Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.06.1998  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)

010.0214.210598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«5» մայիսի 1998 թ.

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

1) 22 հոդվածի`

i

ա) 1-ին կետի աղյուսակից հանել «շահաբաժիններ, տոկոսներ 15» տողը.

բ) 2-րդ կետում «առանց սույն օրենքով սահմանված նվազեցումների իրականացման» բառերը փոխարինել «իրականացնելով միայն սույն օրենքի 9 հոդվածի «ժբ» և «ժգ» ենթակետերով սահմանված նվազեցումները» բառերով,

i

2) 35 հոդվածի 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն օրենքի 9 հոդվածի «ժբ» և «ժգ» ենթակետերի» բառերը:

Հոդված 2. 1998 թվականին օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց շահաբաժինների և տոկոսների ձևով ստացված եկամուտների նկատմամբ հաշվարկված և բյուջե վճարված հարկի գումարները ենթակա են վերադարձման օրենքով սահմանված կարգով:

Հոդված 3. 1998 թվականին օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց շահաբաժինների և տոկոսների ձևով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը եկամուտներ վճարած հարկային գործակալներն ազատվում են նշված եկամուտների համար հարկը չհաշվարկելու կամ հարկը հաշվարկելու ու բյուջե չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:

 

21 մայիսի 1998թ.

ՀՕ-214

 

 

pin
ՀՀ 05.05.1998
N ՀՕ-214 օրենք