Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ...

 

 

041.0677.050908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2008 թվականի N 677-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 836-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում «11 անդամ» բառերը փոխարինել «10 անդամ» բառերով.

i

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 5-ի

N 677-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2004 թվականի դեկտեմբերի 14-ի

N 836-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Հ. Քուշկյան       - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

 

    Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Գ. Մալխասյան      - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Բախշյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Ս. Տեր-Սիմոնյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և

մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

 

    Ա. Վանյան         - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ

                        և հակահամաճարակային տեսչության պետ

 

    Ա. Կարապետյան     - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական

                        հաշվառման վարչության պետ

 

    Վ. Պողոսյան       - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ

 

    Ս. Խաչատրյան      - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական

                        ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.09.2008
N 677-Ն
Որոշում