030.0243.120908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
Հրամանագրով սահմանված` թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Վազգեն Համլետի Բաբայանի փոխարեն ընդգրկել Հովնան Արգամի Բարսամյանին: Այդ կապակցությամբ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Բաբայան Վազգեն Համլետի» բառերը փոխարինել «Բարսամյան Հովնան Արգամի» բառերով:
12 սեպտեմբերի 2008 թվականի
ՆՀ-243-Ա