(ուժը կորցրել է 24.08.11 թիվ 395 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2008 թվականի N 454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ.
i
1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների, 2-րդ գլխով սահմանված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պայմանները`
ա. տարածվում են այն սպառողների վրա, որոնց նոր սպառման համակարգը անհրաժեշտ է միացնել էլեկտրական ցանցին, կամ որոնց սպառման համակարգի վերակառուցման արդյունքում անհրաժեշտ է նոր (լրացուցիչ) հզորություն միացնել էլեկտրական ցանցին.
բ. չեն տարածվում այն սպառողների վրա, որոնց սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միանում են ժամանակավոր (շինարարություն, սեզոնային առևտուր և այլն), ինչպես նաև այն սպառողների վրա, որոնց նոր սպառման համակարգը կամ վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններն սպառողին տրվել են մինչև 2008 թվականի փետրվարի 1-ը.
2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները չեն գանձվում`
ա. երբ սպառողի սպառման համակարգի վերակառուցման արդյունքում պահանջվող նոր (լրացուցիչ) հզորության միացումը 0,4 կՎ կամ 6(10)կՎ լարման էլեկտրական ցանցերին առաջացնում է ծախսեր` միայն 6(10) կՎ լարման բաշխիչ կետերի, դրանց սնող գծերի, 35 կՎ և բարձր լարման էլեկտրակայանքներում.
բ. երբ էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգից առանձնացված նոր սպառողի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի ընդհանուր հզորության փոփոխության: