041.0873.071108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2008 թվականի N 873-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 517-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 517-Ա որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գ. Ղարիբջանյան» բառերը փոխարինել «Շ. Քոչարյան» բառերով.
2) «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Գ. Խաչատրյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով.
3) հանել «Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ» բառերը.
4) «Վ. Մովսեսյան» բառերը փոխարինել «Գ. Ղոնջեյան» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ