041.0756.290908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2008 թվականի N 756-Ա
ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև համագործակցության մշտական գործող միջկառավարական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության կողմի հետևյալ անհատական կազմը`
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (միջկառավարական հանձնաժողովի Հայաստանի
Հանրապետության կողմի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ե. Զախարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ
(համաձայնությամբ)
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման
և բնապահպանական վարչության պետ
(կազմը փոփ. 28.04.10 թիվ 282-Ա, 21.03.11 թիվ 207-Ա որոշումներ)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 3-ի «Միջկառավարական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 714-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ