100.0015.101008
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 10 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 օգոստոսի 2008 թվականի N 15-Ն
i
«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին» N 2121-Ն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախներում իրականացվող ախտաբանաանատոմիական աշխատանքին ներկայացվող պահանջները սահմանելու գործընթացի կանոնակարգման նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախներում իրականացվող ախտաբանաանատոմիական աշխատանքին ներկայացվող պահանջներ» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները, համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թ. օգոստոսի 25-ի
թիվ 15-Ն հրամանի
ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԿ N 3.13.1,7. 006. 08
1. Ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով (բացի 1-ին խմբի վիրուսներից) հարուցված վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիակները ենթակա են ախտաբանաանատոմիական, մանրէաբանական (վիրուսաբանական), շճաբանական հետազոտությունների:
2. Ախտածնության 1-ին խմբի միկրոօրգանիզմների միջոցով հիվանդություններից մահացած մարդկանց դիակների հերձումը /այսուհետ` դիահերձում/ կատարվում է սահմանված կարգով: Դիահերձումը չի կարելի կատարել ընդհանուր դիասրահում: Այն անհրաժեշտ է իրականացնել նախօրոք ստեղծված և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան դիասրահում: Դիահերձման ժամանակ առաջացած հեղուկներն անհրաժեշտ է հավաքել դիակային սեղանին կից տարողության մեջ, որտեղ դրանք պետք է լիարժեք վարակազերծել:
3. Դիահերձման ժամանակ չի թույլատրվում չվարակազերծված հեղուկների արտահոսքը կոյուղու համակարգ:
4. Դիասրահի, դիակների հետ շփման մեջ եղած գործիքները, անձնակազմի պաշտպանական հագուստները և բոլոր առարկաները, ինչպես նաև տրանսպորտը, որով տեղափոխվել է դիակը, ենթակա են մանրազնին վարակազերծման:
5. Ժանտախտից, 1-ին խմբի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված մահացած մարդկանց դիակների տեղափոխումը հուղարկավորության վայր կարելի է իրականացնել ցանկացած տրանսպորտով մետաղական կամ ամուր փակվող փայտյա դագաղով, որը ներսից պատված է մոմլաթով: Դիակային հեղուկի արտահոսքը կանխելու նպատակով մոմլաթում կարերը պետք է լինեն վերից վար և գտնվեն դագաղի կողմնային մասերում: Դիակը պետք է փաթաթված լինի ախտահանիչ լուծույթով ներծծված գործվածքով: Դագաղի մեջ դրված դիակը ծածկվում է քլորակրով և ամուր փակվում կափարիչով: Դիակի տեղափոխումը դիակիզարան իրականացնում են շտապ օգնության կայանների դիակներ տեղափոխող ջոկատները` հատուկ վտանգավոր վարակների հետ աշխատանքի թույլտվություն ունեցող մասնագետի ուղեկցությամբ:
6. Դագաղի բացակայության դեպքում, որպես բացառություն, թույլատրվում է ախտահանիչ լուծույթով թրջված սավանի մեջ փաթաթված դիակների թաղումը: Գերեզմանի հատակը և նրա մեջ տեղադրված դիակը ծածկվում է քլորակրով:
7. Ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց մարմինների դիակիզումը և հուղարկավորությունը կատարվում է ընդհանուր դիակիզարաններում և գերեզմանատներում` պահպանելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 և, 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղակավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշումների և սույն կանոնների պահանջները: