Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇ ...

 

 

041.0664.270808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2008 թվականի N 664-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող` Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի կառավարման խորհուրդ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի օգոստոսի 27-ի

N 664-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2007 թվականի հունիսի 2-ի

N 369-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար (խորհրդի նախագահ)

 

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Սհոյան         - ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական

                        վարչության պետ

 

    Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

 

    Ս. Ղոնաղչյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

                        վարչության պետ

 

    Հ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական

 

    Ա. Մնացականյան    - Երևանի  քաղաքապետի խորհրդական

 

    Դ. Դանիելյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                        «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության

                        ճանապարհային երթևեկության կազմակերպման

                        հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

 

    Ա. Բարսեղյան      - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի

                        փորձաքննության վարչության հաշվառման, գրանցման և

                        համակարգման բաժնի պետ

 

    Կ. Գևորգյան       - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների

                        տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն

 

    Ա. Բախտամյան      - «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»

                        պետական հիմնարկի տնօրեն»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.08.2008
N 664-Ն
Որոշում