041.0701.110908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2008 թվականի N 701-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական
պաշարների նախարարության աշխատակազմ 223 5 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 106 5 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Էներգետիկայի պետական տեսչություն 51 1 -
Երկրաբանամարկշեյդերական վերահսկողության
պետական տեսչություն 25 1 -
Կոնցեսիոն գործակալություն 16 - -
Օգտակար հանածոների պաշարների գործակալություն 11 1 -
Երկրաբանական գործակալություն 14 1 -»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պահպանման ծախսերի ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ