________________________ (լիազորված անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
Խնդրում եմ ________________________________________________________________ (լիազորված անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
____________________________________________________________________ համար
պատրաստել ________________________________________________________________
(պատվիրվող կնիքի տեսակը, ձևը, քանակը և պատվիրելու հիմքը)
__________________________________________________________________________
_________________________________________________________________ միջոցով:
(լիազորված անձը կամ ֆիզիկական անձը)
_________________________________________________ ____________________
(լիազորված անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական (ստորագրությունը)
անձի անունը, ազգանունը)
____________________ ____ _______________ 200 թ.
(հեռախոսահամարը)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
_______________________________________
(ոստիկանության մարմնի անվանումը)
____ _______________ 200 թ.
ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ N ________
ՀԻՆ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ
Ընդունված է _____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և
_________________________________________________________________________
լիազորված անձի անունը, ազգանունը)
_________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
անձնագիրը տալու տարեթիվը, ում կողմից է տրվել)
_________________________________________________________________________
(բնակության վայրը)
_________________________________________________________________________
(նշել ոչնչացման ենթակա կնիքների ձևերը և քանակը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Ոչնչացման պատճառները ____________________________________________________
Հանձնված կնիքները ոչնչացվել են __________________________________________
_________________________________________________________________________
(հանձնող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)
ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ N ________
ՀԻՆ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ
Ընդունված է _____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և
_________________________________________________________________________
լիազորված անձի անունը, ազգանունը)
_________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
անձնագրի կոդը, տալու տարեթիվը)
_________________________________________________________________________
(բնակության վայրը)
_________________________________________________________________________
(նշել ոչնչացման ենթակա կնիքների ձևերը և քանակը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Ոչնչացման պատճառները ____________________________________________________
Հանձնեց _________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Ընդունեց և ոչնչացրեց ___________________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
_________________________________________________________________________