041.0906.131108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2008 թվականի N 906-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 522-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը «Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Վ. Ղազարյան - Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան» բառերով, իսկ «Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության հաշվառման, գրանցման և համակարգման բաժնի պետ» բառերից հետո` «Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության պետի տեղակալ», «Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող» և «Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկային ընթացակարգերի վարչության պետի տեղակալ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ