Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹՈ ...

28.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.11.2008  -ից մինչեւ   28.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 17.10.11 թիվ 276-Ն հրաման)

i

322.0298.151108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32208311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 298-Ն

 

i

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 3-րդ Բաժնի 12-րդ կետի ա) ենթակետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Անշարժ գույքի կադաստրային գնահատման արդյունքում թույլ տրված սխալների ուղղման հրահանգը» համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ` Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2008 թ. սեպտեմբերի 25-ի

N 298-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ

 

Բաժին 1
Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգով սահմանվում են իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի կադաստրային գնահատման ժամանակ թույլ տրված և դրանից հետո հայտնաբերված սխալների ուղղման առանձնահատկությունները:

2. Կադաստրային գնահատման սխալները դասակարգվում են`

2.1) անշարժ գույքի հաշվառման, կադաստրային քարտեզագրման արդյունքում թույլ տրված սխալներ,

2.2) անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման արդյունքում թույլ տրված սխալներ,

2.3) անշարժ գույքի կադաստրային գնահատման հաշվարկներում թույլ տրված սխալներ:

3. Անշարժ գույքի կադաստրային գնահատման հաշվարկներում թույլ տրված սխալները կարող են լինել հետևյալ բնույթի`

3.1) բազային արժեքների կիրառման սխալներ,

3.2) գնահատման գործակիցների (գոտիականություն, վնասվածություն, ավարտվածություն, մաշվածություն, ծավալի լրացուցիչ գործակից, օգտագործման նպատակ և այլն) կիրառման սխալներ,

3.3) թվաբանական սխալներ հաշվարկների ժամանակ,

3.4) վրիպակներ, տեխնիկական բնույթի սխալներ,

3.5) այլ բնույթի սխալներ:

4. Անշարժ գույքի կադաստրային գնահատման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել`

4.1) շահագրգիռ անձանց (իրավասու մարմիններ, անձինք) նախաձեռնությամբ,

4.2) տարածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ,

4.3) անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ` վերադասության կարգով:

 

Բաժին 2
Կադաստրային գնահատման սխալների ուղղման հիմնական կանոնները և առանձնահատկությունները

 

5. Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային քարտեզագրման, իրավունքների պետական գրանցման արդյունքում թույլ տրված սխալների հետևանքով առաջացած կադաստրային գնահատման սխալները կարող են ուղղվել միայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 25.09.08 թ. «Իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման տվյալներում հայտնաբերված սխալների ուղղման» N 299-Ն և 25.09.08 թ. «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո հայտնաբերված սխալների ուղղման» N 297-Ն հրամաններով սահմանված կարգով ուղղումները կատարելուց հետո: Եթե իրավունքների պետական գրանցումը և կադաստրային սխալ գնահատումն իրականացվել է իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա, ապա սխալները կարող են ուղղվել միայն այդ մարմնի կողմից փաստաթղթում սխալի ուղղում (փոփոխություն, լրացում) կատարելուց, կամ, եթե տվյալ տիպի փաստաթղթում ուղղում կատարելն արգելված է, ապա նույն բովանդակությամբ նոր փաստաթուղթ տրամադրելուց հետո:

Սույն կետով սահմանված կադաստրային գնահատման սխալներն, ինչպես նաև կադաստրային գնահատման հաշվարկներում թույլ տրված սխալները, որոնց ուղղման արդյունքում փոփոխվում է անշարժ գույքի կադաստրային արժեքը, ուղղվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում կադաստրային գնահատում իրականացնելու և գնահատման ամփոփ հաշվարկի նոր բլանկ լրացնելու միջոցով, ընդ որում, նոր լրացվող ամփոփ հաշվարկի բլանկը կարվում է կադաստրային գործում և վրան նշագրվում է` «ուղղվել է «օր, ամիս, տարեթիվ» գնահատման ամփոփ հաշվարկի բլանկը»: Կադաստրային գնահատման սխալներն ուղղելու նպատակով տարածքային ստորաբաժանման կողմից կազմվում է արձանագրություն` նշելով սխալի բնույթը, պատճառները, պատասխանատուների տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն) և ուղղված կադաստրային արժեքը: Արձանագրությունը ստորագրվում է գնահատման բաժնի պետի (նման հաստիքի բացակայության դեպքում մասնագետի) և ստորաբաժանման ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում կախված սխալի բնույթից արձանագրությունը ստորագրվում է նաև գրանցման կամ հաշվառման բաժնի պետի կողմից), կնքվում և կարվում է համապատասխան կադաստրային գործում:

6. Շահագրգիռ անձանց (իրավասու մարմիններ, անձինք) դիմումի հիման վրա, սույն հրահանգի 2-րդ կետի 2.3) ենթակետով սահմանված սխալները ուղղելու նպատակով տարածքային ստորաբաժանման գնահատման մասնագետների կողմից ուսումնասիրվում է կադաստրային գործում առկա փաստաթղթերը և սխալներ հայտնաբերելու դեպքում սույն հրահանգի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով կատարվում է սխալների ուղղում:

7. Տարածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ, սույն հրահանգի 2-րդ կետի 2.3) ենթակետով սահմանված սխալները ուղղվում են սույն հրահանգի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

8. Անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ` վերադասության կարգով, սույն հրահանգի 2-րդ կետի 2.3) ենթակետով սահմանված սխալները ուղղելու նպատակով կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետների կողմից ուսումնասիրվում է կադաստրային գործում առկա փաստաթղթերը և սխալներ հայտնաբերելու դեպքում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից այդ մասին Կոմիտեի նախագահին երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է զեկուցագիր: Զեկուցագրի պատճենը, Կոմիտեի նախագահի կամ տեղակալի ուղեկցող գրությամբ տեղայնացվում է համապատասխան տարածքային ստորաբաժանում, որի կողմից սույն հրահանգի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով կատարվում է սխալների ուղղում:

9. Կադաստրային գնահատման սխալների ուղղումը երկու աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելուց հետո, տարածքային ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում սխալների ուղղման վերաբերյալ գրավոր ձևով տեղեկացնում է բոլոր շահագրգիռ անձանց, իսկ տեղական ինքնակառավարման մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող տեղեկատվության մեջ տեղ գտած վրիպակները և տեխնիկական բնույթի սխալներն (կադաստրային արժեքի, տառի, թվի, նիշի և այլ բնույթի սխալներ) ուղղվում են այդ մարմիններին յուրաքանչյուր ամիս գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելուց ճշգրտված տվյալներ տրամադրելով:

10. Մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը ներառյալ Կոմիտեի նախագահին տարածքային ստորաբաժանման ղեկավարի ուղեկցող զեկուցագրով ներկայացվում է նախորդ ամսվա ընթացքում սույն հրահանգով սահմանված կարգով իրականացված անշարժ գույքի կադաստրային գնահատման ժամանակ թույլ տրված սխալների ուղղման վերաբերյալ տեղեկատվություն:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
25.09.2008
N 298-Ն
Հրաման