040.0976.030908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2008 թվականի N 976-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 28-ի
N 976-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 29-ի
N 1149-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
.__________________________________________________________________.
| Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի | Արտադրանքի բնութագիրը |
|________________________________|_________________________________|
|0407 00 |Թռչնի ձու |
|________________________________|_________________________________|
|110100 |Ալյուր |
|________________________________|_________________________________|
|1507 10 900, 1509 90 000, |Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, |
|1512 19 910, 1515 29 900 |եգիպտացորենի յուղ (ձեթ) |
|________________________________|_________________________________|
|1516, 1517 |Կենդանական և բուսական ճարպեր, |
| |հիդրոգենիզացված յուղեր, մարգարին |
|________________________________|_________________________________|
|1604 - 1605 |Պատրաստի սննդամթերք` ձկից և |
| |խեցգետնանմաններից, կակղամորթներից|
| |և ջրային այլ անողնաշարավորներից |
|________________________________|_________________________________|
|1701, 1702 90, 1703, 1704 |Շաքար, շաքարից պատրաստված |
| |հրուշակեղեն կակաո չպարունակող |
|________________________________|_________________________________|
|1805 00 000, 1806 |Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո |
| |պարունակող այլ սննդամթերք |
|________________________________|_________________________________|
|1901 10 000 |Մանկական սնունդ |
|________________________________|_________________________________|
|1902 - 1905 |Մակարոնային արտադրանք, ալրային |
|(բացի 1905 90 300-ից) |հրուշակեղեն |
|________________________________|_________________________________|
|2001 - 2008 |Մթերք` ստացված բանջարեղենի, |
|(բացի 2002 90-ից, 2007 99-ից,) |պտուղների (մրգերի), ընկույզների |
| |կամ բույսերի այլ մասերի |
| |վերամշակումից |
|________________________________|_________________________________|
|2101-2104 |Տարբեր սննդամթերք, խմորիչ |
|________________________________|_________________________________|
|2201 - 2209 00 |Ալկոհոլային և ոչ ալկոհոլային |
|(բացի 2202 90 100-ից, |խմիչքներ, քացախ |
|2203 00-ից, 2208 20 120-ից, | |
|2208 20 400-ից, 2208 20 620-ից, | |
|2208 20 890-ից) | |
|________________________________|_________________________________|
|2501 00 91 |Կերակրի աղ |
|________________________________|_________________________________|
|2707, 2710 (բացի 2710 11 410-ից,|Նավթամթերք և յուղեր |
|2710 11 450-ից, 2710 11 490-ից, | |
|2710 19 410-ից) | |
|________________________________|_________________________________|
|3303 00 - 3306, |Օծանելիք և հարդաջուր, |
|3307 10 000, 3307 20 000 |կոսմետիկական, մազերի խնամքի, |
| |բերանի խոռոչի հիգիենայի, |
| |սափրվելու, հակաքրտնքային |
| |միջոցներ և հոտազերծիչներ |
|________________________________|_________________________________|
|4014 90 100 |Մանկական ծծակներ |
|________________________________|_________________________________|
|6810 91 |Երկաթբետոնե շինարարական կրող |
| |կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ |
| |բետոնից ամրանավորված կամ |
| |չամրանավորված |
|________________________________|_________________________________|
|9018 31 100 |Ներարկիչներ պլաստմասսայից, |
| |ասեղով կամ առանց ասեղի |
.__________________________________________________________________.»: